Բակո Սահակյանն Արայիկ Գրիգորյանին նշանակել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արայիկ Գրիգորյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։