Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի
Նիկոլ Փաշինյանը, որը զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, երեկ՝ նոյեմբերի 13-ին հայտարարեց, թե Մելինե Դալուզյանը գտնվում է իր անձնական պաշտպանության ներքո: Դժվար է ասել, թե ումից է պաշտպանում Փաշինյանը Դալուզյանին, բայց ՀՀ վարչապետը մարտահրավեր նետեց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային:
Հիշեցնենք, որ Մելինե Դալուզյանը որակազրկվել է դոպինգ օգտագործելու համար, նրա սահմանած ռեկորդները չեղարկվել են, նրան պարտավորեցրել են վերադարձնել բոլոր մեդալները, նրա քայլի պատճառով Հայաստանը կարող է զրկվել Տոկիոյի օլիմպիական խաղերին ծանրորդների մասնակցությունից:
Եւ այս ամենից հետո Փաշինյանը հայտարարում է, թե Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է: Ստացվում է, որ նա Դալուզյանին պաշտպանում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից: Հակառակ դեպքում դժվար է ասել, թե ումից է ՀՀ վարչապետը պաշտպանում Հայաստանից հեռացած եւ Հոլանդիայում բնակվող Դալուզյանին:
Դժվար է ասել, թե ինչու է Փաշինյանն այսքան մեծ սիրով լցվել Մել կամ Մելինե Դալուզյանի նկատմամբ, ինչու է նրան առել իր անձնական պաշտպանության ներքո, երբ նա դրա կարիքը չունի, ինչու է դեմ դուրս գալիս ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը եւ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային, եւ կամ ում ինչ է ուզում ապացուցել:
Փաշինյանը գուցե պաշտպանում է Արայիկ Հարությունյանին, ԿԳՍՄ տխրահռչակ նախարարին, որը 20 միլիոն է հատկացրել Մելի մասին ֆիլմի նկարահանման համար:
«Ո՞ւմ մասին է խոսքը. մի մարդու մասին, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է, ռեկորդակիր, որի ռեկորդը մինչեւ հիմա շարունակում է գոյություն ունենալ, որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը 3 անգամ բարձրացվել է, եւ հիմնը 3 անգամ հնչել է»,- աջակցելով Մելին ասել է Փաշինյանը, չիմանալով, որ ռեկորդները չեղարկված են, մեդալները վերցված եւ նա Եվրոպայի չեմպիոն չի համարվում: Անհասկանալի է կոռուպցիայի դեմ պայքար հայտարարած վարչապետը, որը աջակցում է անարդար ճանապարհով մեդալ նվաճած Դալուզյանին:
Անհասկանալի է նաեւ, որ Փաշինյանը՝ երկրի վարչապետը սեռափոխությունը համեմատում է սրտի վիրահատության հետ: Սա արդեն լուրջ մտորումների պատճառ պետք է դառնա հասարակության համար:
Մեր ժամանակների հերոսը դառնում է դոպինգ ընդունած մարզիկը, որը սեռափոխված է, որը լքել է երկիրը, որն իր խնդիրների մեջ մեղադրում է մի ամբողջ ժողովրդի: Դե իհարկե, հիմա հենց նրա մասին պետք է ֆիլմ նկարվի, ոչ թե սահմանում ապրող, պատերազմին մասնակցած, հետո այդ նույն գյուղում չարչարանքով տուն կառուցած, երեխաներ մեծացրած, երեխային բանակ ուղարկած, այսօր էլ արարող մարդու մասին: Նա հետաքրքիր չէ այս իշխանություններին, քանի որ գեյ չէ: Գեյ չէ նաեւ Շավարշ Կարապետյանը, որը Երեւանյան լճից ավելի քան քառասուն մարդու փրկեց խեղդվելուց:
Տարօրինակ ժամանակներ են, տարօրինակ բարքեր, տարօրինակ իշխանություններ: Իսկ հանրությունը, մեծ հաշվով, դեռ չի հասկանում, թե ինչ է կատարվում, եւ լռում է:
Հակոբ Ասատրյան
Top-News.am