Ահաբեկիչները ծրագրում են ընդլայնվել ԱՊՀ տարածքում․ Բորտնիկով
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովն ԱՊՀ երկրների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստի ժամանակ հայտնել է, որ ԱՊՀ հատուկ ծառայություններն Աֆղանստանում նկատել են «Իսլամական պետության» ստորաբաժանումների ակտիվացում, և նրանք նախատեսում են ընդլայնել իրենց գործողություններն ԱՊՀ-ի տարածքում: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Բորտնիկովը նշել է, որ ահաբեկիչները հասկացել են՝ պարտվել են Սիրիայի և Իրաքի տարածքում, դրա համար էլ ցանկանում են իրենց ուժերը դուրս բերել Մերձավոր Արևելքի տարածքից:
Ռուս պաշտոնյան նշել է նաև, որ ահաբեկիչների գործունեության ընդլայնման փորձը կլինի միջինասիական պետությունների քաղաքացի հանդիսացող զինյալների միջոցով: