Լը Պենը «Ազգային ճակատը» հայտարարել է Ֆրանսիայի առաջատար ընդդիմադիր ուժ
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, որը պարտվել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, իր մրցակցին՝ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին շնորհավորել է հաղթանակի առթիվ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խոսելով «Ազգային ճակատի» մասին՝ Լը Պենն ասել է, որ իր կուսակցությունը «նոր նախագահի առաջին ընդդիմադիր ուժն է», սակայն նշել է, որ կուսակցությանը լուրջ թարմացում է անհրաժեշտ: Նա հայտարարել է, որ կպայքարի առաջիկա խորհրդարանական ընտրություններում եւ հայրենակիցներին կոչ է արել իրեն աջակցել: