Այսօր՝ 20 հոկտեմբերի 2020թ., 00:00
ՔՊ վարչության անդամները Կառավարությունում են․ նրանք հանդիպում են վարչապետի հետ ՄԱԿ-ի ԱԽ-ը կհամաձայնեցնի եւ կհրապարակի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու կոչով տեքստը Արցախի նախկին 2 նախագահները Կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. 168.am «Ես նման տեղեկություն չունեմ». Մանե Գևորգյանը՝ Արցախի նախկին երկու նախագահների՝ այս պահին Կառավարության շենքում գտնվելու մասին Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները «Տղաները դեռ պետք է սպասեն». EuroNews-ի ռեպորտաժը՝ Արցախի առաջնագծից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարների հետ Պոմպեոյի հանդիպման մասին տեղեկությունները Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում․ Արամ Ա Կաթողիկոս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցը Փաշինյան. Ռուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Ալիեւի հետ հանդիպման համար Ալիեւ. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում Փաշինյան. պատրաստ ենք փոխզիջման. մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ «Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային»․ Bloomberg Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին Լավրովը կոչ է արել չլարել ԼՂ շուրջ իրավիճակը Իրանի ԱԳՆ. Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա Լավրովը ԵԽ ղեկավարի հետ կքննարկի Արցախյան հակամարտությունը Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24 հազար աշակերտ չի հաճախում դպրոց Պարգեւ Սրբազանն այցելեց ու օրհնեց հրամանատարական կազմին եւ բանակին, ինչպես նաեւ մաղթեց հաղթանակ Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը Հենրիխ Մխիթարյան. Իմ երկիրն իմ սրտում է Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը. ԱԳՆ «Արցախը մենք ենք». Հունաստանի հայերը հարյուրից ավելի ավտոմեքենաներով քիչ առաջ փակեցին Թուրքիայի հետ սահմանը (տեսանյութ) Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված «Ղարաբաղ. Սև օրեր». Life.ru-ի վավերագրական ֆիլմը պատերազմի կիզակետում գտնվող Ստեփանակերտից Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորելի հայտարարությունը ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել. փողոցները դատարկվել են Խորվաթիայի վարչապետը սպիտակ փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել. ԶԼՄ-ներ Հսկայական անելիք ունենք Մեր անվտանգության ամենակարեւոր գրավականը եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելն է. Բաբայան Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ խոսնակ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն Հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է. Դավիթ Բաբայան Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը Մակրոնը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարված հումանիտար հրադադարը Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան Կեսգիշերից՝ հրադադար Լավրովը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում շեշտել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը Օպերատիվ ամբողջ իրավիճակի կառավարման շտաբի անհրաժեշտություն կա այսօր. Նախկին վարչապետ «Այն բոլոր մարդիկ, որոնք ունեն փորձ, գիտելիք, իհարկե, պետք է ամեն ձևով օգտակար լինեն». Դավիթ Բաբայան Նախապատրաստվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն. Նա կհանդիպի Պոնպեոյի հետ Կարո Փայլանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Հրատապ ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ. 13 կուսակցությունների հայտարարությունը «Անելիք շատ կա, արդյունքները՝ արդեն մոտ օրերին». Վիկտոր Սողոմոնյան Գյանջայի ռազմական նշանակետերը հրթիռակոծությունից հետո Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում. Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հարցով փակ խորհրդակցություն կանցկացնի «Ղարաբաղի հողն ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ». Պետդումայի՝ Արցախ մեկնած պատգամավորն աջակցություն է հայտնել հայերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածության չպահպանմամբ Ֆրանսիայում չեչեն երիտասարդը սպանել է դասի ժամանակ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչուհուն. տեղի ունեցածը Մակրոնն ահաբեկչություն է անվանել Լեռնային Ղարաբաղ. «օդային տագնամի» ազդանշանները, հրետակոծությունն ու ապաստարանները՝ մայրաքաղաք Ստեփանակերտում. Al Jazeera-ի անդրադարձը Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է Էրդողանի մյուս դեմքը. Ճշմարտությունը` ձմերուկ վաճառողի մասին Ադրբեջանը կրկին շփոթված, միամիտ ռմբակոծել է Իրանի տարածքը. (տեսանյութ) Արգելվել է թուրքական նռան ներմուծումը Ռուսաստան ՀՀ ԱԳՆ ղեկավար. Թուրքիայի սադրանքների համար պատասխանատվություն կկրի Ադրբեջանի ղեկավարությունը «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից 68 տոննա մանդարինի ներմուծումը Թուրք լրագրող․ Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում Հայկական ուժերը պատրաստ են պահպանել հրադադարի պայմանները. Ձեր կոչերում հասցեական եղեք. ՀՀ ՊՆ-ն՝ համանախագահներին Գերմանիայի թիվ 1 հեռուստաընկերությունն ուղիղ եթերով ներկայացրել է հայերի պահանջը (տեսանյութ) Հայաստանի ու Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը Երեւանում Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիո Գուտերեշի հետ. վերջինս մտահոգված է Իրանցի գեներալը հայտնել է Թեհրանի՝ ԼՂ-ում ահաբեկիչների դեմ պայքարի պատրաստակամության մասին Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Հայերը փակել են ֆրանսիական Ստրասբուրգից Գերմանիա մտնող սահմանը՝ կամրջի վրա Ֆրանսիացի պատգամավորները հանուն ԼՂՀ ճանաչման. Le Figaro-ի անդրադարձը Հայերը փակել են Բելգիա-Ֆրանսիա սահմանը․պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը Մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետեւակը դիմել է փախուստի Իրանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտուց նոր հարվածներ չի հանդուրժի Հայ համայնքը փակել է Համբուրգ քաղաքի մուտքը ու ելքը Ռուս սենատորը նշել է ղարաբաղյան հակամարտության զարգացման հնարավոր սցենարները Իտալական Միլանը ճանաչել է Արցախի անկախությունը Մի խումբ երիտասարդներ մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Հարցում

«Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ իրական փոփոխություն առաջարկո՞ղը, թե՞ հերթական հույս վաճառող»

Քաղաքական բանավեճի առանցքը պետք է լինի ոչ թե, ով է ավելի վատ՝ նախկին իշխանությունը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այլ այն, թե ով է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության այլընտրանքը, իրական փոփոխություն առաջարկողը, այլ ոչ հերթական հույս վաճառողը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Վաճառակա՞ն, թե՞ վաշխառու»:

Նա, մասնավորապես, նշել է.

«Լիդերը հույսի վաճառական է» - Նապոլեոն Բոնապարտի այս միտքը թերեւս շատերին է հայտնի, քանի որ այն Բոնապարտի ամենամեջբերվող մտքերից է։

Ըստ որոշ աղբյուրների՝ այն գրի է առնվել քարտեզագետ Էմանուել Լաս Կազի կողմից, ում բախտ էր վիճակվել հանդիպել Նապոլեոնին՝ վերջինիս՝ Սուրբ Հեղինե աքսորված լինելու ժամանակահատվածում եւ գրի առնել նրա մտքերը՝ «Սուրբ Հեղինե կղզու բանտարկյալի մտքերը եւ մաքսիմները» հայտնի գրքում։ Հատկանշական է, որ Լաս Կազը հանդիպել էր Նապոլեոնին ոչ թե նրա փառքի գագաթնակետին, այլ այն ժամանակ, երբ երբեմնի ամենահայտնի լիդերը կորցրել էր իր իշխանությունը եւ որպես աքսորյալ վերագնահատում էր իր հաղթանակները ու պարտությունները Սուրբ Հեղինե կղզում։ Ասել է թե՝ այս միտքը հաղթանակների գագաթնակետում գտնվող մարդու միտք չէ, այլ ամեն ինչ կորցրած լիդերի հետհայացք իշխանության նկատմամբ։

Անկասկած հույսը մարդու համար ունի մի քանի դերակատարում։ Այն կարող է ապրեցնել ամենածանր իրավիճակներում, թույլ տալ հաղթահարել ամենաբարդ փորձությունները։

Միեւնույն ժամանակ, ինչպես նավի վրա չի կարելի ունենալ ընդամենը մեկ խարիսխ, այնպես էլ կյանքում չի կարելի հենվել միայն հույսի վրա, քանի որ նույն հույսը կարող է բթացնել վտանգի զգացողությունը, մարդուն անընդհատ պահել անգործության մեջ՝ հավատով, որ հետո լավ է լինելու։ Ամենավտանգավորը, սակայն, երբ որեւէ այլ անձ մյուսի մեջ սին հույսեր է արթնացնում, կամ, ինչն ավելի սարսափելի է, երբ սին հույսեր է վաճառում՝ բարդ խնդիրների համար առաջարկելով հեշտ, բայց գործնականում անիրագործելի լուծումներ։

Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հիմքում մեծ դերակատարում ուներ հույսի գործոնը։

Անհերքելի է, որ նախորդ տարի ապրիլ-մայիսին մարդիկ հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ փոփոխությունների եւ լավի սպասումով։ Դա է պատճառը, որ, երբ հետադարձ հայացք եմ նետում այդ օրերին, հրապարակը եւ առհասարակ ողջ երկիրը պատկերվում է որպես հույսի մի մեծ «տոնավաճառ», ուր մարդիկ սպասում էին հույս գնելու իրենց հերթին եւ ուր կար հույսի մեկ «վաճառական», ով հասցնում էր բոլորին հույս վաճառել։ Դա երկրի գործող վարչապետն էր՝ այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։

Այդ հույսը գնորդ առ գնորդ տարբեր էր։ Ոմանք գնել էին հույս, որ բոլոր թալանչիները կպատժվեն, մենաշնորհները կվերացվեն ու երկիրը շեշտակի տնտեսական աճ կգրանցի։

Մյուսները գնել էին հույս, որ վերջապես արագաչափեր չեն լինի, կարմիր գծերը կվերացվեն, կլինեն բարձր աշխատավարձեր, գազը կէժանանա։ Շատերը գնել էին հույս, որ կլինի անկախ դատական համակարգ, երկրում ուղենիշներ կլինեն արդարությունը եւ իրավունքի գերակայությունը։

Ու թեեւ հույսը յուրաքանչյուր գնորդի մոտ տարբեր էր, զարմանալիորեն վաճառականի մոտ ամեն ինչի հույս կար՝ անկախ նրանից խնդիրը վերաբերում էր, ասենք, օրինակ, ջրագիծ կառուցելուն, թե Արցախյան հիմնահարցի լուծմանը. վաճառականը չէր խորշում ու բոլորին հավաստիացնում էր, որ ինքը վաճառում է հենց այն հույսը, ( «ապրանքը») որի համար եկել էր տվյալ գնորդը։

Ինչպես ցանկացած ապրանքի, այնպես էլ այս դեպքում, ապրանքի հատկանիշները ի հայտ են գալիս դրա տուփը բացելուց ու ապրանքը փորձարկելուց հետո։ Ու, բնականաբար, ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են բացում իրենց գնած հույսի տուփը՝ ստուգելով, թե արդյոք իրեն խոստացված ու վաճառված «ապրանքները» նույն են, թե ոչ։

Ամենակարեւորն այն է, որ, ողջամտության չափանիշին համահունչ, պետք է բացել քո սեփական տուփը ու ստուգել՝ ինչպես ու ինչքանով է արդարացել քո հույսը, այսինքն՝ բարելավվել քո կյանքը, բավարարվել քո ակնկալիքը, այլ ոչ թե օրինակ ինչքանով է վատացել ուրիշի կյանքը։

Քսան տարվա թալանի հեքիաթը չպատմեք, քանզի կա դրա հակառակ հեքիաթը՝ երեսուն տարվա թալանինը ու բացի այդ, եթե այդ հեքիաթը ճիշտ լիներ, ապա տրամաբանական է , որ քսան տարի թալանած երկրում 55 միլիոն եվրոյանոց նոր ինքնաթիռը կամ նոր ավտոմեքենան չէ, որ առաջնահերթ ծախս պետք է լինեին, կամ առհասարակ հնարավոր լինեին, այլ օրինակ, պետական ծառայողի, այո ոչ նախարարի աշխատավարձը կրկնապատկելը։

Այս շարքի ընթացքում կփորձեմ ներկայացնել իմ տեսակետն առ այն, թե յուրաքանչյուր կոնկրետ հույսի դեպքում ինչ է հայտնաբերվել կամ հայտնաբերվելու տուփում։

Իհարկե սա չի վերաբերում «վաճառականի» մերձավորներին, թիմակիցներին, ճամբար փոխած ու անաչառ «ծանր» քաշայիններին։ Նրանց հույսերը գերարդարացված են։

Հավասարակշռության համար էլ համարենք, որ նախկին իշխանական շրջանակներն էլ հույս չունեն ու դատենք միայն ՀՀ սովորական քաղաքացու դիրքերից ելնելով։

Եզրահանգումները ձեր ներսում կարող եք դուք կատարել՝ ինքս իմ կարծիքը ոչ մեկին պարտադրելու միտք չունեմ, ինչպես նաեւ ինձ որեւէ մեկը իր կարծիքը չի կարող պարտադրել։

Վերջիվերջո, անհրաժեշտ է հասկանալ, թե հույսի վաճառականը իր ապրանքի համար վճարված ամենաթանկ գինը՝ լեգիտիմ իշխանությունը օգտագործում է երկրի բարեկեցության համար, ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումների համար, թե մսխում է այն սեփական վրեժխնդրության համար։ Ի վերջո, քաղաքական բանավեճի առանցքը պետք է լինի ոչ թե, ով է ավելի վատ՝ նախկին իշխանությունը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կամ էլ նույնիսկ ով է ավելի լավը, այլ այն, թե ով է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության այլընտրանքը, իրական փոփոխություն առաջարկողը, այլ ոչ հերթական հույս վաճառողը։

Ի դեպ, իմ կարծիքով հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը։

Շուտով՝ մաս առաջին՝ երբ տուփում հայտնաբերում եք Ջորջ Օրուելի «1984» հանրահայտ ստեղծագործությունը.....

Հ.Գ. Ազատ եք մեկնաբանություններում նշել այն հույսը, որն ըստ ձեզ իրականություն չի դարձել՝ առաջարկելով թեմաներ»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan