1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 07 դեկտեմբերի 2019թ., 00:00
Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ամերիկացի ուսանողին ազատ արձակելու համար Հնագետներըհայտնաբերել են Վեներայի՝ 23 000 տարվա հնության արձանիկ Grand Chess Tour. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ Քչերն են տեղյակ, որ Ա. Սաքունցը հողեր հանձնելու քարոզչության համար «Սորոս»-ի գրասենյակից ստացել է 221 հազար դոլար. Նարեկ Մալյան (լուսանկար) ՊՍԺ-ն կամային հաղթանակ տարավ «Մոնպելյեի» նկատմամբ Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են Ֆրանսիական Գրել կոմունայի քաղաքապետը բնակիչներին արգելել է տանը մահանալ հանգստյան և տոն օրերին Իրանում զինվորականը երեք ոստիկանների է գնդակահարել Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն Հռոմի պապը փակ մասնավոր ունկնդրություն է տվել Մալթայի պաշտոնից հեռացող վարչապետին Ֆլորիդայում ՌԾՈՒ բազայի սաուդյան հրաձիգը ԱՄՆ-ին անվանել է «չարի երկիր» Մահացել է «Ընկերները» սերիալի դերասան Ռոն Լիբմանը Ականի վտանգի իրազեկման համար հայկական հումանիտար առաքելության տպագրած բուկլետները կբաժանվեն Հալեպում Հոֆենհայմը պարտվեց Լայպցիգին. Ադամյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը Գառնիի բնակիչներից մեկի տանը թմրանյութ է հայտնաբերվել «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» հաղթեցին խոշոր հաշվով (տեսանյութ) Ինչպե՞ս բարելավել քնի որակը. 4 պարզ խորհուրդ սրտաբանից Անին տխուր էր. Կարո Փայլանն այցելել է Անի ԿԳՄՍ նախարարություն, վերահսկեք եւ շտկեք ձեր արածը, հաստատ Քըրքորյանը արժանի չէր նման արձանի. Իրինա Դանիելյան Գվարդիոլա․ Զարմանալի է, որ ՄՅՈւ-ն չի պայքարում տիտղոսների համար Ամանորյա կորպորատիվ միջոցառումների համար Կենտրոն վարչական շրջանը նախատեսել է 3 մլն դրամ, Մալաթիա-Սեբաստիան՝ 0 դրամ Իրանում ցուցադրել են նոր ծովային անօդաչու սարք Տոնածառի միջոցառմանը 750 հազար դոլար հատկացնելը հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան Գազանաբար ասպիրանտուհուն սպանած ակադեմիկոս Սոկոլովն իր հանցագործության մասին գիրք է գրում Քաղաքապետարանում չգիտեն՝ որքան է արժենալու Բրեգովիչի համերգը Օրենքով գող է ձերբակալվել. (տեսանյութ) Ծնվել է երգչուհի Լայանայի երկրորդ երեխան Արտակարգ դեպք․ Գնդապետը ծեծել է շտապ օգնության բժիշկներին 4 «արտաքին» նշան, որոնք կարող են մատնանշել սրտի խնդիրների մասին Զարմանալի փաստեր Քըրք Քրքորյանի մասին Մոսկվան և Մինսկը կշարունակեն աշխատել երկու ժողովուրդների մտերմացման ուղղությամբ. Պուտին Սպիտակում բացվել է Քըրք Քըրքորյանի կիսանդրին Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ է ուղարկել Գյումրի Մերկելը կհանդիպի Պուտինի եւ Զելենսկու հետ Փարիզում, հաջորդ շաբաթ. ԶԼՄ-ներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ Ադրբեջանի հետ պիտի խոսենք իր լեզվով, օր առաջ պետք է Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքել. Արցախի ԱԺ փոխխոսնակ Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ այդ մասին չի խնդրել այդ երկրի ժողովուրդը. Էրդողան Volkswagen-ը նոր կոմպակտ քրոսովեր է ներկայացրել Ճապոնացին բողոքներով 24 000 անգամ զանգել է ընկերություն․ նրան ձերբակալել են Վիեննայում ստորագրվել են երեք նոր վարկային համաձայնագրեր՝ 60 միլիոն եվրո ընդհանուր գումարով «Ինչո՞ւ Հայաստան չեն գալիս ներդրումներ».Ատոմ Ջանջուղազյանի մեկնաբանությունը Լքված սիրուհիների չինացի խորհրդատուն համարյա ամբողջ տարին զբաղված է Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի Toyota-ն. հափշտակել են խմիչքներ և բջջային հեռախոսը Ինչպե՞ս հարկել հարստությունը. նոր մոտեցումը կկիրառվի 2021 թվականից. Ֆինանսների նախարար Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են. Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանը կարողացավ շահել եռանախագահների տրամադրությունը. Ռուբեն Հակոբյան Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ «Էս գյուղապետերը հարկերը 100 տոկոսով հավաքելու ձևն էլ չգիտեն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ֆինանսների նախարարը դեմ է առողջության 6 տոկոսանոց հարկին Կոլինան հերքել է Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա որդեգրելու մասին լուրերը Կարելի է տոնածառի խաղալիքների տեղն էլ նվիրված Կամազները կախել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեք անգամ 100 տոկոսով պարգևատրել է իրեն Ադրբեջանցիները Վրաստանից իրենց հայի տեղ էին դնում. Ադրբեջանում հայտնաբերել են սկանդալային տեսանյութի մասնակիցներին (տեսանյութ) Պարգեւավճարներ, այո, տրվելու են, քանի դեռ չի գտնվել վարձատրության լավագույն համակարգը.Ջանջուղազյան Կա՞ մեկ ուրիշ երկիր, որտեղ այդքան ծանր ապրող մարդիկ իրենց բողոքները չեն ասում.Արմեն Սարգսյան Նիկոլ Փաշինյանը Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում մոմ է վառել` ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները Կետային շնաձուկը ձկնորսների մոտ է լողացել` օգնություն խնդրելու նպատակով (տեսանյութ) Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ Երեխան առաջին անգամ լսում է մոր ձայնը՝ լսողական սարքի միջոցով (տեսանյութ) Վիկտորյա ջրվեժը ցամաքել է (լուսանկարներ, տեսանյութ) Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր տան՝ մինիմալիստական ոճով զարդարված սուրբծննդյան ձևավորումը (լուսանկարներ) Ռուսաստանի հավաքականի հոկեյիստը հրապարակել է իր կնոջ դավաճանության կադրերը (տեսանյութ) Թրամփը Համաշխարհային բանկին կոչ է արել դադարել Չինաստանին վարկ տալ Ռուսաստանում արյան «լիճ» են հայտնաբերել (տեսանյութ) «Բաց եմ թողնում». երգչուհի Փինքը սափրել է գլուխը՝ ազատվելով վարսերից Կինն ամուսնու և սիրեկանի միջև մահացու մենամարտ է կազմակերպել` ողջ մնացողին ընդունելու պայմանով Տավուշում թութը հասել է. Չինարի գյուղում թթենին երկրորդ անգամ է բերք տվել Թուրքիայի քրդական կուսակցությունները կոչ են արել միավորվել բռնության եւ ճնշումների դեմ Բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանն իր անգլիացի մարզչին սովորեցրել է հայերեն բարևել (տեսանյութ) Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Լավրովն Իրանում իրավիճակը համարում է ԱՄՆ-ի տնտեսական ճնշման հետեւանք Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեք անգամ 100 տոկոսով պարգեւատրել է իրեն Ամեն ինչ արեցին, որ այլեւս երբեք հնարավոր չլինի բացահայտել «մարտի մեկի գործը» ՀՔԾ, թե պատմության ինստիտուտ «Հայկական եկեղեցիները շատ չեն լինում». ամերիկացի բլոգերը Հայաստանը համարում է իր երկրորդ տունը (տեսանյութ) Օրվա հանդիպումների անոնս ԱՄՆ-ը հայտարարել է, որ կշարունակի առավելագույնս ճնշում գործադրել Իրանի վրա․․․
Հարցում

Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին

Sputnik Արմենիան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի միջոցով մի քանի թեմա է առաջարկել հնարավոր հարցազրույցի համար։ Հասկանալի պատճառներով ոչ թե հարցազրույց է ստացվել, այլ բացառիկ տեքստ, որը հեղինակը պատրաստել է քննչական մեկուսարանում։

. . .

Այսօր մենք համաշխարհային քաղաքականության հիմնարար փոփոխությունների ականատեսն ենք դառնում, երբ ԱՄՆ անքննելի առաջնորդությունը արդյունավետորեն կասկածի տակ է դրվում վերելք ապրող նոր գլոբալ խաղացողների կողմից: Համաշխարհային առաջատարը, սպառելով գերակայության ռեսուրսը, պատրաստ չլինելով զիջել իր դիրքերը, ապարդյուն փորձում է խոչընդոտել աճող մրցակիցների մեծացող հզորությունն ու ազդեցությունը: Այսպիսի գործընթացները հայտնի են պատմությանը, լավ ուսումնասիրված են մասնագետների կողմից և մշտապես ուղեկցվում են անորոշությամբ, անկայունությամբ, իսկ հաճախ նաև՝ փոքր ու մեծ պատերազմներով:

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող մտացածին պատժամիջոցների շարքը, միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ դուրս գալը, ԱՄՆ օտարացումը մերձավորարևելյան դրամայից, բոլորի համար անսպասելի Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը Սիրիրայի հարցով, Ռուսաստան-Աֆրիկա տպավորիչ ֆորումը նոր բազմաբևեռ աշխարհակարգի կազմավորման համոզիչ հատկանիշների ոչ ամբողջական ցանկն է միայն: Ստեղծված իրավիճակը խոր իմաստավորում և հավասարակշռված արտաքին քաղաքականություն է պահանջում, որն ի զորու կլինի չեզոքացնել Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող նոր վտանգներն ու մարտահրավերները:

Սա համաշխարհային քաղաքականության նոր ծավալվող իրականությունն է, ինչի հետ ստիպած են լինելու հաշվի նստել բոլորը: Ի դեպ, այդ իրականությունն արդեն ուղղակիորեն ազդում է մեր տարածաշրջանի անվտանգության վրա: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիայի համար գլխավոր դաշնակիցները և միաժամանակ զսպող գործընկերներն էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Սակայն Սիրիա զորք մտցնելու հարցում Վաշինգտոնի և Բրյուսելի սաստող կոչերը Թուրքիայի վրա զրոյական ազդեցություն ունեցան:

Դոնալդ Թրամպի՝ Էրդողանին ուղղված զգուշացնող նամակը հայտնվեց թուրքական առաջնորդի աղբամանում: Սիրիայում ռուսական ներկայությունն էր միայն, որ ազդեցության բավականաչափ ներուժ ունեցավ թուրքերին կանգնեցնելու համար: Այսօր տարածաշրջանում Թուրքիային միակ զսպող գործոնը մնացել է Ռուսաստանը:

Տարածաշրջանային գործերում տարածաշրջանի պետությունների փաստացի դերը որոշիչ է դարձել: Ակնհայտ է նաև, որ վերջին տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվել` դրանով հանդերձ անկյունաքարային դառնալով վերածնված պանթուրքիստական ձգտումների կոնտեքստում, ինչն ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանին և Ղարաբաղին: Վերջերս թրքալեզու պետությունների Բաքվի գագաթնաժողովում Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին Ալիևի հայտարարությունը ամենևին պատահական չէր: Դա թուրքական ազգերի բնակեցման աշխարհագրական անընդհատության մոռացված գաղափարի արդիականացման ուղղությամբ արված քայլ էր:

Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ: Միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները կարող են այսօր պնդել երկրից ռուսական ռազմաբազայի դուրսբերման խնդիրը: Սիրիայի հյուսիսում քրդերի հետ տեղի ունեցող ողբերգությունը պետք է քաղաքական կարճատեսության հետևանքների ակնառու դաս լինի:

Ընկալո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի ունեցող գործընթացների բարդությունը և դրանցից բխող վտանգները։ Ի վիճակի՞ են նրանք գտնել այդ վտանգների չեզոքացման կամ գոնե դրանց նվազեցման արդյունավետ ճանապարհները։ Այդ ընկալումը փաստող ոչ մի ցուցիչ չկա, և դրա բացակայության պատճառները շատ ավելի խորն են, քան միայն աշխարհաքաղաքական գործընթացները չհասկանալը կամ դրանց միաչափ ընկալումը: Դրանք մասամբ թաքնված են նաև երկրի համար նոր ներքաղաքական իրողության մեջ:

Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին

Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է:

Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները և ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում և որպես կանոն «նստած» են արևմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաև ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արևմտամետ է: Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից նախկին արտաքին քաղաքական կուրսի շարունակության և Ռուսաստանի հանդեպ պարբերական ռևերանսներ անելու պայմաններում:

Մյուս կողմից, քաղաքական կուսակցությունները և գործիչները, որոնց կողմնորոշումը Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցությունն է, չեն սատարում գործող իշխանությանը և բացարձակապես չեն վստահում նրան: Բոլորը ենթադրում են, որ իշխանության արևմտամետ տեսակետները, բախվելով կախվածությանը ռուսական էներգակիրներից և շուկայից, վերափոխվում են մանրախնդիր պրագմատիզմի: Պատկերն իրոք պարադոքսալ է։

Որքան կձգվի իշխող էլիտայի այս «գեոքաղաքական երկվությունը», կախված է միայն իրավիճակային հանգամանքներից: Կառավարության հանդեպ արտաքին վստահության ամբողջ ռեսուրսը մսխվում է համոզմունքների և պրակտիկ գործողությունների միջև գոյություն ունեցող կոնֆլիկտը բացատրելու անփույթ խուսանավումների վրա:

Արդյունքում Հայաստանն ապրում է առանց զարգացման կոնցեպտուալ ծրագրերի՝ մեկօրյա հոգսերի, դատարկ լոզունգների և արտաքին քաղաքական անորոշ ուղենիշների ռեժիմով:

Ղարաբաղյան հակամարտության արդի փուլի մասին

Ինչպիսի՞ն է գլոբալ և տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն:

Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձևակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը: Ընդ որում, մեր դիրքորոշման այդպիսի ընկալումն արդեն դուրս է եկել միջնորդների գնահատականի շրջանակից դեպի հանրային տիրույթ: Տհաճ նստվածք թողեց Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը: Այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության և իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով:

Հրադադարի պահպանման ներուժը թուլացել է նաև այն պատճառով, որ գլոբալ հակասությունների ավելացման հետ մեկտեղ համաշխարհային հանրության մոտ նկատելիորեն կրճատվել է խաղաղության պարտադրման ռեսուրսը: Պետք է նաև հասկանալ, որ պատերազմի դեպքում դրա մասշտաբները և կործանարար հետևանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր: Չափազանց մեծ է հակամարտության կողմերի մոտ կուտակված զենքի և զինամթերքի քանակը: Գուցե այս ամենի ընկալումը կսթափեցնի և պատասխանատվություն կավելացնի իշխանության և նրա ֆեյսբուքյան կողմնակիցների մոտ, որոնք ոչ մի պատկերացում չունեն պատերազմի մասին:

Պատրա՞ստ է արդյոք սևերի և սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների։ Երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից և զինամթերքի քանակից ու որակից: Հասարակական տրամադրությունները և ազգային խնդիրների շուրջ կոնսենսուսը ոչ պակաս կարևոր գործոններ են հանդիսանում:

Ներկայիս ՝ հակասություններով ծվատվող վիճակում մեր հասարակությունը երբեք չի եղել: Բարդ հարաբերությունները Հայաստանի և Արցախի կառավարող էլիտաների միջև, պատերազմի հերոսների դիվայնացումը, մարտական ճանապարհ անցած գեներալների նվաստացումը, զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը հասարակության հայրենասիրական ներուժի վտանգավոր թշնամիներ են: Իսկ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում՝ չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս և նորմատիվ բառապաշարի սահմաններում:

Ես ներկայացրի իմ նկատառումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերի լայն համատեքստում: Փորձեցի խոշոր գծերով ուրվագծել ակնհայտ մարտահրավերները և վտանգները, սակայն դրանով հանդերձ կոնկրետ լուծումներ չեմ առաջարկել: Ոչ այն պատճառով, որ ես դրանք չունեմ, պարզապես անվտանգությունը դա պետության բացառիկ պատասխանատվության ոլորտն է, իսկ ներկայիս իշխանությանը որևէ բան խորհուրդ տալն անիմաստ է: Սեփական իշխանության, հարմարավետության և անձնական անվտանգության ամրապնդումը նրանց համար գլխավոր և դատելով ամենից՝ միակ առաջնահերթությունն է, իսկ մնացածի համար ոչ ռեսուրս է մնում, ոչ ժամանակ:

website by Sargssyan