Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները անգլերենով, արաբերենով եւ ռուսերենով հեռանալու կոչ հնչեցրին
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները, ինչպես նաեւ նրանց միացած ուսանողները այսօր՝ նոյեմբերի 7-ին, երեք օտար լեզուներով կոչ արեցին Արայիկ Հարությունյանին հեռանալ։
«Քանի որ Արայիկ հարությունյանը արաբագետ է, հատուկ արաբերենով Արայիկ Հարությունյանի համար․ «Արայիկ, յալլա ալբեյթ»։
Երիտասարդները նաեւ անգելերով եւ ռուսերենով հեռանալու կոչը հնչեցրեցին։