1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 12 նոյեմբերի 2019թ., 00:00
Միջուկային համաձայնագրի պահպանման դեպքում Իրանը լուրջ նպատակների կարող է հասնել. Ռոհանի Վարչապետը որեւէ սխալ բան չի ասել. որտեղ որ գրված է, այնտեղ էլ եղել է Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ է սկսվում. Լավրովը պատահական չի խոսել Միջնորդ եռանախագահողներն ակտիվացել են․ Որն էր Լավրովի ուշագրավ հայտարարության տողատակը «Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն, իբրեւ փոխզիջում, կառաջարկվի դպրոցում անցնել «Կրոնի պատմություն» Լոս Անջելեսում Փաշինյանի հանդիպման ժամանակ ամերիկահայ գործարարների մի մասը լքել է դահլիճը ԵՊՀ-ն ալեկոծված է. Պեռտորի ԺՊ-ն կանչել է դեկաններին՝ «մեր համալսարանից չպետք է «թիվ» գնա վերեւներ» ԵՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել Բերման ենթարկվածների նկատմամբ խոշտանգման հոդվածով քրգործ է հարուցվել Արայիկ Հարությունյանը, փոխնախարարն աշխատավարձ են ստացել Սորոսից․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Ելիսեյան պալատի մուտքի մոտ Փաշինյանին դիմավորել է Մակրոնը Ստեփանակերտի «Բարդակ» փաբում մերժել են Արարատ Միրզոյանին և իր կնոջը Երևանի 2020թ. բյուջեն կավելանա 23.8 մլրդ դրամով. ծախսերը կավելանան 25 մլրդ դրամով Արդարադատության նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից «Ինձ անհնար է լռեցնել, եթե նույնիսկ կալանավորեն». Ռուսլան Բաղդասարյան (տեսանյութ) Լավրովը հաստատեց, որ Տեր-Պետրոսյանն է Արցախը դուրս թողել բանակցություններից Կինը երկու երեխաների հետ նետվել է շենքի 9-րդ հարկի պատուհանից Ուկրաինայի առաջին տիկինը` Vogue UA ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկին (լուսանկարներ, տեսանյութ) Փոխվարչապետի խորհրդականը դեռ շանս ունի հրաժարական տալ. եթե սկսեմ հանրայնացնել մեր «ջերմ» խոսակցությունները, ապա նրա վիճակը շատ ավելի ծանր կլինի. Սարհատ Պետրոսյան ՇՊՀ ՈւԽ-ը սատարում է յուրաքանչյուր ուսանողի կամքի ազատ արտահայտմանը Ռոբոտ շները «զբոսնել» են այգում և «ֆուտբոլ խաղացել» (լուսանկարներ, տեսանյութ) Այն մասին, թե ովքեր, ինչպես եւ ինչի համար ստեղծեցին 4 միլիարդի բլեֆը. Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել «Չենք ուզում Գյումրի գնալ». ավտոներկրողները փակել են Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը (տեսանյութ) Հավաքականի մարզչական շտաբը հայտնի է․ ովքեր են օգնելու Խաշմանյանին «Վալերիան չի ցանկանում ինձանից երեխաներ ունենալ». Իոսիֆ Պրիգոժին Այն, ինչ կատարվում է քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ, դրանք կրպակներ են՝ անիվների կամ քարերի վրա. քաղաքը սա չի կարող թույլ տալ. Հայկ Մարության Ինչո՞ւ է անհրաժեշտ վճարել հարկերը․ ՊԵԿ հիշեցումը Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը. Լավրով Եվրոպական դատարանին ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի դիրքորոշումները Դմիտրի Մեդվեդեւի որդին հանդիպում է հայուհու հետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ Ադրբեջանը կանցկացնի հերթական զորավարժությունները Հզոր մարզիկի մասին լալահառաչ տեքստերը հավաքեք, փաթաթեք ու գցեք աղբարկղը. Նաիրա Զոհրաբյանը՝ Մել Դալուզյանի մասին Արցախին բանակցային սեղանից դուրս թողնելն առաջին նախագահի օրոք է եղել. Անդրանիկ Թևանյան Երեւանի կենդանաբանական այգու վագրերի ազատավանդակի ժայռը փլվել է «Նախկինների» և «նորերի» մասին Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը (տեսանյութ) Պուտինը կառավարության անդամներին հորդորել է հետևել իր օրինակին և գրիպի դեմ պատվաստվել ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել «Ուշադրությանդ կենտրոնում պահիր այն մարդկանց, որոնք չեն ծափահարում, երբ դու հաղթում ես». Լեոնարդո Դի Կապրիոն նշում է 45-ամյակը Արսեն Թորոսյանի մասին հոդվածները մեծամասամբ բացասական են. «Մեդիա պաշտպան» Եթե ուզում ես հիշվել, ապա հաղթիր. Լևոն Արոնյան Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է Վլադիմիր Կարապետյան. Վարչապետը հրապարակային է հայտնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի մասին իր դիրքորոշումը Ազգ, հայրենիք, մենք բառերը համարվում են անհանդուրժողական դրսևորում. Կարինե Տոնոյան Հոկտեմբերին բռնագանձումների ծավալը կազմել է շուրջ 3,867 մլրդ դրամ. ԴԱՀԿ Հայաստան-Ջիբրալթար 4-0. Վարդան Թովմասյանի շքեղ տուգանայինը 35 մետրից (տեսանյութ) «Ռոմա»-ի մարզիչն ասել է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը Գործադուլ եմ հայտարարում նույն հիմքով, որոնցով գործող նախարարը հայտարարել էր 2018-ի ապրիլ-մայիսին․ ԵՊՀ աշխատակից Վահագն Թեւոսյանը հեռանում է ԱԺ բարեկամական խմբերից. Նա նշել է իր որոշման պատճառները Ավետիք Էլոյանի անպատասխանատու պահվածքը հարվածի տակ է դնում Տիգրան Ավինյանին. Սարհատ Պետրոսյան Կմշակվի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ՝ ողջ Երեւանի համար. ե՞րբ է կատարվում խորը էտ Ի տարբերություն ՀՀ այսօրվա ղեկավարների՝ Լավրովը բարձրաձայնեց Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին. Աշոտյան ԱԺ-ն հանցավոր անգործություն է ցուցաբերում. աչք փակել չի կարելի. Ռոբերտ Հայրապետյան «Դուք ձախողակ եք, պարոն նախարար»․ ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության անդամները դատարկ ճամպրուկ էին բերել ԱԳՆ Ռուսաստանը պատրաստ է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով Լավրովի հետ համակարծիք ենք` խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. Զոհրաբ Մնացականյան 42-ամյա մայրը 15-ամյա աղջկան ծեծի է ենթարկել, դանակի սպառնալիքի տակ ստիպել, որ նա մարմնավաճառությամբ զբաղվի Փաշինյանը թյուրիմացության մեջ է. սա կոնկրետ կարմիր քարտ է Արայիկ Հարությունյանին. Արծվիկ Մինասյան Նիկոլ Փաշինյանը դանդաղում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու և Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցերում Հայաստանում խստացվում են զորակոչիկների հավաքագրման պահանջները. վստահեցում Առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն. Լավրով Հիմա խաղողի դեֆիցիտ է. չկան բերքի ապահովագրման մեխանիզմներ. Ավագ Հարությունյան ԿԳՄՍ նախարարն ու ԱԺ նախագահը՝ արհամարհելով դուրս են եկել ԵՊՀ 100-ամյակի նիստից․ Դավիթ Ափոյան «Անհնար է, որ ինչ-որ բան զավթեմ ու դնեմ գրպանս»․ Կարեն Աղամյանը՝ 50 մլն դրամ հափշտակության մասին Հնդկաստանում գրասենյակային աշխատակիցները սաղավարտներ են կրում՝ աշխատավայրի տանիքի փլուզումից խուսափելու նպատակով (տեսանյութ) Instagram-ի «արքայից» մինչև ԱՄՆ նախագահ. Դեն Բիլզերյանը հայտնել է 2024թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Բերմուդյան եռանկյունու առեղծվածը ՀՀ և ՌԴ արտգործնախարարների մամուլի ասուլիսը՝ ուղիղ Պանդայի փափլիկ ձագը վազում է տեսախցիկի ետևից Հայտնի է ամենաշատ ալկոհոլն օգտագործող երկրների ցանկը. Ռուսաստանն առաջատար հնգյակում չէ ՀՀ նախագահը 4 նոր դատավոր է նշանակել Ասադը խոսել է տարիներ շարունակ հարցազրույց չտալու պատճառների մասին Լուկաշենկոն վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ Եվրամիության անդամ երկիր կայցելի Այսօրվա թալանը կատարվում է բացահայտ՝ բոլորիս աչքի առաջ, անխնա կերպով ու ամենակարևորը՝ ԺՈՂՈՎՐԴԻ անունից Բժիշկները բացահայտել են լյարդի քաղցկեղի նախանշանները Ինքներս շոկի մեջ ենք Ռոնալդուն դժգոհ է մնացել փոխարինվելու որոշումից և լքել է ստադիոնը Դավթաշենի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել ԲԴԽ անդամը հրաժարական տվեց
Հարցում

Հավանություն եմ տվել ոչ թե «ՀուԶանք ու Զանգ»-ին, այլ` 1920-ականների պոեզիայի ասմունքի երեկոյի. (տեսանյութ)

 

Հավանություն եմ տվել ոչ թե «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, այլ ընդամենը ասմունքի երեկոյի. ինձ շատ համառոտ է ներկայացվել «ՀուԶանք ու Զանգ»-ի ծրագիրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երաժիշտ Գոռ Սուջյանը, ով եղել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերն ուսումնասիրող հանձնաժողովի կազմում:

«Ինձ ներկայացվել է 1920-ականների պոեզիայի ընթերցանության օր: Դրանից հետո երկրորդ հարցը չառաջացավ՝ ֆորմատի հետ կապված: Հարցին վերաբերվեցի նաև որպես լրացուցիչ պրոպագանդա Չարենցի, Տերյանի պոեզիաների, քանի որ մենք էլ ենք դրանով զբաղված, որոշեցի հավանություն տալ»,- նշեց նա:

Գոռ Սուջյանը նշում է, որ այս ֆորմատով առաջին անգամ էր նախարարության հետ համագործակցում և հետագայում մերժելու է գերատեսչության նման առաջարկները. «Առաջին անգամ էր նախարարության հետ համագործակցությունը և հաստատ վերջինը»:

«Փոխնախարար Արա Խզմալյանն ինձ առաջարկեց, որ լինեմ հանձնաժողովի անդամ: Ես սկզբում համաձայնեցի, հետո երբ մեյլեր սկսեցի ստանալ ծրագրերի մասին, հասկացա, որ շատ ծավալուն է այդ ամենը և ես իսկապես ժամանակ չունեմ այդ ամենն ուսումնասիրելու համար: Խնդրեցի, որ ինձ հանեն այդ հանձնաժողովից: Հետո Խզմալյան Արան ասաց՝ Գոռ ջան, խնդիր չկա, կարող ես գալ, մասնակցել, մենք քեզ շատ համառոտ կներկայացնենք ծրագրերը, թե ինչ է լինելու, դու քո որոշումը կկայացնես: Իմ սխալը նրանում էր, որ ես խորը չէի ուսումնասիրել ծրագրերը: Ես չգիտեի, որ մեր կարծիքներն են որոշիչ լինելու, կարծում էի, որ դրանք լրացուցիչ կարծիքներ են ուղղակի»,- ասաց երգիչը:

 Գոռ Սուջյանի խոսքով՝ դրամաշնորհային ծրագրերը համառոտ են ներկայացվել իրեն: Բացի այդ, երաժիշտը տեղյակ չի եղել, թե որ ծրագրին որքան գումար է հատկացվելու:

Ինչ վերաբերում է «ՀուԶանք ու Զանգ» արդեն կայացած ներկայացմանը, Գոռ Սուջյանը նշեց. «Ներկայացումը չի հաջողվել դիտել ամբողջությամբ, ինչ-որ փոքր դրվագ եմ տեսել, դրվագի մեջ լսել եմ աղմուկ, ոչ մի բառ չեմ հասկացել: Համենայնդեպս, ես դրանից ոչինչ չհասկացա: Այսինքն, այդ դեպքին չեմ կարող հստակ անուն տալ»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2–ին Հանրապետության հրապարակում ներկայացվել էր «ՀուԶանք ու Զանգ» պիեսը։ Ներկայացման մասնակիցների ու քաղաքացիների միջև լարված իրավիճակ էր ստեղծվել. ակտիվիստ երիտասարդներից մեկը փորձել էր ներկայացմանը մասնակցող դերասանների վրա «զելյոնկա» լցնել` նրանց անվանելով «սատանիստներ» ։ «Հուզանք ու զանգ» ներկայացման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019թ․-ի բյուջեից հատկացրել է 2,7 մլն դրամ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այս ներկայացման շուրջ բարձրացված աղմուկից հետո հայտարարել էր, որ նախարարությունում մասնագետներից կազմված հանձնաժողովն է դրական եզրակացություն տվել «ՀուԶանք ու Զանգ» դրամաշնորհային ծրագրին: Արայիկ Հարությունյանը նաև նշել էր ներկայացմանը հավանություն տված հանձնաժողովի անդամների անունները, որոնցից մեկը հենց Գոռ Սուջյանն է:

Նախօրեին Գոռ Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե ինքը` որպես մասնագետ, հավանություն է տվել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, թյուր տեղեկատվություն է:

website by Sargssyan