Այսօր՝ 04 հուլիսի 2020թ., 00:00
Ծառուկյանը շնորհավորել է Լուկաշենկոյին Այսօրվա դեպքերը բաղձալի «87 տոկոսանոց» ռեյտինգի հետցնցումն էին. Արփինե Հովհաննիսյան Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման եւ ներման առանձին գործընթացներ Նիկոլ Փաշինյանն այսօր ունի ընդամենը 11-13 % իրական, չնկարած վարկանիշ. Սամվել Ֆարմանյան Հարություն Հարությունյան. «Ես հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը» ՍԴ-ն ստացել է Ռ. Քոչարյանի գործով քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը.քննարկումը կասկածի տակ է Հիմնադիր հայրերը. Վաշինգտոն, Դե Գոլ, Ադենաուեր, Հովակիմյան Իրավական պետությունը ծաղրանքի է վերածվել ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին Հակառուսական պրոպագանդիստը Թուրքիայում արգելափակել են ավելի քան 400 000 կայք Աստղագետները կոչ են արել խուճապի չմատնվել հուլիսի 4-ին սպասվող մոլորակների դիրքի պատճառով Ո՞ր մարզումներն են նվազեցնում վաղ մահվան հավանականությունը Թուրքիայում դուք կարող եք լինել գեյ, եթե սատարում եք Էրդողանին Կիմ Չեն Ընը պատմել է, թե ինչպես Հյուսիսային Կորեային հաջողվել կանխել COVID-19-ի տարածումը Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցի արտահանումը Բելառուս Ֆրանսիայի նոր վարչապետ է դարձել Ժան Կաստեկսը Հսկայական թռչունը, ճանկերով շնաձկան նմանվող ձուկ բռնած, թռել է լողափի վրայով (տեսանյութ) ՀՌԱՀ-ից հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է Ապօրինի հրաման կատարելու համար եթե ոչ այսօր, վաղը հաստատապես ենթարկվելու եք քրեական պատասխանատվության Կորոնավիրուսի վարակը ներթափանցել է Հայաստան ոչ թե փետրվարին, այլ հունվարին Փաշինյանի կառավարման շրջանը ՀՀ պատմության մեջ կմնա որպես տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան Հայաստանի Առաջին խմբի մրցաշրջանը դադարեցվեց, 5 ակումբ եւ 58 անձ որակազրկվեց Ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը. «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող ուսուցիչները դիմում են ԿԳՄՍ նախարարին Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում Վերջին հինգ տարիների հետևողական աշխատանքի արդյունքում Արցախ-Ադրբեջան պետական սահմանը կահավորվել է ջերմադիտարկման համակարգերով Կողոպտել են Եվրախորհրդարանը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Այս պահին ուժայինների կողմից հատուկ գործողություն է իրականացվում Ադրբեջանի ԱԳ նախարարությունում Եթե Ոստիկանությունը մի դեպքում կարող է ստանձնել ՍԴ լիազորությունները, ինչու այլ դեպքում չի կարող Կորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտասարդը 56-ամյա տղամարդ է, ամենատարեցը՝ 83-ամյա տղամարդ Սա պետական մակարդակով փնթիության արդյունք է Ես ունեմ ժամանակ՝ հետևելու բոլոր քաղաքական գործիչների գործունեութանը և գնահատական տալու, և միշտ ունենալու եմ. Արսեն Թորոսյան Առաջին անգամ ջրի տակ գտել են հին բնակավայրեր, որտեղ արտեֆակտներ են եղել Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հրաժարական է տվել Կարանտինային հյուրանոցում սեքսը Մելբուրնում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառ կարող էր դառնալ Ինչու են սստիկանները խոչընդոտել ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը ՍԴ Ինչու են մարդիկ որոշ բառեր ավելի լավ հիշում, քան մյուսները Պանդեմիաները չունեն սեզոնայնություն. Կարանտինը պետք է մտցվել մաքսիմալ խորը. ՄԻԱՎ-ՁԻԱՀ կենտրոնի փորձագետ Մնոգո-գլուբոկո-վիսոկո-սիլնո-բիստրո ուվաժայեմիյ Լադիմիր Լադիմիրովիչ Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» ՀԸ–ում են․ Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) «Իրավական» հիմքը բռնապետի վերածված վարչապետի ֆեյսբուքյան «հրովարտակն» է 600 մարդու մահը չի կարող մնալ անպատասխան, բոլորը պատժվելու են. Ղազինյան Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի, եթե ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու ԱԺ՝ կանեի․ Արմեն Սարգսյան Գիշերվա կեսին, դատարկ Բաղրամյան փողոցում, ինձ տուգանում են ` դիմակը մի պահ իջեցնելու համար (տեսանյութ) Ձերբակալվել է խայտառակված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի ընկերուհին Արսեն Թորոսյանը դատարանում է. նա հարցաքննվում է (տեսանյութ) Պաշտոնական կեղծիքի փաստով ես այսօր ՀՔԾ կներկայացնեմ հաղորդում հանցագործության մասին. Ղազինյանը նոր փաստեր ունի Առանց իմ իմացության՝ 30 հազար դոլարանոց տունս ԴԱՀԿ-ն վաճառեց 2 հազար դոլարով, հիմա ես ո՞ւր գնամ. քաղաքացին ահազանգում է Աշխարհի ամենահարուստ մարդն իր կարողությունն ավելացրել է մինչեւ 172 միլիարդ դոլար 89 տարեկանում չորրորդ անգամ հայր է դարձել «Ռեալին» հինգ խաղում անհրաժեշտ է տասը միավոր Ես եւ իմ ընտանիքը Ձեր հավատարիմ ընթերցողներն ենք. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին` 80-ամյակի առթիվ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Բարձրաստիճան ոստիկանները թույլ չեն տվել, որ ՍԴ դատավորը մուտք գործի շենք Չէ, դու ուրիշ լուծում չես թողել, քան քեզանից ազատվելը և կյանքերն ու առողջապահական համակարգը փրկելը Պետության հակառակորդները շտապում են եւ անցել են հախուռն գրոհի Եթե ասպատակողի սառնասրտությամբ գնդակահարում եք Սահմանադրությունը, իմացե՛ք, որ վերացնում եք նաև ձե՛զ պաշտպանող սահմանագիծը Նախագահի անգործության և ՍԴ թնջուկի մասին Ո՞վ է իրականում դոկտոր մահը Աստված էլ բեթարից ազատի, երբ աբիժնիկ չմոյից միանգամից նախարար են դառնում Քրգործի սպառնալիքով անգամ չեմ պատվաստվի, որովհետև Հայաստանը պատվաստանյութերի համար փորձադաշտ է Նախարարը չի թաքցնում՝ նպատակը բժշկականի հոգաբարձուների խորհրդի կազմը փոխելն է Ես պիտի դատարանով հաստատեմ, որ ճիշտ եմ եղել Լոնդոնում ուսանող Ձավարյան եղբայրները նորարարական դիմակներ են պատրաստել և 30 000 հատ ուղարկել Հայաստան Հայկ Մարությանի դերասան ընկերը Դավիթ Խաժակյանից 3 մլն դրամ է պահանջում Նոր մանրամասներ Արտաշատի ԲԿ-ից իրեն ցած նետած կնոջ մասին 50 հազարական դրամ կտրվի քրոնիկ հիվանդություն, հաշմանդամություն ունեցող եւ անկողնային վիճակում գտնվող անձանց Մարդիկ փողոցում քայլելիս չեն վարակվել․ համաճարակաբանը կոչ է անում խորը վերլուծել դրական դեպքերը (տեսանյութ) Որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել» Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին. հատուկ հանձնարարություն է իջեցվել՝ իրականացնել հստակ սելեկցիա Քննիչը վերցրել է Նորայր Դավիդյանի անձնագիրը Նիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞ «Իմ քայլը» խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում․ տնօրենի ազատման հետքերով Կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու
Հարցում

Յովանովիչի՝ ուկրաինական և հայկական խառնակչությունը

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի շուրջ զարգացումները նոր ընթացք են ստանում։

Մենք վերջերս անդրադարձել էինք նախագահ Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի՝ Յովանովիչին վերաբերող հատվածին և որոշ փաստեր հրապարակել նրա հայաստանյան գործունեության դրվագներին, որոնք, ինչպես և Ուկրաինայում, աչքի են ընկնում ընդգծված կողմնապահության և խառնակչության տարրերով։

Հոկտեմբերի 11-ին Թրամփի իմպիչմենտի քննության ընթացքում Յովանովիչը հայտարարել է, որ սպառնալիքներ է նկատել Թրամփի և Զելենսկու հեռախոսազանգի ընթացքում նախագահի կողմից իր մասին արված քողարկված դիտարկումից։ «Նա ինչ-որ բաների միջով պիտի անցնի»,- ասել էր Թրամփը։

Վկայության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 11-ին, Յովանովիչը ասել է, որ շոկի մեջ է նախագահի ասածից. «...Ես չգիտեի, թե դա ինչ էր նշանակում, ես շատ անհանգիստ էի, և մինչ այժմ անհանգիստ եմ»։

Ժամանակին Ուկրաինայի արդարադատության նախարարը զգուշացրել էր Յովանովիչին, որ նա ուշադիր լինի թիկունքից հարվածներից։ Յովանովիչը Ուկրաինան լքել է մայիսին, մի քանի ամիս ավելի վաղ, քան իր ծրագրավորված մեկնումն էր։ Յովանովիչի խոսքերով՝ նրա ղեկավարն ասել է, որ անմիջապես պետք է վերադառնա ԱՄՆ, և դա իր իսկ անվտանգության համար է։

Ուկրաինայում նախագահ Պորոշենկոյի օրոք Մարի Յովանովիչն, ըստ էության, եղել է կոռումպացված համակարգի՝ որոշակի գործառույթներով օղակներից մեկը եւ հակակոռուպցիոն պայքարի հիմնական խոչընդոտը։ Կա տեսակետ, որ Մարի Յովանովիչի ակտիվ ջանքերով է պաշտոնանկ արվել Ուկրաինայի նախկին դատախազը, որը փորձում էր բացահայտել կոռուպցիոն հայտնի գործեր, որտեղ ներգրավված էին հեղափոխական Պորոշենկոյի թիմերը եւ ամերիկյան ազդեցիկ դեմքեր։ Եւ հենց այդ դատախազի մասին էր Թրամփն ասում. «… Ես գիտեմ, որ դուք ունեցել եք շատ լավ դատախազ, որին հեռացրել են... դա անարդար է...»։ Ըստ էության՝ դեսպան Յովանովիչը ստորադասել է իր պետության՝ ԱՄՆ շահերը և հետապնդել ֆինանսական շրջանակների շահերը, հավանաբար՝ անմասն չմնալով։

Մարի Յովանովիչը 2008-2011 թվականներին եղել է ԱՄՆ դեսպանը Հայաստանում, և որոշ բացահայտվող դիտարկումներ վկայում են, որ նա գրեթե նույն ձեռագրով աշխատել է նաև Հայաստանում։

Վիկիլիքսի գաղտնազերծված ֆայլերում է դեսպան Մարի Յովանովիչի գաղտնի նամակը ԱՄՆ պետքարտուղարությանը. «Հայաստանում քաղաքական գործիչներին պատկանող սեփականության մասին հավաստի եւ հիմնավոր տեղեկություններ հայթայթելը շատ դժվար է, սակայն լավ կապեր ունեցող գործարարներից մեկը պատրաստակամություն է հայտնել՝ գաղտնի տեղեկատվություն փոխանցել իշխող քաղաքական գործիչների տնտեսական շահերի մասին»։

Այնուհետեւ ամբողջ փաստաթուղթը հիմնվում է մեկ անձի հետ ունեցած զրույցի վրա, որի արդյունքում Յովանովիչը փորձում է կազմել հնարած մի բուրգ՝ դրանցում ընդգրկելով տարբեր քաղաքական գործիչների եւ գործարարների։

Յովանովիչի՝ ԱՄՆ ուղարկվող տեղեկատվության աղբյուրը, ըստ էության, հիմնված է եղել ընդդիմադիր հայացքներով հայաստանյան խոշոր գործարարի ասածների վրա։ Թե ո՞վ է նա, մենք ստույգ չգիտենք, սակայն Վիկիլիքսի տվյալներից պարզ է դառնում, որը նա ԱՄՆ դեսպանին տվել է ակնհայտ սուտ տեղեկություններ ոչ միայն այն ժամանակվա իշխանությունների վերաբերյալ, այլև, պարզ ասած, սուտ մատնագրություն է տվել իր գործարար ընկերների մասին։

Հետագայում Վաշինգտոն ուղարկված զեկուցագրերում այդ սուտ մատնագրերի, բամբասանքի հիման վրա Յովանովիչը նկարագրում է տարբեր քաղաքական-բիզնես սերտաճման կապեր, քաղաքական դեմքերի բիզնես հետաքրքրությունների հնարավոր սխեմաներ։

Ինչպես արդեն նշել էինք, անգամ այդ նամակում խոսք չկա Քոչարյանի «4 մլրդ»-ի մասին, հավանաբար՝ խիստ անիրատեսական լինելու պատճառով։ Թեև վստահ ենք, որ ինֆորմատոր-գործարարը դրա մասին ասած կլինի, քանի որ դրանից անմիջապես հետո ռուսական երկրորդական նշանակության մեդիայով սկսվեց Քոչարյանի 4 մլրդ-ի մասին տեղեկատվական արշավը՝ «Версия» 2010 թ., «Век», «The Moscow post» եւ այլ՝ լայն հանրության անծանոթ մեդիայով, որից հայկական որոշակի ուղղվածության մամուլը սկսեց անմիջապես մեջբերումներ անել։

Հիշեցնենք նաև, որ Յովանովիչի նամակից ավելի վաղ, ըստ Վիկիլիքսի, հայաստանյան քաղաքական եւ բիզնես էլիտայի մասին եղել է նաեւ մեկ այլ նամակ՝ Երեւանում ԱՄՆ դեսպանատնից դեպի պետքարտուղարություն, որտեղ հստակ նշված է. «փաստաթուղթը պաշտոնական բնույթ չի կրում եւ դրանում առկա տեղեկատվության մի մասը հիմնված է տարբեր բամբասանքների եւ սպեկուլյացիաների վրա (The following is our guide to who owns what in Armenia, with the caveat that some of the information is based on rumor and speculation):

Ամերիկյան մեր աղբյուրների միջոցով մենք փորձում ենք պարզել Հայաստանից ուղարկված ապատեղեկատվության և ուղղորդված կեղծիքի իրական աղբյուրները՝ քաղաքական շրջանակներ, միջնորդներ և, գուցե, դա ֆինանսավորած խոշոր բիզնեսի ներկայացուցչին։

Top-News.am

website by Sargssyan