Արդարադատության նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն ազատվել է պաշտոնից:
Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը Facebook-ի իր էջում գրում է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։ Դեռեւս հայտնի չէ՝ նա հրաժարակա՞ն է տվել, թե՞ պաշտոնանկ է արվել։ Նշենք, որ Աննա Վարդապետյանը արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել այս տարվա ապրիլի 4-ին։