ՀՀ-ից իրականացվող թռիչքների 8 նոր ուղղություն կավելանա. Տաթևիկ Ռևազյան
Ութ հաստատված նոր ուղղություններ ունենք: Այսօր կառավարության հերթական նիստին հայտնեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Նախատեսում ենք, որ կլինեն տասից ավելի ուղղություններ, մինչև ամառային սեզոնի բացումը: «Азимут ավիաընկերությունը, որը ռուսական է, բացում է չվերթ Կալուգայի ուղղությամբ, դիմել է, չվերթը սկսելու է դեկտեմբերի 14-ից»,-ասաց Ռևազյանը:
Նա նաև հայտնեց, որ Ryan Air-ն արդեն հաստատել է չորս ուղղությունները, բայց նախատեսում է ավելացնել ևս երեքը: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ տեղական շուկայից էլ հետաքրքրվածություն կա, 10-ից ավելի ուղղությունների մասին է խոսքը:
Վարչապետը կարևորեց այս ուղղությունները և նշեց, որ իրենք ոչ մի ընկերությանը հատուկ արտոնություն չեն տալիս և ավիաընկերություններին հրավիրում են համատեղ աշխատելու: «Շատ ավելի լավ, էդ որ ասում եք, որ այդ բոլորն իրականություն դառնան, դա կլինի ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: