Իսկ գիտե՞ք, թե ով է Ֆրանսիայի նոր նախագահը
Որտեղից հայտնվեց ֆրանսիական քաղաքական դաշտում Էմանուել Մակրոնը՝ գանգրահեր, սիրահարված, ռետինե երիտասարդը: Նա Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահն է: մակրոնն ընդամենը 39 տարեկան է:
2016թ. ապրիլի 6-ին Մակրոնին շատ քչերն էին ճանաչում, եւ երբ նա հայտարարեց «En marche» («Հառաջ»), շարժման ստեղծման մասին, շատ քչերն ուշադրություն դարձին այդ իրադարձությանը: Ի դեպ, Մակրոնը հայտարարեց, թեիր շարժումը ոչ աջ է, ոչ էլ ձախ:
2016թ. նոյեմբերի 16-ին Մակրոնն արդեն հայտարարեց, թե մասնակցելու է նախագահի ընտրությանը, որից հետո հրատարակեց «Révolution» («Հեղափոխություն»), գիրք-ծրագիրը, որը վաճառվեց բավական մեծ արագությամբ: Մամուլի գերակշիռ մասը զբաղված էր այդ գիրք-ծրագրի ակտիվ գովազդով:
Էմանուել Մակրոնի կենսագրության ամենահետաքրքիր դրվագներից մեկը նրա ամուսնությունն է: 2007թ., 30 տարեկանում նա ամուսնացավ Բիջիդ Թրոնյոյի հետ, որից փոքր է 24 տարով: նա լրագրողներին ասում է, թե դեռ դպրոցական տարիներից սիրահարված է եղել ֆրանսերենի ուսուցչուհուն: Ի դեպ, այդ ուսուցչուհին առաջին ամուսնուց երեք երեխա ունի:
Եւ հիմա ֆրանսիացիների, իսկ ավելի ճիշտ ընտրությունների մասնակիցների երկու երրորդը կամ մոտ 64-65 տոկոսը որոշել է հենց այս մարդուն վստահել երկրի ղեկը: Տեսնելով ընտրությունների արդյունքները ոգեւորությամբ ընդունող սեւամորթներին, համասեռամոլներին, կոսմոպոլիտներին, հասկանում ես միանգամից, թե ովքեր են նրա ընտրազանգվածը:
Մակրոնը հոլիվուդյան ժպիտը բավական էր, որ ընտրողների մեծամասնությունը նրան վստահեր երկրի ղեկը՝ նախագահի պաշտոնը: Ֆրանսիացի քաղաքական ամենալուրջ գործիչները, մեկնաբանները, նրան լավ ճանաչողները պնդում են, որ նա որեւէ համոզմունք չունի: «Շարլի էբդոն» նրան ռետինե տղա է անվանում, բայց ոմանք նրան նմանեցնում են խցանի հետ, որը հեշտությամբ լողում է միջազգային քաղաքականության ջրերում:
Նա փայլում է կեղծ մետաղադրամի նման եւ հիմարություններ է դուրս տալիս դեմքի ամենալուրջ արտահայտությամբ: գուցե հիմա ժամանակներն են այդպիսին, որ նման մարդիկ, որոնք հայացքներ չունեն հայտվեն քաղաքական դաշտում եւ նույնիսկ ղեկավար պաշտոններ գրավեն, անգամ երկիր ղեկավարեն:
Ֆրանսիան նախագահ է ընտրել մի մարդու որը հայտարարել է. «Ֆրանսիական մշակույթ գոյություն չունի, ես երբեք չեմ տեսել ֆրանսիական մշակույթ»: Մնում է ասել՝ խեղճ Ֆրանսիա, այս ուր հասար:
Մի օր նա հայտարարում է, թե սոցիալիստ է, մի օր, թե սոցիալիստ չէ: Նա ատում է փաստերը եւ սիրում ընդհանուր արտահայտությունները: Ահա նրա անհեթեթություններից մեկը. «Երբ ես նախագահ լինեմ, աղքատները կարող են ավելի դյուրությամբ ճանապարհորդել, քան նախկինում»: Երբ նրան մեղադրում են ծրագիր չունենալու մեջ, նա ասում է, թե դրա փոխարեն իրենք տեսլական ունեն: Գուցե դա է պատճառը, որ Ֆրանսիայի դաշնակցականները նրան պաշտում են, իսկ Մարին Լե պենին ֆաշիստ անվանում:
«Ուրախ համասեռամոլ. պարոն Ոչինչ»
- Մակրոնը ֆրանսիական օլիգարխիայի արտադրանքն է, եւ ոչ միայն ֆրանսիական,- վստահ է հայտնի գրող, լրագրող, Ֆրանսիայի լավագույն վերլուծաբաններից մեկը՝ Ալեն Սորալը,- Իշխանություն ունեցողները հիստերիայի մեջ են Թրամփի հաղթանակից եւ Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի կողմից լքելուց հետո: Այս իրավիճակում նրանք հորինեցին նոր շարժում եւ սըտեղծեցին նոր կերպար: Ո՞վ է Մակրոնը: Նա Ռոտշիլդի բանկի աշխատակից է եւ ուրիշ ոչինչ: Նա ուրախ գեյ է: Պարոն Ոչինչ: Ռոբոտ, որը անհրաժեշտ պահին անհրաժեշտ բառեր է ասում: Նրա ետեւում միլիարդատերեր են, ռոտշիլդյան ամերիկան, հայտնի լրատվամիջոցները, որոնք մինչ օրս ծանր են տանում Փրամփի հաղթանակը: Նրան աջակցում են գլոբալիստները:
Եւ իսկապես, եթե ուսումնասիրենք Մակրոնի անցյալը, ապա կտեսնենք դատարկություն: Նա քաղաքական անցյալ չունի: Նա դատարկ թուղթ է, որի վրա հնարավոր է գրել ամեն ինչ: Նա չունի հայացքներ, նա չունի հայրենիք, նա չունի ազգություն: Նա փայլուն թղթով փաթեթավորված անհամ կոնֆետ է:
Մինչ այս Ֆրանսիան ղեկավարել են անհատականությունները, անկախ նրանից, թե ինչպես ենք նրանց վերաբերվում, կիսում ենք նրանց հայացքները, թե ոչ: Հիմա գլոբալիզմի հայրերը վախեցած Թրամփի հաղթանակով որոշեցին իշխանության բերել խամաճիկի: պատահական չէ, որ ընտրություններից մի քանի օր առաջ Մարին Լե Պենը հայտարարեց, որ կամ ես եմ Ֆրանսիան ղեկավարելու կամ էլ Գերմանիայի կանցլերը:
Մակրոնի հոգեբանական դիմանկարը
Հայտնի իտալացի հոգեբույժ Ադրիանո Սագատորին կազմել է մակրոնի հոգեբանական դիմանկարը: Այն սարսափելի է: 15 տարեկանում հարուստ ընտանիքի զավակը դարձել է 39-ամյա ուսուցչուհու սեքսուալ զոհը: Եթե Մակրոնը հարուստ ընտանիքից չլիներ, ապա ուսուցչուհին բանտում կլիներ, իսկ Մակրոնի հետ կզրուցեին սոցիոլոգիական ծառայությունները, բայց հանցանքը կոծկվեց: Ավելին, 2007-ին Մակրոնն ամուսնացավ այդ կնոջ հետ: 2007-ին ամուսնացել են, բայց երեխաներ չունեն:
Ալեն սորալը համոզված է, որ Մակրոնը համասեռամոլ է եւ այդպիսին դարձել է պատանեկան տարիքում ստացածծանր հոգեբանական հարվածներից հետո:
Թերարժեքության բարդույթը հաղթահարելու համար Մակրոնը աշխատում էր լինել ուշադրության կենտրոնում եւ արժանանալ շրջապատի գովասանքներին:
Իտալացի հոգեբույժը կարծում է, որ Մակրոնը վստահ է, թե գոյություն չունեն սահմանափակումներ: Նա նաեւ իրեն ամենակարող է համարում դեռ մանուկ հասակից: Մակրոնը տառապում է նաեւ նարցիսիզմով:
Երբ Մակրոնին հունից հանում են, նրա բոլոր թերությունները միանգամից ջրի երես են դուրս գալիս: Նա հոգեբանական եւ հոգեկան լուրջ խնդիրներ ունի, համոզված է իտալացի գիտնականը:
Ֆրանսիացի հոգեբույժ Ժան Լականն էլ պնդում է, որ իհարկե, ընտրարշավի ժամանակ նա չի ցանկացել վիրավորել կանանց եւ հյուսիսի բնակչությանը, բայց ենթագիտակցական մակարդակում ձեւավորել է որոշակի թեզիսներ:
Մի՞թե Ֆրանսիան ընտրել է Մակրոնին
Ֆրանսիայում շատերը չեն հավատում, որ ֆրանսիացիների կամ ընտրողների մոտ 65 տոկոսը քվեարկել են այս անհավասարակշիռ երիտասարդի օգտին: Ոմանք նույնիսկ պնդում են, որ իշխանությունները գողացել են Մարին Լե Պենի հաղթանակը: Վերջին հաշվով Ֆրանսիայում ընտրություններն անցկացնում է Ներքին գործերի նախարարությունը: Այնպես որ, ամեն ինչ հնարավոր է ժամանակակից Ֆրանսիայում:
Մինչ ընտրությունների առաջին փուլն անցկացված բոլոր լուրջ հարցումները վկայում էին, որ առաջին տեղում Մարին Լե Պենն է, որին հաջորդում էին Ֆիյոնը եւ Մելանշոնը: Մակրոնը միայն չորրորդն էր: Եւ հիմա մի՞թե հրաշք եղավ: Իհարկե՝ ոչ:
Ֆրանսիայում շատերն են պնդում, որ իրենց շրջապատում չեն ճանաչում մեկին, որը քվեարկած լինի Մակրոնի օգտին: Ընտրություններից առաջ իշխանությունները խոստովանեցին, որ կես միլիոն ավելորդ քվեաթերթիկ են տպագրել եւ ներողություն խնդրեցին: Այսքանը: Մարին Լե Պենը շատ փող չունի եւ չի կարող վերահսկել ընտրությունների ամբողջ ընթացքը եւ ձայների հաշվարկը: մամուլի միջոցների մեծ մասն էլ գլոբալիստների ձեռքում են:
Ինչ է լինելու Ֆրանսիայի հետ
Հիմա ամեն ինչ կախված է խորհրդարչանական ընտրություններից: Մեծ է հավանականությունը, որ բոլոր առողջ ուժերը համախմբվեն Լե Պենի շուրջ եւ նա հաղթի խորհրդարանական ընտրություններում:
Իսկ առայժմ Ֆրանսիայում գնալով ավելի քաոսային վիճակ է հաստատվում: Իհարկե, եթե գլոբալիստները շարունակ են քամահրանքով վերաբերվել ժողովրդի հետ, ապա Ֆրանսիան կկանգնի իսկական քաղաքացիական պատերազմի շեմին: Չի կարելի այսքան ծաղրանքով եւ հեգնանքով վերաբերվել մի ամբողջ ժողովրդի հետ: Իսկ առայժմ Ֆրանսիան ղեկավարելու է օլիգարխիան, դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Վարդան Մխիթարյան