1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 06 դեկտեմբերի 2019թ., 00:00
Քնի ո՞ր ռեժիմը կարող է երկարացնել կյանքը Ալյոնա Սվիրիդովան պարզաբանել է՝ ինչու չի ամուսնանում հայ երիտասարդ ընկերոջ հետ Պակիստանի գեղեցկության մրցույթի հաղթողն ավտովթարի զոհ է դարձել Ռուս երիտասարդներն Ամանորյա արձակուրդը նախընտրում են անցկացնել Հայաստանում Ռոբերտ դե Նիրոն հայտնել է, թե որ դերն է իրեն դժվարությամբ տրվել ԵՄ-ն որոշել է արգելել Facebook Libra-ն Թուրքիան պնդում է, որ S-400 հրթիռների գործարքը քաղաքական ենթատեքստ չունի Հունաստանը վտարում է Լիբիայի դեսպանին Լեհաստանում կասեցրել են 517 միլիոն դոլար արժողությամբ կոլումբիական կոկաինի ներկրումը Եվրոպա Ֆրանսիայում հայտնաբերել են պալեոլիթյան «Վեներայի» նոր արձանիկ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ում գրանցված Evil Corp ընկերության հետ կապված 17 ֆիզիկական և 7 իրավաբանական անձանց դեմ Դատարանը Ֆիլիպ Կիրկորովին պարտավորեցրել է 651 000 եվրո վճարել լատվիական բանկին Բերման են ենթարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրամի տնօրենին ԱՄՆ կարող է լրացուցիչ զորախումբ ուղարկել Մերձավոր Արևելք Ավագանու անդամը նիստին մասնակցում է փոքրիկի հետ. (տեսանյութ) Ալյոնա Սվիրիդովան պարզաբանել է՝ ինչու չի ամուսնանում հայ երիտասարդ ընկերոջ հետ «Օտարերկրացի ներդրողը պետք է առավոտն արթնանա, իրիկունը չամադաններով փողերը բերի Հայաստա՞ն». Փաշինյան. Տեսանյութ Փաստորեն նախարարությունում մի սինխրոն թարգմանիչ չկա՞ր,որ ճիշտ,բառացի թարգմաներ Արցախյան բանակցություններում ստեղծվել է ծայրաստիճան ոչ հայանպաստ իրավիճակ Դե կարդացեք եւ հասկացեք Նիկոլը ինչ թեզերով է շփվում խմբակցության փակ նիստերի ժամանակ Երվանդ Բոզոյան․ ԱԳՆ կեղծիքի, Արցախի խնդրից շեղումների, Փաշինյանի օրակարգի մասին Դոլարի փոխարժեքը հատեց 478 դրամի սահմանագիծը. եվրոն եւս թանկացել է Պեսկովը հայտնել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպումից սպասելիքները լավատեսական են Ռուսական հեռուստաալիքի եթերում առաջին անգամ «միջուկային ճամպրուկը» ցուցադրել են բաց վիճակում (տեսանյութ) Վանում ընդդիմադիր պաշտոնյաների են ձերբակալել Մեկ շաբաթում հաշվարկվել է 293 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս Ընտրություններն Ադրբեջանում կրկին կեղծվելու են. թալիշ փորձագետ Մենք նոր սպառազինություն ենք ձեռք բերում․ Գաբրիել Բալայան Ռոման Բերեզովսկին՝ ՀՖՖ նախագահի ընտրության, Խաշմանյանի եւ «Սոչիի» մասին ՀՀ Կենտրոնական բանկը եւ խորհրդարանն այսուհետ չեն հրապարկի անբարեխիղճ վարկատուների անունները 2019 թ. նոյեմբերին` նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, ՀՀ-ում գնաճը կազմել է 1.0 %. բանջարեղենի գինն աճել է 10.6 %-ով, մրգինը՝ 4.3%-ով. ԱՎԾ Նրանք, ովքեր հայ զինվորներին ինքնասպանության են հասցնում, ցանկացած թշնամուց վատթար են. «Բարգավաճ Հայաստան» Սերժ Սարգսյանն իմ ընկերը եղել է, կա ու կլինի. Բարսեղ Բեգլարյան (Տեսանյութ) «Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որեւէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա. ԱՆ Եղել է վրիպակ, ելույթի բնօրինակն անգլերենն է. խոսնակը՝ Մնացականյանի ելույթի տեսքի անհամապատասխանության մասին Առաջիկա օրերին հանրապետության որոշ շրջաններում ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, սպասվում է առանց տեղումների եղանակ Բարսեղ Բեգլարյանը եւ Սերգո Կարապետյանն առերեսվել են Երևանում սպասվում են Ամանորի աննախադեպ միջոցառումներ. քաղաքապետարան Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը սկզբունքորեն ընդունելի չէ մեզ համար․ Գաբրիել Բալայան Ֆրանսիայում աննախադեպ ցույցեր և գործադուլներ Զ. Մնացականյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման վերջին զարգացումները Առանց էմոցիաների՝ համապատասխան ցուցանիշներ ՀՀ վարչապետը կոչ է անում քաղաքացիներին առանց հաշիվ-ապրանքագրի չաշխատել Մասնագետները կոչ են անում նորովի մոտեցում ցուցաբերել արյան անալիզներին Փաշինյանը՝ պատերազմի ու խաղաղության արանքում Յուրաքանչյուր դատավոր ձգտում է չառնչվել Ռ. Քոչարյանի գործին՝ իմանալով, թե գործն օբյեկտիվ քննելու դեպքում իր հետ ինչեր կարող են կատարվել. Հայկ Ալումյան Ամանորի ծախսերը ինձ հիշեցնում են այն մարդկանց, որ ապառիկ են վերցնում, որ Նոր տարվա բուդը ապահովեն. Խաժակյան Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը Այս ճանապարհով կարելի է չեզոքացնել բոլոր բարձր վարկանիշ ունեցող դատավորներին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին Պետք է մի քիչ լայն մտածել, դուրս գալ կենցաղային մակարդակից, պատմությունը կսրբի ու կտանի ստատուսներն էլ, ֆեյսբուքն էլ Եթե Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլներն, ապա պետք է նախաձեռնի ԱԺ արտահերթ ընտրություններ․ Աշոտյան Վրաստանից հասնում ենք Հայաստանի անցակետ, «բարդակ» է բառի բուն իմաստով․ ավտոներկրող Կենտրոնի թաղապետարանի աշխատողներին ռեստորան են տանելու՝ անձը 20 հազար դրամ հաշվարկով. Իսկ մյուսնե՞րը. Անի Խաչատրյան Գագիկ Ծառուկյանի դեպքում շենքի նախագծման թույլտվությունը շինթույլտվության հիմք չէ, Տերյան 5 շենքի դեպքում՝ հի՞մք է. Դավիթ Խաժակյան Տեսնենք՝ քանի գլխանի է ՀՔԾ-ն, եթե թույլ չտա Սերժ Սարգսյանին բացակայել երկրից Մենք էլ ենք ուզում, որ Ամանորը ճոխ անցնի, բայց 750 հազար դոլա՞ր. էս ի՞նչ դուխով եք. Թեհմինա Վարդանյան Արդեն իրենց դուռը չէ՞ Հայաստանի կառավարությունը փակում է բիզնես հանրույթին ունեցած ԱԱՀ 30-ամյա պարտքը. Նիկոլ Փաշինյան Մի քանի սկզբունքային հարց Դաշնակցական երիտասարդների նկատմամբ կիրառված միջոցներն իրավաչափ չէին. Էլինար Վարդանյան ՀՀ ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը. անգլերեն տարբերակում չկա «Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն» հատվածը Հայաստանում գնաճի ցուցանիշներն ամենացածրերից են աշխարհում. վարչապետ Քաղաքական հետապնդումները թուլացնում են և՛ իրենց իշխանությունը, և՛, ավաղ, ՀՀ–ն․ Արմեն Աշոտյանի (տեսանյութ) Վերաքննիչում քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու հարցը (ուղիղ) Հափշտակություն, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում. Վանաձորի դպրոցներից մեկի տնօրենը հափշտակել է 6 մլն դրամ «Դուք էլ փողկապ կապեք մեր նման». ավագանու ԲՀԿ-ական անդամը փողկապ նվիրեց Հայկ Մարությանին (տեսանյութ) Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի ասուլիսը՝ պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխությունների մասին․ (տեսանյութ) Հայոց ցեղասպանության բանաձևը չի ընդգրկվել ԱՄՆ Սենատի օրակարգում Պրանկեր Լեքսուսը հրապարակել է Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը Ես պետբյուջեից ոչ մի լումա չեմ գողանում, ընդհակառակը` կկտրենք բոլոր այն ձեռքերը, որոնք կփորձեն որևէ բան վերցնել «Գյումրի քաղաքը 2020-ին պետք է ազատվի տնակներից». Նիկոլ Փաշինյանը ձեւակերպեց հրամայականը Նոյեմբերին բանջարեղենը թանկացել է 10,6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 20,1 տոկոսով Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Չալաբյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված հրթիռների վերաբերյալ եվրաեռյակի վերջին նամակը հուսահատ սուտ է. Զարիֆ Նոր բացահայտում․ խոշոր պարգևատրումներ՝ Հաշվեքննիչ պալատում Էրդողանը փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը Կեղծ դիպլոմով աշխատանքի ընդունվելու փորձ. Վայոց Ձորի նախկին փոխմարզպետին մեղադրանք է առաջադրվել Սենատորները, ովքեր վետո են կիրառում, իրենց նահանգներում հայ ընտրողներ համարյա չունեն. քաղաքագետ Իշխանության երազանքի երիտասարդը
Հարցում

Կմշակվի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ՝ ողջ Երեւանի համար. ե՞րբ է կատարվում խորը էտ

Հոկտեմբերի 21-ից մայրաքաղաքում մեկնարկել է աշնանային էտը: Երբեմն ծառերի էտը անհանգստացնում է բնակիչներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ դրա հետեւանքով վնասվում:

«Մենք տեղազննում ենք կատարում, արդյունքները ներկայացնում բնապահպանության վարչություն, փորձագետները մոտենում են, միասին նայում ենք, տալիս են եզրակացություն՝ ենթակա՞ է ծառը հատման, թե՞ երիտասարդացման, եւ որոշումից հետո նոր շարունակում ենք գործընթացը»,- նշում է «Արաբկիր կամար» ՓԲԸ տնօրեն Հովսեփ Հովսեփյանը:


Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը վարչական շրջանների առջեւ պահանջ է դրել. խոր էտի են ենթարկվում միայն ծեր եւ վթարային ծառերը:

«Ընդհանուր առմամբ աշնան ընթացքում նախատեսված է շուրջ 7000 ծառ ենթարկել էտի: Ասեմ նաեւ, որ էտի տարբեր եղանակներ են ներկայումս կիրառվում. ձեւավորման էտ, սանիտարական էտ, կանաչ էտ եւ խոր էտ»,- ասում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սուրեն Մաքսապետյանը:

«Ընդհանրապես խոր էտ կատարվում է այն ժամանակ, երբ տվյալ տեսակի ծառը գերհասունանում է եւ գագաթից սկսում չորանալ, այսինքն՝ դրա եւ արմատի կումուլիատիվ կապը խախտվում է: Դա իրականում կոչվում է երիտասարդացում, որը մեզ մոտ ընդունված է անվանել «խոր էտ»,- իր հերթին նշում է կենսաբանական գիտությունների թեկնածու Արծվին Գրիգորյանը:

Իրականացնե՞լ խորը էտ, թե՞ ոչ: Այս հարցում մասնագետները միակարծիք չեն: Երեւանի քաղաքապետարանում հրավիրված բազմակողմ քննարկումը միասնական լուծում գտնելու նպատակով էր:

«Բնակիչը դիմել է՝ պետք է կտրենք, բայց այդ ծառը երեք տարի առաջ էտի է ենթարկվել: Ես կցանկանայի հետագա աշխատանքներում սա հաշվի առնենք»,- ասում է գյուղատնտես Մելս Գալստյանը:

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Գեւորգ Նավասարդյանն էլ ասում է. «Ցանկացած հատման ենթակա ծառի պարագայում կցվում է նկարը, նոր միայն պատասխան տրամադրվում բնակչին: Այստեղ մոտեցումը ամեն մի ծառի վերաբերյալ է»:

«Ծառը հավասարակշռության սկզբունքով է աշխատում, չի կարելի վերցնել եւ հեռացնել որոշակի մասը սաղարթի եւ թողնել այդ բունն այդպես տկլոր: Արմատային համակարգը չի հասկանում, թե ընդհանրապես որտեղից է նա վերականգնվելու եւ սնուցվելու, որովհետեւ տերեւներից է ծառը սնուցում ստանում: Մենք պետք է միասին նստենք եւ հասկանանք՝ ինչ է պետք անել, եւ գուցե մեր քաղաքացիներին էլ իրազեկենք, որ 30 տարվա սխալ աշխատանքի հետեւանքով արդեն ստեղծվել է այդ իրավիճակը, եւ մենք հայտնվել ենք այնպիսի մի իրավիճակում, որ միգուցե էտը պետք է կիրառենք a, b, c, d իրավիճակներում»,- նկատում է բնապահպանական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը:

Մի շարք փողոցներում գարնանը բոլոր ծառերն են խոր էտի ենթարկվել, այսօր արդեն պատկերն այսպիսին է:

«Հրաչյա Քոչար փողոցի այն հատվածում, որտեղ գարնանը կատարել ենք խոր էտ, տեսեք, թե ինչ սաղարթ է ձեւավորված»,- նշում է Սուրեն Մաքսապետյանը:

Մասնագետների մոտեցումը հստակ է նաեւ մայրաքաղաքում առկա չորացած եւ վթարային ծառերի պարագայում: Աշնանային էտի ընթացքում կհատվի շուրջ 250 ծառ:

«Սանիտարական հատումն էլ է պետք, որովհետեւ, եթե դրանք չկատարենք կամ որոշ դեպքերում խոր էտ չիրականացնենք, կարող են վատ իրադրությունների ականատեսը դառնալ. ծառերի տապալում, կոտրված ճյուղեր...»,- ասում է Արծվին Գրիգորյանը:

Երեւանում էտին զուգահեռ կգույքագրվեն նաեւ բոլոր խնդիրները: Կստեղծվի ոլորտի մասնագետներից կազմված աշխատանքային խումբ, որն էլ կմշակի ու կներկայացնի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ՝ ողջ քաղաքի համար:

Աշնանային էտը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 25-ը:

website by Sargssyan