Առաջին ուղևորափոխադրող տիեզերանավի շարժիչների փորձարկումները հաջողությամբ են անցել(տեսանյութ)
SpaceX ընկերությունը հաջողությամբ է անցկացրել իր առաջին ուղևորափոխադրող տիեզերանավի շարժիչների փորձարկումը երկրի վրա: Այս մասին տեղեկանում ենք ընկերության Twitter -յան էջից:
Այս փուլը ընկերությանը թույլ է տալիս մոտակա ամիսներին արդեն անցնել փորձնական թռիչքներին: Սպասվող փորձարկումները հաջողելու դեպքում արդեն մյուս տարի SpaceX-ը պատրաստ կլինի Crew Dragon ուղևորափոխադրող տիեզերանավով մարդկանց տիեզերք փոխադրել:
Ավելի վաղ SpaceX- ը տեսագրության միջոցով ցույց էր տվել Crew Dragon տիեզերանավի վթարային փրկարարական համակարգը: Այժմ ընկերությունը այս համակարգը պատրաստվում է ներկայացնել NASA- ի վավերացմանը:
Test of Crew Dragon’s upgraded launch escape system ahead of static fire and in-flight abort tests – altogether we are conducting hundreds of tests to verify the system's advanced capabilities to carry astronauts to safety in the unlikely event of an emergency pic.twitter.com/a4FucMh85l
— SpaceX (@SpaceX) October 24, 2019