Կայարանի աշխատակիցը վայրկյան առաջ փրկել է ուղևորին՝ մոտեցող գնացքի տակ ընկնելուց (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել գնացքի կայարանում. քիչ էր մնացել, որ ուղևորներից մեկը մահանար հայտնվելով արագընթաց գնացքի անիվների տակ:
Ինչպես հաղորդում է CNN-ը, տղամարդը փրկվել է գնացքի օպերատորի զգոնության և արագ կողմնորոշվելու շնորհիվ: Տղամարդը քայլելիս է եղել կայարանի սպասման հարթակի եզրով և գնացքի մոտենալու պահին սայթաքել է ու ընկել գնացքի գծերի վրա:
Կայարանի աշխատակիցը, տեսնելով, որ ուղևորն ընկել է, արագ բռնել է նրա ձեռքն ու ուսերից քաշելով բարձրացրել նրան՝ գնացքի մոտենալուց վայրկյան առաջ: