Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց
Հազարավոր մարդիկ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցի էին դուրս եկել՝ իրենց զայրույթն արտահայտելու Վրաստանի խորհրդարանի կողմից ընտրական բարեփոխումների մերժման կապակցությամբ, որոնք պահանջել էին ցուցարարները այս տարվա ամռանը:
Երեկ սահմանադրական փոփոխությունները, որոնցով առաջարկվում էր խառը ընտրակարգը փոխարինել համամասնականով, առաջին ընթերցմամբ չստացան բավարար թվով ձայներ:
Ընդդիմության կողմնակիցները և ակտիվիստները հավաքվել էին մայրաքաղաքում խորհրդարանի շենքի մոտ ու արգելափակել քաղաքի գլխավոր պողոտայի երթևեկությունը՝ պահանջելով կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ: