Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Այս թեմայով
- Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ժխտող պետական կայք է ստեղծել
- Էրդողանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշման մասին
- Եվս 2 սենատոր աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին
- Չավուշօղլուն և Պոմպեոն քննարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը
Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոն այցի համատեքստում ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Մենենդեսը նաև դիմել է Էրդողանին՝ ասելով, որ Թուրքիայի նախագահը չի կարող շարունակել իր «լռության դավադրությունը» ԱՄՆ արտաքին քաղաքականության հանդեպ։
Հիշեցնենք, որ Սենատում այժմ շրջանառվում է այդպիսի բանաձև, որին միացել էին ավելի քան երկու տասնյակ սենատորներ։ Բանաձևի ընդունումը, սակայն, վտանգի տակ է հայտնվել Էրդողանի ԱՄՆ այցի ընթացքում։