Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել
Հարցում

Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցն ամենադժվարներից է․ Լավրով

Mediamax.am-ը գրում է․ «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան: Այցի նախօրեին նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:

-Հարգելի պարոն Լավրով, չնայած հրապարակային հայտարարություններին, ռուսական լրատվամիջոցներում եւ փորձագիտական շրջանակներում հաճախ կարելի է հանդիպել դատողություններ առ այն, որ Ռուսաստանի ղեկավարությունը որոշակի «անվստահությամբ» է վերաբերվում Հայաստանի նոր իշխանություններին: Մեր երկրների հարաբերություններում կա՞ն արդյոք հարցեր կամ թեմաներ, որոնք իսկապես անհանգստացնում են Ռուսաստանի ղեկավարությանը:

-Իսկապես, 2018-ին ռուս-հայկական հարաբերությունները զարգանում էին Հայաստանում լուրջ ներքաղաքական փոփոխությունների ֆոնին: Հարկ է նշել, որ ՀՀ նոր իշխանությունները՝ վարչապետ Ն.Վ.Փաշինյանի գլխավորությամբ, ցուցաբերեցին լուրջ տրամադրվածություն համապարփակ դաշնակցային հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնման ամրապնդման ուղղությամբ, ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձեւաչափերի շրջանակներում: Բարձրագույն եւ բարձր մակարդակով քաղաքական երկխոսության բարձր դինամիկան, միջգերատեսչական եւ միջխորհրդարանական կապերի ինտենսիվությունը դրա վկայությունն են: Այս տարի տեղի են ունեցել Ն.Վ.Փաշինյանի 4 հանդիպումները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հետ: Նույնքան էլ՝ Ռուսաստանի Կառավարության նախագահ Դ.Ա.Մեդվեդեւի հետ: Կառուցողական, վստահելի բնույթ կրող ռուս-հայկական բարձր մակարդակի երկխոսությունը նպաստում է երկկողմ օրակարգում առանցքային հարցերի արդյունավետ լուծմանը, թույլ է տալիս հիմքեր ձեւավորել ապագայի համար:

Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը. նրա մասնաբաժինը Երեւանի արտաքին առեւտրում կազմում է ավելի քան 26%: Օտարերկրյա բոլոր ներդրումների 45%-ը բաժին է ընկնում մեր երկրին: Իրականացվում են մի շարք լայնածավալ համատեղ ծրագրեր: Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 2 հազար ձեռնարկություններ: Առաջընթաց է ապրում միջտարածաշրջանային համագործակցությունը: Խորանում են մարդկանց շփումները, փոխանակումները մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում:

Իհարկե, այդպիսի ծավալի եւ բազմակողմանի հարաբերությունների պարագայում օբյեկտիվորեն կարող են առաջանալ որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ ի հայտ են գալիս տարընթերցումներ: Գլխավորը, որ մենք հայ ընկերների հետ միասնական ենք դրանք կառուցողական ճանապարհով լուծելու, փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտության մեջ: Առաջացող խնդիրների կարգավորման համար մենք ձեւավորել ենք արդյունավետ մեխանիզմներ: Ռուս-հայկական հարաբերությունների ապագային նայում ենք լավատեսորեն:

-Հայաստանի ղեկավարները հայտարարում են, որ փորձում են «չխաղալ» մեր տարածաշրջանում գերտերությունների հակասությունների վրա, այլ, ընդհակառակը, ստեղծել պայմաններ դրանց հարթեցման համար: Որքանո՞վ հաջող եք համարում այդ փորձերը:

-Մեր կարծիքով՝ Երեւանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ: Նշում ենք հայ ընկերների՝ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները պահպանելու եւ ամրապնդելու, հետխորհրդային տարածքում տարբեր բազմակողմ միավորումներին եռանդուն մասնակցության հակվածությունը։

ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայումս բավականին հետաքրքրված եւ արդյունավետ նախագահությունը դրա ցայտուն հաստատումն է: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Մոսկվան եւ Երեւանը համատեղ աշխատում են հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների ներուժի հետեւողական ավելացման վրա: Հայ գործընկերների հետ մենք նաեւ ձգտում ենք առավելագույնս ներգրավել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծամասնությանը միավորող ԱՊՀ-ի զգալի հնարավորությունները:

-Ինչպե՞ս կգնահատեիք սիրիական հարցի կարգավորման քաղաքական գործընթացը։

-Վերջին շրջանում այդ ուղղությամբ հնարավոր եղավ հասնել բավականին էական առաջընթացի: Առաջատար դերն այստեղ, անշուշտ, պատկանում է Աստանայի ձեւաչափին (Ռուսաստան, Թուրքիա, Իրան): Այդպես, հոկտեմբերի 30-ին Ժնեւում բացվեց սիրիական Սահմանադրական կոմիտեի առաջին նիստը, որում մասնակցում են կառավարության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Հիշեցնեմ, որ դրա ստեղծման մասին որոշումն ընդունվել է Սոչիում 2018թ.-ի հունվարին անցկացված սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսի արդյունքներով: Առաջին անգամ հնարավոր դարձավ գործարկել ուղիղ միջսիրիական ուղիղ երկխոսություն այն հարցերի շուրջ, որոնք կապված են Սիրիայի Արաբական Հանրապետության Հիմնական օրենքի հետ: Հիմա սիրիացիները պետք է ինքնուրույն, առանց որեւէ միջամտության, առանց արտաքին ճնշումների կամ արհեստական ժամկետներ պարտադրելու պայմանավորվեն համապատասխան հարցերի ամբողջ շրջանակով:

Այդ երկրում առկա իրավիճակի տեսանկյունից նշեմ Սոչիում հոկտեմբերի 22-ին Վ.Վ.Պուտինի եւ Ռ.Թ.Էրդողանի անցկացված բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններն այն միջոցների մասին, որոնք միտված են իրավիճակի լիցքաթափմանը Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արեւելքում: Ռուս-թուրքական հուշագիրը կարեւոր քայլ դարձավ Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգման գործում:

Անշուշտ, սիրիական ճգնաժամի վերջնական կարգավորման բաղկացուցիչ մաս կոչված է դառնալու Սիրիայի վերադարձը «արաբական ընտանիք»: Խոսքն Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցությունը վերականգնելու մասին է: Այս հարցը, մեր կարծիքով, վաղուց է հասունացել:

Քաղաքական «ուղու» առաջընթացի ֆոնին աճում է միջազգային հանրության ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ առանց որեւէ նախապայմանների բոլոր սիրիացիներին համակողմանի մարդասիրական օգնություն ցուցաբերելու առումով: Մենք գնահատում ենք հայկական կողմի ավանդը, որը մարդասիրական օգնություն է տրամադրում Սիրիային, աշխատանքներ է իրականացնում պայթուցիկ նյութերի ականազերծման եւ ոչնչացման ուղղությամբ, ինչպես նաեւ բժշկական օգնություն է տրամադրում: Մենք մեր հայ գործընկերների հետ համատեղ մարդասիրական գործողությունների փորձ ունենք: Համոզված եմ, որ պետք է շարունակենք այդ պրակտիկան:

Ռուսաստանն իր հերթին նույնպես ակտիվորեն նպաստում է Սիրիայում հումանիտար խնդիրների լուծմանը: Խմեյմիմ ավիակայանում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնն ամենօրյա հիմքով պարենամթերք եւ առաջին անհրաժեշտության իրեր է մատակարարում երկրի տարբեր մասեր: Ռուսաստանցի սակրավորները ականազերծել են բազմաթիվ բնակավայրեր եւ կարեւոր ենթակառուցվածքային օբյեկտներ:

-Վերջին 1.5 տարվա ընթացքում շփման գծում եւ միջպետական սահմանում արձանագրվող լարվածության որոշակի նվազումը չի նպաստել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններում համարժեք առաջընթացի: Եթե ավելի լայն նայենք հարցին, արդյո՞ք հնարավոր եք համարում հակամարտության կարգավորումն այն պայմաններում, երբ բանակցությունների ողջ ընթացքում Ադրբեջանը երբեւէ հրապարակային հայտարարություն չի արել այն մասին, որ պատրաստ է ընդունել հանրաքվեի արդյունքները, որը, միջնորդների առաջարկության համաձայն, նախատեսվում է անցկացնել Լեռնային Ղարաբաղում` քաղաքական կարգավիճակը որոշելու համար:

-Մենք ողջունում ենք հարաբերական կայունության պահպանումը սահմանին եւ շփման գծում: Մենք կարծում ենք, որ լարվածության հետագա նվազումը կարող է նպաստել բանակցային գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն:

-Վերջերս լրացավ Շվեյցարիայում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 10-ամյակը, որին դուք ներկա էիք եվրոպական եւ ամերիկյան դիվանագիտության ղեկավարների հետ միասին։ Հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերակենդանացումը առանց այն ղարաբաղյան կարգավորման հետ կապակցելու եւ արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է դրանում դեր խաղալ:

-Ռուսաստանը կարեւոր դեր է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ապասառեցմանը այդ գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009 թվականներին:

Արդյունքը եղավ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սլովենիայի Արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի ներկայությամբ երկու երկրների միջեւ «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրումը։

Փաստաթղթերը ներառեցին երկու կողմերի համար զգայուն հարցեր՝ արձանագրությունների կատարման «որեւէ նախապայմանի բացակայության» մասին դրույթը եւ արձանագրությունները տարածաշրջանում իրադրության կարգավորմանն ուղղված ընդհանուր ջանքերի համատեքստում իրագործելու անհրաժեշտության մասին կետը:

Մեկնաբանելով արձանագրությունների ստորագրման արդյունքները՝ ես մեր երկրի անունից հայտարարել էի, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին Հայաստանի եւ Թուրքիայի հետ համագործակցության ծրագրերի հետագա իրականացման միջոցով, առաջին հերթին՝ էներգետիկայի եւ տրանսպորտային-հաղորդակցական ոլորտներում:

Հայ-թուրքական կապերի կարգավորումը, նախ եւ առաջ, Երեւանի եւ Անկարայի երկկողմ օրակարգի հարց է: Ցավոք, այս փուլում մեր գործընկերներին առայժմ չի հաջողվում հասնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: Հույս ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ։ Կարծում ենք, որ նման հնարավորությունը պահպանվում է։ Մեր կողմից պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին։ Առավել եւս, որ հայ-թուրքական առկա տարաձայնությունների շուտափույթ կարգավորումը կծառայեր Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլորտի առողջացմանը, այնտեղ անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan