Վազգեն Մանուկյանը գարնանը կվերադառնա քաղաքականություն
Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը գարնանը կվերականգնի ԱԺՄ կուսակցությունը, համագումար կանցկացվի, և նա կմտնի քաղաքական դաշտ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Վազգեն Մանուկյանը։
Մանուկյանը նշեց, որ իրենք «Վերնատուն» ակումբի համաժողովին մասնակցելու հրավեր ուղարկել են նաև ԱԺ՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին։
Նշենք, որ այսօր Երեւանում «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը համաժողով է կազմակերպել հանրային–քաղաքական արդիական թեմաներով: