Պուտինը պաշտոնանկ է արել 11 գեներալի
Վլադիմիր Պուտինը տասնյակից ավելի գեներալների է պաշտոնանկ արել և նշանակել տարածաշրջաններում ուժային կառույցների նոր ղեկավարների: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Պաշտոնից ազատվել են ՆԳՆ, ԱԻՆ և Քննչական կոմիտեի 11 գեներալ, այդ թվում` խարդախության մեջ մեղադրվող գեներալ-մայոր Ալեքսանդր Մելնիկովը, ով այժմ կալանավորված է և գտնվում է մեկուսարանում: Նրան մեղադրում են է 100 միլիոն ռուբլի կաշառք պահանջելու և վերցնելու մեջ։