Այսօր՝ 07 ապրիլի 2020թ., 00:00
Moody’s-ը կանխատեսում է ԱՄՆ ՀՆԱ-ի կրճատում շուրջ 2 տոկոսով Ինչպե՞ս կփոխվի ամերիկացիների աշխարհայացքը կորոնավիրուսից հետո․ AP Վարչապետին հերթական անգամ սխալ են զեկուցել ոլորտի պատասխանատուները. ավիացիոն խորհրդատու Ինչպե՞ս են ֆերմերները վերաբերվում ՀՀ Կառավարության կողմից աջակցության միջոցառումներին. կարծիքներ եւ գնահատականներ Ավելի լավ է միանգամից ասեք՝ ձեզ ֆինանսական աջակցություն չենք տրամադրելու ԱՄՆ-ը մտադիր է օգտագործել Լուսնի պաշարները Եթե վիճակագրությունը նվազման գնա, ապա արտակարգ դրության ռեժիմը կթուլանա Թուրքիայում պոկել են Աթաթուրքի կիսանդրու գլուխը (լուսանկար) Կադիրովը հրաժարվել է Միշուստինի հրամանով բացել Չեչնիայի սահմանները Դանիայի իշխանությունները նախատեսում են աստիճանաբար մեղմել սահմանափակումները. Deutsche Welle Չինաստանում հունվարից ի վեր առաջին անգամ 24 ժամվա ընթացքում ոչ ոք չի մահացել կորոնավիրուսից Մոսկվայից վերադարձած երգչուհի Անահիտ Սիմոնյանը եւս մեկուսացված է Աղքատ բնակչությանը փորձում են զրկել նաեւ վարկ վերցնելու հնարավորությունից Իշխանություններն անում են այն, ինչը նախկինում հեգնում էին 26 500 դրամ՝ մեկ ամսվա համար․ սա ծա՞ղր է, թե աջակցություն, դրանով քանի՞ օր կարող է ընտանիքը ապրել Էժան ավիատոմսերով հպարտանալու փոխարեն խորքային խնդիրներն է պետք լուծել Իսկ եվրոպական ինդեքսները, չգիտես ինչու, աճում են Ավստրալիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել Սբ Զատկին տնից դուրս չգալ. The Guardian Իսպանիայում 4-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի զոհերի թվի անկում է արձանագրվել. The Guardian 13 մլն 400 հազար եվրո վարկային միջոցով կհիմնանորոգվի 65 կմ ճանապարհ. Սուրեն Պապիկյան Էրիկ Գրիգորյանի գաղտնի նախագիծը․ հարված թիկունքից Կարանտինի պատճառով 12 հազար ճուտը սատկելու է. վարկ եմ վերցրել, բազմացրել եմ, որ վաճառեմ, թուղթ չեն տալիս. գյուղատնտես Brent նավթի գինը գերազանցել է 34 դոլարը Օրվա խորհուրդը Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերում ուժեղացված ծառայությունը շարունակվում է 1400 մահճակալ ունենք կորոնավիրուսի համար, բայց դրանց կեսն է զբաղված․ Նիկոլ Փաշինյան Արմենիա ավիաընկերությունը մինչև ապրիլի 30-ը չեղարկում է բոլոր չվերթները Կարևորը տնտեսությունն է, ոչ թե ազգաբնակչության առողջությունը Նադեժդա Բաբկինան արհեստական կոմայի մեջ է. МК Գործադիրի ներկայացուցիչներն իրենց պարգեւավճարներից չեն հրաժարվի Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը Կորոնավիրուսի վարակման 20 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 853-ի. առողջացել է 25 մարդ. Փաշինյան Քրեական ենթամշակույթն ու բանտապետերը. արտոնյալները հաշիվներ են մաքրել Դեղորայքը կարող են ստանալ նաեւ ընտանիքի այլ անդամները Չկարողանալով լուծել սահմանափակումների առաջացրած խնդիրները՝ իշխանությունը մտադիր է երկիրը հանել կարանտինային վիճակից. Ա․ Թևանյան (տեսանյութ) Երեւանի քաղաքապետը «թոզ է փչո՞ւմ», թե՞ գործ է անում Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք․ Դաունինգ սթրիթ Եկեղեցականների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան. Տեր Վահրամ քահանա Լարսի ճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատարների համար Կանանց և աղջիկներին ցանկանում եմ, որ հաղթահարեն այս օրերի տագնապն ու փորձությունը. Սեյրան Օհանյան 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական եւ սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական և ֆիզիկական անձանց. Փաշինյան Նյու Յորքի կրթության դեպարտամենտն արգելել է դպրոցներին Zoom օգտագործել Հայաստանի մի քանի մարզերում ձյուն է տեղում ԱԺ աշխատակազմը հիմա էլ վիրավորված է Արարատ Միրզոյանից, որ պարգեւատրման ողջ ֆոնդը հետ է ուղարկել բյուջե Մեկուսացումից դուրս է եկել 400-ից ավելի քաղաքացի Արհեստական շահարկումներ Արցախում. ովքեր են մասնակցել բողոքի ակցիային Երեւան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը․ Մասիս Մայիլյանի հայտարարության հետքերով Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Գագիկ Համբարյան ԲԿ-ում ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել. Հետո եկել՝ դիմումները հետ են վերցրել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները. Փաշինյանը դժգոհել է, ապա հորդորել Արմեն Սարգսյանի որոշումն ու օրենքի բացը. ՍԴ-ն բավականին կոպիտ պատասխան է տվել Կորոնավիրուսը ստիպել է ՀՀ կառավարությանը ապագայի համար որոշ փոփոխություններ անել Արցախում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պայքարին. արդեն աշխատում են հյուրանոցների տերերի հետ Apple-ը սկսել է պաշտպանական դիմակներ արտադրել բուժաշխատողների համար. Թիմ Քուկ Հնդկաստանում վառել են միլիոնավոր մոմեր ու ճրագներ հանուն կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի միասնականության․ ՏԱՍՍ (տեսանյութ) «Մանչեսթեր Սիթին» կտուգանի Կայլ Ուոլքերին մարմնավաճառուհիների հրավիրելու համար Պայմանավորվել ենք ՌԴ իշխանությունների հետ, որ ԵՏՄ բեռների համար կանաչ ուղի կբացվի. Փաշինյանը՝ Լարսի մասին Մեր սոցիալական ծրագրերով աջակցությունը անգամներով ավելի է Վրաստանինից. Փաշինյանը թվեր բերեց Ես ակնկալում են, որ ՌԴ նախագահը կմիջամտի այս պրոցեսին. Փաշինյանը՝ գազի սակագնի մասին Ֆրանսիան կանգնած է Երկրորդ աշխարհամարտից հետո վատթարագույն տնտեսական անկման առաջ. ֆիննախարար. CNN Ինչո՞ւ Վրաստանում բարեփոխումներն ավելի արագ տեղի ունեցավ, քան Հայաստանում. մեկնաբանեց Փաշինյանը Ինչո՞ւ են բարձրանում գները եւ ինչո՞ւ պետությունը չի վերահսկում գնաճը. Փաշինյանը նշեց պատճառները Բաքուն նման սադրանքներով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին. ԼՂ ԱԳՆ Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են Մասնագիտական կադրային բանկ է ստեղծվում․ Արդարադատության նախարարություն Ուրբաթ օրվանից խնդիր ենք դրել օրը 1000 թեստ անել. Նիկոլ Փաշինյան Մոսկվայից ժամանած 222 քաղաքացիները 14 օրով կլինեն կարանտինի ռեժիմի մեջ. Տիգրան Ավինյան «Նիկոլի ստերն այլևս հետաքրքիր չեն հանրության համար». Նարեկ Սամսոնյան Եթե պարգեւավճարները փողը բաժանենք թոշակառուներին, ամեն մեկին բաժին կհասնի ամսական 165 դրամ. Փաշինյան Հայ եկեղեցու Վայոց ձորի թեմը գյուղացիներին կարտոֆիլի սերմացու է տրամադրել «ՀՆԱ-ի աճը 2019թ. գրանցված 7.6%-ից կիջնի 0.5%-ի». Fitch Ratings-ը Հայաստանի վարկանիշը «կայունից» «բացասական» է դարձրել ՖԻՖԱ-ն անժամկետ կերկարաձգի ընթացիկ մրցաշրջանը Մենք Արցախում կունենանք 2-րդ փուլ, անկախ նրանից` թեկնածուներից մեկն ինչ կոչ է արել իր ընտրողներին. Իրավապաշտպան Շվեդիայի իշխանությունները օրենք են մշակում, որը թույլ կտա կորոնաիրուսով պայմանավորված «արտակարգ միջոցառումներ» ընդունել Արմեն Թավադյանը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին Դատախազության հայտարարությունը միանշանակ պետք է վերաբերի նաև Ռոբերտ Քոչարյանին. փաստաբան Պետական օժանդակության 6-րդ ծրագրով քաղաքացիներին կտրվի 68․000 դրամ միանվագ օժանդակություն Կորոնավիրուսով վարակվածների կրկնապատկման տեմպը 7 օրից դարձել է 8 օր. Արսեն Թորոսյան Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն նույնպես էժանացել է
Հարցում

Ո՞նց կարելի է անհամաձայնություն հայտնողին անվանել անդաստիարակ․ Նիկոլ Փաշինյանի զրույցը՝ ՀՅԴ երիտասարդների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 8-ին, երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը մասնակցելու նպատակով Արտաքին գործերի նախարարություն մտնելիս զրուցեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչների հետ, որոնք փակել էին մուտքը և զրույցի ամբողջ ընթացքում վանկարկում էին «Արայիկ, հեռացիր»։

Երիտասարդները դժգոհեցին, որ Արայիկ Հարությունյանը բոլոր դաշնակցականներին, որոնք անհամաձայնություն են հայտնել իր հետ, անդաստիարակ է անվանել։ Նիկոլ Փաշինյանը սրան տարակուսանքով արձագանքեց․ «Ո՞նց կարելի է ժամանակակից Հայաստանում անհամաձայնություն արտահայտող մարդուն անվանել անդաստիարակ, չէ, կարող է՝ առանձին դեպք է․․․․»։

Վարչապետը երիտասարդներին ասաց, որ իրենց պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չի կիսում, և խիստ կասկածում է, որ հասարակությունը կիսում է իրենց պահանջները։

Երիտասարդները, ի պատասխան, վարչապետին խնդրեցին Արայիկ Հարությունյանին հորդորել մետրոյով երթևեկել և տեղեկանալ հանրությանը մտահոգող հարցերի մասին․ «Մենք շատ ենք խնդրում Արայիկ Հարությունյանին փոխանցել ժետոն, որ ինքը մետրոյով տուն գնա, ու տեսնի՝ հասարակությունը իր մասին ինչ է ասում»։

ՀՅԴ երիատասարդները նշեցին․ «Մենք մի քանի շաբաթ է՝ բարձրաձայնում ենք այդ մասին։ Մենք ասում ենք, որ Արայիկ Հարությունյան տապալել է կրթության, գիտության ոլորտը․․․»։

Վարչապետը նրանց հարցրեց․ «Ինչի՞ որ թալանչի լիներ, որ ընդունելության քննություններին փող առներ, ոչ ոք չէր բողոքի․․․»։

Հավաքված երիատասարդները չհամաձայնեցին։

Նիկոլ Փաշինյանը շարունակեց․ «Արայիկ Հարությունյանն չի իրականացնում ՀՀ-ում կրթական քաղաքականությունը, կառավարությունն է իրականացնում կրթական քաղաքականությունը և ես չեմ ընդունում, որ փորձ է արվում մարդանց ինֆորմացիայի պակասը օգտագործել, վախեր սերմանել, որ ինչ-որ մարդիկ ավելի ապազգային են, ինչ-որ մարդիկ ազգային։ Հայաստանում մեր կառավարությունից ազգային կառավարություն երբեք չի եղել»։

ՀՅԴ երիտասարդներից Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Այս երիտասարդներից առաջադեմ երիտասարդներ էլ թող չլինեն, դա կեղծ դիսկուրս է առաջադեմը ազգայինին հակադրելը, մեր խնդիրն այն է, որ ԿԳՄՍ նախարարը չունի համապատասխան քաղաքականություն, խուսափում է լսել իր ընդդիմախոսերին»։

Վարչապետը հավաստիացրեց՝ եթե լսելու խնդիր կա, դա կուղղվի։

ՀՅԴ երիտասարդներից Արգիշտի Գևորգյանը պնդեց․ «Չի կարելի բոլոր երիտասարդներին, բոլոր ՀՅԴ-ականներին անվանել է անդաստիարակ, նախարարին հարիր չէ»։

Փաշինյանը պատասխանեց․ «Հարգելի Արգիշտի, եկեք փաստերը չնենգափոխենք, կոնտեքստից պետք չէ ոչինչ կտրել»։

Արգիշտի Գևորգյանը հիշեցրեց ԿԳՄՍ նախարարի խոսքերը․ «Պարոն նախարարը մեզ արգելել է խոսել կուսակցական պատկանելությունից ելնելով, ասել է ՝ ՀՅԴ-ն թող չխոսեն»։

Վարչապետը զարմացավ․ «Այս արտահայտությունը դուք մեկնաբանում եք խոսելու արգե՞լք»։

Երիտասարդները վարչապետին փոխանցեցին Արայիկ Հարությունյանի խոսքերը թղթի վրա, խնդրեցին ծանոթանալ, ապա խնդրեցին իրենց ժետոնը փոխանցել նախարարին։

«Ես կարծում եմ՝ նա 100 դրամ ունի»,-ի պատասխան ասաց Փաշինյանը, ապա վերցնելով ժետոնը, հավելեց․ «Այս ժետոնը կպահեմ որպես հիշատակ ձեզանից»։

Վարչապետը հորդորեց բովանդակությունից խոսել․ «Եթե բովանդակությունից ենք խոսում, եկեք բովանդակությունից, երկուսով կովկասցի ենք, բարեբախտաբար, կարող է դուք մի բան այնպես չասեք․․․»։

Երիտասարդները վրդովվեցին․ «Մենք կովկասցի չենք, մենք արիացի ենք․․․»։

Վարչապետը նրանց հարցրեց․ «Արիացիք որտեղի՞ց են»։

Երիտասարդներն ասացին․ «Եկեք այս օրակարգի մեջ չմտնենք։ Մենք ասում ենք, որ այս բառապաշարը հարիր չէ նախարարին»։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում նրան։

ՀՅԴ երիտասարդները նաև նշեցին, որ անընդունելի է Մելինե Դալուզյանի սեռափոխության մասին «Մել» ֆիլմի ֆինանսավորումը պետբյուջեից․

Վարչապետը չհամաձայնեց․ «Նա Եվրոպայի եռակի չեմպիոն է»։

Հավաքված երիտասարդները նշեցին՝ բայց հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, որին վարչապետը արձագանքեց․ «Շատ մարդիկ կան, որ հրաժարվել են այս քաղաքացիությունից։ Ես ասում եմ, որ այդ մարդը Եվրոպայի եռակի չեմպիոն է, ՀՀ դրոշը 3 անգամ բարձրացրել է»։

Երիտասարդներն ասացին․ «Բայց այդ ֆիլմը նրա սպորտային կարիերայի մասին չէ։ Ի՞նչ ուղերձ են ստանալու։ Փակվում է «Հայ ասպետ» նախագիծը, մեր թագավորների մասին ֆիլմեր կարող են նկարել»։

Վարչապետն արձագանքեց․ «Ես եմ ինքս խնդիր դրել, որ մեր թագավորների մասին պրոյեկտ արվի, հայ ասպետը կանի, թե մեկ ուրիշը կանի, այլ խնդիր է»։

Վարչապետը հակադարձեց․ «Իմ ընկալմամբ ֆիլմը մարդու և չեմպիոնի մասին է, մենք ֆինանսավորել ենք այն հատվածը, որ մեր չեմպիոնի մասին է»։

Հիշեցնենք, որ «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար պետությունը հատկացրել է 20 միլիոն դրամ:

Վարչապետը հեռացավ, երիտասարդները շարունակում են իրենց նստացույցը։

 

 

 

website by Sargssyan