1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 06 դեկտեմբերի 2019թ., 00:00
Ռոբերտ դե Նիրոն հայտնել է, թե որ դերն է իրեն դժվարությամբ տրվել ԵՄ-ն որոշել է արգելել Facebook Libra-ն Թուրքիան պնդում է, որ S-400 հրթիռների գործարքը քաղաքական ենթատեքստ չունի Հունաստանը վտարում է Լիբիայի դեսպանին Լեհաստանում կասեցրել են 517 միլիոն դոլար արժողությամբ կոլումբիական կոկաինի ներկրումը Եվրոպա Ֆրանսիայում հայտնաբերել են պալեոլիթյան «Վեներայի» նոր արձանիկ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ում գրանցված Evil Corp ընկերության հետ կապված 17 ֆիզիկական և 7 իրավաբանական անձանց դեմ Դատարանը Ֆիլիպ Կիրկորովին պարտավորեցրել է 651 000 եվրո վճարել լատվիական բանկին Բերման են ենթարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրամի տնօրենին ԱՄՆ կարող է լրացուցիչ զորախումբ ուղարկել Մերձավոր Արևելք Ավագանու անդամը նիստին մասնակցում է փոքրիկի հետ. (տեսանյութ) Ալյոնա Սվիրիդովան պարզաբանել է՝ ինչու չի ամուսնանում հայ երիտասարդ ընկերոջ հետ «Օտարերկրացի ներդրողը պետք է առավոտն արթնանա, իրիկունը չամադաններով փողերը բերի Հայաստա՞ն». Փաշինյան. Տեսանյութ Փաստորեն նախարարությունում մի սինխրոն թարգմանիչ չկա՞ր,որ ճիշտ,բառացի թարգմաներ Արցախյան բանակցություններում ստեղծվել է ծայրաստիճան ոչ հայանպաստ իրավիճակ Դե կարդացեք եւ հասկացեք Նիկոլը ինչ թեզերով է շփվում խմբակցության փակ նիստերի ժամանակ Երվանդ Բոզոյան․ ԱԳՆ կեղծիքի, Արցախի խնդրից շեղումների, Փաշինյանի օրակարգի մասին Դոլարի փոխարժեքը հատեց 478 դրամի սահմանագիծը. եվրոն եւս թանկացել է Պեսկովը հայտնել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպումից սպասելիքները լավատեսական են Ռուսական հեռուստաալիքի եթերում առաջին անգամ «միջուկային ճամպրուկը» ցուցադրել են բաց վիճակում (տեսանյութ) Վանում ընդդիմադիր պաշտոնյաների են ձերբակալել Մեկ շաբաթում հաշվարկվել է 293 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս Ընտրություններն Ադրբեջանում կրկին կեղծվելու են. թալիշ փորձագետ Մենք նոր սպառազինություն ենք ձեռք բերում․ Գաբրիել Բալայան Ռոման Բերեզովսկին՝ ՀՖՖ նախագահի ընտրության, Խաշմանյանի եւ «Սոչիի» մասին ՀՀ Կենտրոնական բանկը եւ խորհրդարանն այսուհետ չեն հրապարկի անբարեխիղճ վարկատուների անունները 2019 թ. նոյեմբերին` նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, ՀՀ-ում գնաճը կազմել է 1.0 %. բանջարեղենի գինն աճել է 10.6 %-ով, մրգինը՝ 4.3%-ով. ԱՎԾ Նրանք, ովքեր հայ զինվորներին ինքնասպանության են հասցնում, ցանկացած թշնամուց վատթար են. «Բարգավաճ Հայաստան» Սերժ Սարգսյանն իմ ընկերը եղել է, կա ու կլինի. Բարսեղ Բեգլարյան (Տեսանյութ) «Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որեւէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա. ԱՆ Եղել է վրիպակ, ելույթի բնօրինակն անգլերենն է. խոսնակը՝ Մնացականյանի ելույթի տեսքի անհամապատասխանության մասին Առաջիկա օրերին հանրապետության որոշ շրջաններում ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, սպասվում է առանց տեղումների եղանակ Բարսեղ Բեգլարյանը եւ Սերգո Կարապետյանն առերեսվել են Երևանում սպասվում են Ամանորի աննախադեպ միջոցառումներ. քաղաքապետարան Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը սկզբունքորեն ընդունելի չէ մեզ համար․ Գաբրիել Բալայան Ֆրանսիայում աննախադեպ ցույցեր և գործադուլներ Զ. Մնացականյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման վերջին զարգացումները Առանց էմոցիաների՝ համապատասխան ցուցանիշներ ՀՀ վարչապետը կոչ է անում քաղաքացիներին առանց հաշիվ-ապրանքագրի չաշխատել Մասնագետները կոչ են անում նորովի մոտեցում ցուցաբերել արյան անալիզներին Փաշինյանը՝ պատերազմի ու խաղաղության արանքում Յուրաքանչյուր դատավոր ձգտում է չառնչվել Ռ. Քոչարյանի գործին՝ իմանալով, թե գործն օբյեկտիվ քննելու դեպքում իր հետ ինչեր կարող են կատարվել. Հայկ Ալումյան Ամանորի ծախսերը ինձ հիշեցնում են այն մարդկանց, որ ապառիկ են վերցնում, որ Նոր տարվա բուդը ապահովեն. Խաժակյան Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը Այս ճանապարհով կարելի է չեզոքացնել բոլոր բարձր վարկանիշ ունեցող դատավորներին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին Պետք է մի քիչ լայն մտածել, դուրս գալ կենցաղային մակարդակից, պատմությունը կսրբի ու կտանի ստատուսներն էլ, ֆեյսբուքն էլ Եթե Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլներն, ապա պետք է նախաձեռնի ԱԺ արտահերթ ընտրություններ․ Աշոտյան Վրաստանից հասնում ենք Հայաստանի անցակետ, «բարդակ» է բառի բուն իմաստով․ ավտոներկրող Կենտրոնի թաղապետարանի աշխատողներին ռեստորան են տանելու՝ անձը 20 հազար դրամ հաշվարկով. Իսկ մյուսնե՞րը. Անի Խաչատրյան Գագիկ Ծառուկյանի դեպքում շենքի նախագծման թույլտվությունը շինթույլտվության հիմք չէ, Տերյան 5 շենքի դեպքում՝ հի՞մք է. Դավիթ Խաժակյան Տեսնենք՝ քանի գլխանի է ՀՔԾ-ն, եթե թույլ չտա Սերժ Սարգսյանին բացակայել երկրից Մենք էլ ենք ուզում, որ Ամանորը ճոխ անցնի, բայց 750 հազար դոլա՞ր. էս ի՞նչ դուխով եք. Թեհմինա Վարդանյան Արդեն իրենց դուռը չէ՞ Հայաստանի կառավարությունը փակում է բիզնես հանրույթին ունեցած ԱԱՀ 30-ամյա պարտքը. Նիկոլ Փաշինյան Մի քանի սկզբունքային հարց Դաշնակցական երիտասարդների նկատմամբ կիրառված միջոցներն իրավաչափ չէին. Էլինար Վարդանյան ՀՀ ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը. անգլերեն տարբերակում չկա «Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն» հատվածը Հայաստանում գնաճի ցուցանիշներն ամենացածրերից են աշխարհում. վարչապետ Քաղաքական հետապնդումները թուլացնում են և՛ իրենց իշխանությունը, և՛, ավաղ, ՀՀ–ն․ Արմեն Աշոտյանի (տեսանյութ) Վերաքննիչում քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու հարցը (ուղիղ) Հափշտակություն, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում. Վանաձորի դպրոցներից մեկի տնօրենը հափշտակել է 6 մլն դրամ «Դուք էլ փողկապ կապեք մեր նման». ավագանու ԲՀԿ-ական անդամը փողկապ նվիրեց Հայկ Մարությանին (տեսանյութ) Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի ասուլիսը՝ պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխությունների մասին․ (տեսանյութ) Հայոց ցեղասպանության բանաձևը չի ընդգրկվել ԱՄՆ Սենատի օրակարգում Պրանկեր Լեքսուսը հրապարակել է Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը Ես պետբյուջեից ոչ մի լումա չեմ գողանում, ընդհակառակը` կկտրենք բոլոր այն ձեռքերը, որոնք կփորձեն որևէ բան վերցնել «Գյումրի քաղաքը 2020-ին պետք է ազատվի տնակներից». Նիկոլ Փաշինյանը ձեւակերպեց հրամայականը Նոյեմբերին բանջարեղենը թանկացել է 10,6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 20,1 տոկոսով Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Չալաբյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված հրթիռների վերաբերյալ եվրաեռյակի վերջին նամակը հուսահատ սուտ է. Զարիֆ Նոր բացահայտում․ խոշոր պարգևատրումներ՝ Հաշվեքննիչ պալատում Էրդողանը փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը Կեղծ դիպլոմով աշխատանքի ընդունվելու փորձ. Վայոց Ձորի նախկին փոխմարզպետին մեղադրանք է առաջադրվել Սենատորները, ովքեր վետո են կիրառում, իրենց նահանգներում հայ ընտրողներ համարյա չունեն. քաղաքագետ Իշխանության երազանքի երիտասարդը Մնացականյանն ու Մամեդյարովը գնացին վա-բանկ Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկը՝ փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով. Մամեդյարով 2020թ. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
Հարցում

Ռոբերտ Քոչարյանը կրկին սթափության կոչ է անում

Կասկածից վեր է, որ եթե ազատությունից ապօրինաբար զրկված մարդը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվելով կալանավայրում կրկին ու կրկին հանրությանը, իշխանություններին սթափության կոչ է անում, հորդորում չանել անուղղելի սխալներ, ապա իրոք մտահոգվելու եւ իրավիճակն առավել սթափ գնահատելու խնդիր ունենք:

Անշուշտ, կարող ենք ոմանց նման, Փաշինյանի մոտ միավորներ հավաքելու համար ասել, թե ով կասկածի տակ է դնում կառավարության քաղաքականությունը դավադիր ուժի ներկայացուցիչ է, բայց այդկերպ մենք միայն կվնասենք եւ երկրին եւ ժողովրդին եւ անգտամ կառավարությանը:

Եւ այսպես, Ռոբերտ Քոչարյանը շեշտում է, որ կործանարար է թույլ տալ, որ արտաքին ուժերը Հայաստանում, մեր ժողովրդի, մեր երկրի հաշվին պարզեն իրենց ուժերի հարաբերակցությունը: Սա այնքան պարզ ճշմարտություն է, որը ներկա իշխանությունները, ցավոք, չեն գիտակցում: 

Ստացվում է, որ մենք անգամ մեր սխալներից չենք կարողանում դասեր քաղել, առավել եւս այլոց սխալներից: Վերցնել ու հենց այնպես բարդացնել, վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ դա Թուրքիայի եւ Ադրբեջանի երազանքի իրականացումն է: Ռոբերտ Քոչարյանը ստիպված է մեկ անգամ եւս այս մասին բարձրաձայնել:

Այսօր մեր երկրի, մեր ժողովրդի համար խնդիր է, որ իշխանության ղեկին են հասել մարդիկ, որոնց մեծ մասը որոշ ժամանակով դասընթացներ են անցել Ֆլեթչերի համալսարանում, ներծծվել հակառուսական գաղափարներով, կեղծ արեւմտյան արժեքներով, որոշակի վերաբերմունք ձեւավորել Ռուսաստանի նկատմամբ եւ այսօր հասկանալով, որ իրենց իսկ շահերից ելնելով չպետք է կտրուկ փչացնեն հարաբերությունները Մոսկվայի հետ, ընկել են բավական անհեթեթ վիճակի մեջ:

Ռոբերտ Քոչարյանը շատ դիպուկ նկատում է, որ այս ամենը, այս իրավիճակը երկար չի կարող տեւել: Իրոք, Ռուսաստանի անվստահությունը ժամանակին Պուտինի դեմ ցույցերի մասնակցածներից բաղկացած կառավարության նկատմամբ խորանալու է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:  

Եւ ունենալ Արցախի խնդիր ու այսպես վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարծում ենք, առնվազն կոպի սխալ է: Պատահական չէ Ռոբերտ Քոչարյանի մտահոգությունը Արցախի խնդրի կարգավորման հարցում: Բաքուն օգտվում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններից, քայլերից եւ արդեն հայկական կողմին մեղադրում ապակառուցողական գործունեության մեջ, ինչը տարիներ շարունակ հայկական կողմն էր հաջողությամբ անում:

Ռոբերտ Քոչարյանը հանրությանը սթափության կոչ է անում, բայց առաջին հերթին քաղաքական էլիտային, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, քանի որ այսպես շարունակվելու դեպքում, ցավոք, կորուստներն անխուսափելի են լինելու: Ի վերջո, շասրունակական գիտակցված կամ անգիտակից սխալները հանգեցնում են մի մեծ եւ կոպիտ սխալի: Այս մասին է, որ պետք է մտածենք, եւ ոչ թե կրավորական դիրք ընդունելով նպաստենք պետության թուլացմանը:

Հակոբ Ասատրյան

Top-News.am

website by Sargssyan