Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սամվել Կարապետյանը Շվեդիայում պարտվեց Շիրակի թեմի առաջնորդի գործը դատարանում է Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է 6,000-րդ դիտորդությունը Թրամփը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Ալեքս Ռաուֆօղլու Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ է Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց

Դատարկության պահ. գիտնականները մարդկային գիտակցության նոր վիճակ են բացահայտումՍամվել Կարապետյանը Շվեդիայում պարտվեցՄոսկվան ամեն ինչ անում է հացահատիկով բեռնված մեքենաների մուտքը Հայաստան ապահովելու համարԱդրբեջանցի շիաները դժգոհ են Ադրբեջանում Իսրայելի հսկայական ազդեցությունիցՇիրակի թեմի առաջնորդի գործը դատարանում էՆիկոմեդիայից մինչև Սպարտա. ինչպես էին երկրաշարժերն ու ցունամիներն ավերում հին քաղաքակրթություններըՊավել Դուրովի սիրելին տոնեց 25-ամյակը քաղցր լոգանքովՀայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է 6,000-րդ դիտորդությունը«Московский комсомолец»-ը Այվազովսկու հուշարձանը քանդած Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետՈւկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանը հորինում է Ուկրաինայում զորահավաքի հետ կապված միջադեպերըԵրևանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն օգոստոսի առաջին տասնօրյակում կլինի 40-42 աստիճան. Գագիկ ՍուրենյանՎերաքննիչ դատարանն Արմեն Աշոտյանի նկատմամբ սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակԻրանի ԱԳՆ-ը բացառում է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունըՄոսկվայում սկսվել է Crocus City Hall-ում ահաբեկչական հարձակման գործով դատավարությունըԻնչպիսին է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըԹրամփը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Ալեքս ՌաուֆօղլուԼիտվայի կառավարությունը հրաժարական է տվելԻրանը վերահաստատում է իր դիրքորոշումըԼաշա Տալախաձեն Վարազդատ Լալայանի և Գոռ Մինասյանի հետ այցելել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԻտալիան պայմաններ չի տեսնում Պաղեստինը ճանաչելու համար, ասում է ԱԳ նախարարըԹրամփը հատել է բոլոր սահմանները․ Բրազիլիայի նախագահ դա ՍիլվաԻ՞նչ է մոռացել Խաչատուրյանը ԹուրքմենստանումԹրամփի հատուկ բանագնացն այս շաբաթ կայցելի ՌուսաստանԻ՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ էՎերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՏրանսպորտի վճարային համակարգում արված փոփոխությունները (տեսանյութ)Լուկաշենկոն տուն է գնացել (լուսանկարներ)Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՊետերբուրգում 14-ամյա ադրբեջանցին այրել է ոստիկանության նախկին տեղամասային կետըՃարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն ԹշվառներըՏեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել է
Հայաստան

«Ինձ անհնար է լռեցնել, եթե նույնիսկ կալանավորեն». Ռուսլան Բաղդասարյան (տեսանյութ)

 

«168TV»–ի «Ռեվյու» հաղորդման հյուրը Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն է

– Պարոն Բաղդասարյան, Ձեզ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ նախնական տվյալների` Ձեր բանավոր հրահանգների հիման վրա կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր համայնքապետարանի տարբեր աշխատակիցների ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, որոնց հիման վրա 2012-2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9 միլիոն դրամից ավելի գումար: Ընդունո՞ւմ եք Ձեզ առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:

– Իհարկե չեմ ընդունում այդ մեղադրանքը: Ընդհանրապես այս ընթացքում չեմ խոսել այդ իրավական պրոցեսների վերաբերյալ, այն թողել եմ իմ փաստաբանին՝ Հրանտ Անանյանին: Ինքն է մեկնաբանում, իր դաշտն է: Բայց մի բան կասեմ, որ բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունեցել իմ անձի նկատմամբ: Մասնավորապես՝ երեկ ոստիկանության կողմից է տեղի ունեցել ապօրինություն: Ես, չլինելով մեղադրյալ, կասկածյալ, որևէ կարգավիճակ չունենալով հանդերձ, ցանկացել եմ երկրից դուրս գալ՝ անձնական խնդիրներով, որը հրապարակայնացնելու ցանկություն չունեմ: Երկրից պետք է բացակայեի 3 օրով, և հանկարծ պարզվում է, որ իմ ելք ու մուտքն արգելափակված է: Ինձ ոստիկանության մի աշխատակից մոտեցավ, ներկայացավ, հիմք պահանջեցի, որևէ հիմք չներկայացրին, ասացին՝ հիմքը Ոստիկանության 6-րդ վարչություն կոչված ստորաբաժանումից պետք է պահանջեմ: Փաստաբանս եկավ օդանավակայան, զանգեց տվյալ աշխատակցին, ասաց, որ ապօրինի է փակված իմ ճանապարհը, նա ընդունեց, ասաց՝ հիմա կբացենք, բայց չբացեցին, ինքնաթիռը մեկնեց, փաստաբանս հաղորդում տվեց 1-02-ով:


Փաստաբանիս հետ պատրաստվում ենք դիմել ՀՔԾ: Նման ապօրինություններ չենք հանդուրժելու: Երեկ առավոտյան թռիչքն էր, ու նրանք իրավունք չունեին իմ ճանապարհը փակելու: Դրանից հետո, երեկ՝ կիրակի օրով, ծանուցում եկավ՝ ժամը 16:00-ին ներկայանալ, գնացել եմ Քննչական կոմիտե, անմիջապես մեղադրանք առաջադրվեց և կալանավորման միջնորդություն ներկայացվեց: Դատավորը եկավ, երկու կողմերին էլ լսեց, հետաձգեց այսօր 12:00-ին՝ իր որոշումը հրապարակելու ժամը, այսօր էլ հրապարակեց և կիրառեց գրավ՝ որպես խափանման միջոց:

– Դուք ասացիք, որ չեք ընդունում ձեզ առաջադրված մեղադրանքը, նաև նշեցիք, որ ապօրինի թույլ չեն տվել, որ դուրս գաք երկրից, այսինքն՝ ըստ Ձեզ՝ այս ամենն ի՞նչ է նշանակում, արդյո՞ք սա համարում եք Ձեզ լռեցնելու փորձ:

– Իհարկե: Նախ ասեմ, որ տվյալ աշխատակիցը հաստատ պատժվելու է օրենքի խստությամբ, որովհետև պաշտոնեական դիրքի չարաշահում է եղել: Եթե ես մեղադրյալ չեմ, կասկածյալ չեմ, ինչո՞ւ են իմ ճանապարհը փակել: Եթե հաշվի առնենք, որ այսօրվա ոստիկանապետին, որ նշանակվել է, մեծ «ամագ» ունի այսօրվա քաղաքապետը, ինձ հասած լուրերի համաձայն՝ ինքն է միջնորդել, որպեսզի այսօրվա ոստիկանապետը նշանակվի ԺՊ: Եվ արդեն հասկանալի է՝ ինչ է կատարվում:

– Ձեր հրապարակային քննադատական գործունեությունը շարունակելո՞ւ եք, թե՞ սա կարող է զսպաշապիկ լինել:

– Նախ՝ իմ քննադատելը վա՞տ է: Ես, օրինակ, երանի կտայի, որ իմ աշխատած տարիներին ինձ նման քննադատ ունենայի. բովադակային, առարկայական քննադատեր և առաջարկեր իր տարբերակը, չէ՞ որ ես հիմա դա եմ անում, թեկուզ, մեծամասամբ ես ասում և ապացուցում եմ, որ իրենք խաբում են երևանցիներին, պոպուլիզմով են զբաղված: Իսկ ինձ անհնար է լռեցնել, եթե նույնիսկ կալանավորեն, հաստատ այնտեղից, թեկուզ գրավոր, ես իմ ասելիքը հաստատ կհասցնեմ երևանցիներին:

– Այսինքն՝ չեք բացառում, որ կարող են նաև կալանավորել:

– Իհարկե, ո՞վ է երաշխավորված: Այսօր այնպիսի մարդիկ են նստած, ես ո՞վ եմ, որ ինձ չնստեցնեն:

– Ճի՞շտ է, որ վաճառում եք Ձեր տունը:

– Ո՛չ, իհարկե ո՛չ: Ասեմ ավելին՝ ես մեծ ցանկություն ունեմ իմ տունը փոխարինել ավելի մեծ տնով, ուղղակի հիմա դրա ժամանակը չէ: Ասեմ ավելին՝ Դավիթաշենից դուրս չեմ գալու, ապրելու եմ այնտեղ:

– Հայաստանից հեռանալու մտադրություն չունե՞ք:

– Երբևէ չեմ ունեցել, չունեմ, չեմ էլ ունենալու՝ ի տխրություն շատ-շատերի:

– Իսկ այս քրեական գործի շրջանակներում ի՞նչ եք պատրաստվում անել, պայքարելո՞ւ եք մինչև վերջ:

– Այո, մինչև վերջ: Ես այսօր և՛ դատարանում, և՛ քննիչին խնդրել եմ՝ արդար քննություն իրականացնել:

– Հավատո՞ւմ եք, որ արդար քննություն կիրականացվի:

– Թույլ չեմ տա ապօրինություն իմ նկատմամբ: Օրենքի հնարավոր բոլոր միջոցները կիրառելու եմ: Ոստիկանությունը չպետք է ծառայի քաղաքապետի անձնական ամբիցիաները բավարարելուն: Սա պետություն է, սա ինչ-որ մեկի դուքանը չէ: