Այսօր՝ 21 հոկտեմբերի 2020թ., 00:00
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է․ Պեսկով Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Քերի Քավանո ԱԺ արտահերթ նիստ կգումարվի ՔՊ վարչության անդամները Կառավարությունում են․ նրանք հանդիպում են վարչապետի հետ ՄԱԿ-ի ԱԽ-ը կհամաձայնեցնի եւ կհրապարակի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու կոչով տեքստը Արցախի նախկին 2 նախագահները Կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. 168.am «Ես նման տեղեկություն չունեմ». Մանե Գևորգյանը՝ Արցախի նախկին երկու նախագահների՝ այս պահին Կառավարության շենքում գտնվելու մասին Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները «Տղաները դեռ պետք է սպասեն». EuroNews-ի ռեպորտաժը՝ Արցախի առաջնագծից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարների հետ Պոմպեոյի հանդիպման մասին տեղեկությունները Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում․ Արամ Ա Կաթողիկոս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցը Փաշինյան. Ռուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Ալիեւի հետ հանդիպման համար Ալիեւ. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում Փաշինյան. պատրաստ ենք փոխզիջման. մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ «Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային»․ Bloomberg Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին Լավրովը կոչ է արել չլարել ԼՂ շուրջ իրավիճակը Իրանի ԱԳՆ. Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա Լավրովը ԵԽ ղեկավարի հետ կքննարկի Արցախյան հակամարտությունը Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24 հազար աշակերտ չի հաճախում դպրոց Պարգեւ Սրբազանն այցելեց ու օրհնեց հրամանատարական կազմին եւ բանակին, ինչպես նաեւ մաղթեց հաղթանակ Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը Հենրիխ Մխիթարյան. Իմ երկիրն իմ սրտում է Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը. ԱԳՆ «Արցախը մենք ենք». Հունաստանի հայերը հարյուրից ավելի ավտոմեքենաներով քիչ առաջ փակեցին Թուրքիայի հետ սահմանը (տեսանյութ) Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված «Ղարաբաղ. Սև օրեր». Life.ru-ի վավերագրական ֆիլմը պատերազմի կիզակետում գտնվող Ստեփանակերտից Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորելի հայտարարությունը ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել. փողոցները դատարկվել են Խորվաթիայի վարչապետը սպիտակ փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել. ԶԼՄ-ներ Հսկայական անելիք ունենք Մեր անվտանգության ամենակարեւոր գրավականը եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելն է. Բաբայան Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ խոսնակ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն Հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է. Դավիթ Բաբայան Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը Մակրոնը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարված հումանիտար հրադադարը Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան Կեսգիշերից՝ հրադադար Լավրովը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում շեշտել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը Օպերատիվ ամբողջ իրավիճակի կառավարման շտաբի անհրաժեշտություն կա այսօր. Նախկին վարչապետ «Այն բոլոր մարդիկ, որոնք ունեն փորձ, գիտելիք, իհարկե, պետք է ամեն ձևով օգտակար լինեն». Դավիթ Բաբայան Նախապատրաստվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն. Նա կհանդիպի Պոնպեոյի հետ Կարո Փայլանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Հրատապ ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ. 13 կուսակցությունների հայտարարությունը «Անելիք շատ կա, արդյունքները՝ արդեն մոտ օրերին». Վիկտոր Սողոմոնյան Գյանջայի ռազմական նշանակետերը հրթիռակոծությունից հետո Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում. Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հարցով փակ խորհրդակցություն կանցկացնի «Ղարաբաղի հողն ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ». Պետդումայի՝ Արցախ մեկնած պատգամավորն աջակցություն է հայտնել հայերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածության չպահպանմամբ Ֆրանսիայում չեչեն երիտասարդը սպանել է դասի ժամանակ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչուհուն. տեղի ունեցածը Մակրոնն ահաբեկչություն է անվանել Լեռնային Ղարաբաղ. «օդային տագնամի» ազդանշանները, հրետակոծությունն ու ապաստարանները՝ մայրաքաղաք Ստեփանակերտում. Al Jazeera-ի անդրադարձը Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է Էրդողանի մյուս դեմքը. Ճշմարտությունը` ձմերուկ վաճառողի մասին Ադրբեջանը կրկին շփոթված, միամիտ ռմբակոծել է Իրանի տարածքը. (տեսանյութ) Արգելվել է թուրքական նռան ներմուծումը Ռուսաստան ՀՀ ԱԳՆ ղեկավար. Թուրքիայի սադրանքների համար պատասխանատվություն կկրի Ադրբեջանի ղեկավարությունը «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից 68 տոննա մանդարինի ներմուծումը Թուրք լրագրող․ Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում Հայկական ուժերը պատրաստ են պահպանել հրադադարի պայմանները. Ձեր կոչերում հասցեական եղեք. ՀՀ ՊՆ-ն՝ համանախագահներին Գերմանիայի թիվ 1 հեռուստաընկերությունն ուղիղ եթերով ներկայացրել է հայերի պահանջը (տեսանյութ) Հայաստանի ու Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը Երեւանում Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիո Գուտերեշի հետ. վերջինս մտահոգված է Իրանցի գեներալը հայտնել է Թեհրանի՝ ԼՂ-ում ահաբեկիչների դեմ պայքարի պատրաստակամության մասին Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Հայերը փակել են ֆրանսիական Ստրասբուրգից Գերմանիա մտնող սահմանը՝ կամրջի վրա Ֆրանսիացի պատգամավորները հանուն ԼՂՀ ճանաչման. Le Figaro-ի անդրադարձը Հայերը փակել են Բելգիա-Ֆրանսիա սահմանը․պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը Մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետեւակը դիմել է փախուստի Իրանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտուց նոր հարվածներ չի հանդուրժի
Հարցում

Արտաքին պարտքը՝ երբևէ եղած ամենաբարձր դիրքում

168.am-ը գրում է․

«Մինչև վերջերս կառավարությունը բավական պասիվ էր արտաքին աղբյուրներից նոր վարկային միջոցների ներգրավման առումով։ Մի պահ նույնիսկ արտաքին պարտքի նվազում արձանագրվեց։ Իհարկե, դա Կենտրոնական բանկի պարտավորությունների կրճատման արդյունք էր, բայց այդ հանգամանքը չէր կարող վրիպել Նիկոլ Փաշինյանի աչքից՝ ևս մեկ անգամ խոսելու «թավշյա հեղափոխության» «աննախադեպ» հաջողությունների մասին։

«2019թ. Օգոստոսին, 2015-ից ի վեր առաջին անգամ, արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

Այս գրառումից ընդամենը մեկ ամիս հետո Հայաստանի արտաքին պետական պարտքը միանգամից ավելացավ 121 մլն դոլարով։ Այն էլ՝ բացառապես կառավարության պարտավորությունների հաշվին։ Կառավարության արտաքին պարտքը ներկայումս գտնվում է երբևէ արձանագրված ամենաբարձր դիրքում։ Բայց այդ մասին, բնականաբար, վարչապետն այլևս գրառում չի անի։ Հատկապես որ, կառավարությունը չի պատրաստվում սահմանափակվել դրանով։ Մինչև տարեվերջ սպասվում են արտաքին պարտավորությունների նորանոր համալրումներ։

Արդեն անցած շաբաթ կառավարությունը համաձայնություն տվեց երկու նոր վարկային համաձայնագրերի, որոնց շրջանակներում նախատեսվում է մինչև տարեվերջ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավել ավելի քան 76,5 մլն եվրո վարկային միջոցներ։ Դոլարային արտահայտությամբ՝ շուրջ 85 մլն դոլար։ Գումարը կուղղվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։

Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկից կներգրավվի ավելի քան 36,5 մլն եվրո։ Եվս 40 մլն եվրո կառավարությունը կվերցնի Վերականգնման վարկերի բանկից։ Դրանք կուղղվեն տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք նախատեսված են այս տարվա պետական բյուջեով։ Մի դեպքում՝ կառավարությունը նպատակ ունի ամրապնդել, այսպես կոչված, հարկաբյուջետային կայունությունը, զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները, մյուս դեպքում՝ իրականացնել շրջակա միջավայրի պահպանության հետ կապված ինչ-որ միջոցառումներ։

Անկախ նրանից, թե ինչի համար կծախսվեն այդ գումարներ, մի բան հստակ է՝ նոր վարկային միջոցների ներգրավումը լրացուցիչ բեռ է պետության վրա։ Կառավարության պարտավորությունները, որոնք ամբողջությամբ սպասարկում է պետական բյուջեն, արդեն անցնում են 5 մլրդ դոլարից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջի դրությամբ կառավարության արտաքին պարտքը կազմեց 5 մլրդ 31 մլն դոլար, արտաքին և ներքին պարտավորությունները միասին հասան ավելի քան 6 մլրդ 539 մլն դոլարի։

Բայց դա դեռ վերջը չէ։ Առաջիկա երկու ամիսներին այն կշարունակի ավելանալ։ Մինչ տարվա վերջ կառավարությունը նախատեսում է պարտավորությունները հասցնել 6 մլրդ 940 մլն դոլարի։ Այսինքն՝ ավելացնել ևս 401 մլն դոլարով։

Եթե լինի այնպես, ինչպես նախատեսվում է, ապա դժվար չէ պատկերացնել, թե ի՞նչ կմնա արտաքին պարտքի վերաբերյալ ոչ վաղ անցյալում վարչապետի կատարած գրառումից, որը, ըստ ամենայնի, պատահական չէր. այդ գրառումն անելուց Նիկոլ Փաշինյանը հավանաբար արդեն գիտեր, թե ինչ է սպասվում արտաքին պարտքին մինչև տարեվերջ, ու մինչ այդ փորձում էր հերթական անգամ մանիպուլյացնել հասարակությանը, այլապես հետո արդեն ուշ կլիներ։

Սպասվում է, որ տարեվերջին կառավարության պարտավորությունները (խոսքն ինչպես՝ արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքի մասին է) ընդհուպ կմոտենան 7 մլրդ դոլարի սահմանին։ Ու դեռ չհաշված, որ ավելի քան 500 մլն դոլարի պարտք էլ ունի Կենտրոնական բանկը։

Իհարկե, դրանից հետո էլ կառավարությունը նպատակ չունի կանգ առնել։ Հաջորդ տարի ևս այն կշարունակի ակտիվորեն ավելացնել պետական պարտքը։

2020թ. պետական բյուջեով նախատեսվում է արտաքին աղբյուրներից ներգրավել շուրջ 420 մլն դոլար։ Գուցե՝ մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի քիչ, էական չէ։ Էականն այն, որ խոսքը բավական լուրջ գումարի մասին է, որը պիտի համալրի երկրի արտաքին պետական պարտքը։

Ներգրավվող միջոցները կառավարությունը պատրաստվում է ծախսել երկու հիմնական ուղղություններով. միջոցների մի մասը կգնա նպատակային ծրագրերի իրականացմանը, մյուս մասը կուղղվի ենթավարկերի տրամադրմանը։ Նպատակային ծրագրերի իրականացմանը հատկացվող միջոցները կհասնեն շուրջ 335 մլն դոլարի։ Մնացած գումարները ենթավարկերի տեսքով կտրամադրվեն այն տնտեսվարողներին, որոնք կիրականացնեն պետական նշանակության ծրագրեր։

Ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը, հայտնի չէ։ Բայց այդ նպատակին նախատեսվում է վարկային միջոցներից հատկացնել շուրջ 85-90 մլն դոլար։

Ակնհայտ է, որ ժամանակին ամենախիստ ձևով քննադատելով նախորդներին պարտքային ագրեսիվ քաղաքականություն իրականացնելու, նորանոր գումարներ ներգրավելու, երկիրը վարկերի տակ դնելու, սերունդներին մեծ պարտքեր թողնելու համար, այժմ Նիկոլ Փաշինյանը նույնն է անում։ Պարզվում է՝ հիմա արդեն վարկերի ներգրավումն ու պարտքերի կուտակումը չարիք չէ երկրի համար։ Հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը վստահում է կառավարությանը և համարում է, որ վարկերը կծառայեն իրենց նպատակին։

Կծառայե՞ն վարկերն իրենց նպատակին, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Այս պահին այդպես մտածելու հիմքեր չկան։ Կառավարության նախորդ շրջանի գործունեությունը նման հիմքեր չի տալիս։ Ավելին, վարչապետի խոսքի ու գործի մեջ մեծ անջրպետ է գոյացել ու շարունակում է գոյանալ։ Ժամանակին մարդկանց ոսկե սարեր խոստանալով՝ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, բայց այսօր արդեն մոռացել է այդ մարդկանց։ Կառավարության անդամների աշխատավարձը կարող է ավելացնել՝ 700-800 հազար, իսկ կենսաթոշակները՝ 3-4 հազար դրամով, կարող է միլիոններ ծախսել ծառայողական մեքենաների թարմացման, առանձնատան վերանորոգման, իր և պետական պաշտոնյաների անհասկանալի արտասահմանյան այցերի վրա, բայց փող չունի հասարակության աղքատ հատվածի սոցիալական վիճակը քիչ թե շատ բարելավելու համար։

Հիմա ինչպե՞ս վստահ լինել, որ նույնը չի կրկնվի նաև վարկերի դեպքում։ Խոստանալն ու չկատարելը միշտ էլ արդիական է եղել։ Արդիական է նաև այսօր»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan