Ցանցառապետության կյանքից․ դրվագ 15
Ցանցառապետությունում Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունը 2,7 միլիոն դրամ է հատկացնում ինչ-որ միջոցառման համար, հետո ոչ այն է տիեզերագնացի, ոչ այն է սանէպիդկայանի աշխատակիցների անցած դարի երեսունականների համազգեստ կրող, մազերը կանաչ եւ կապույտ ներկած աղջիկներ եւ կանայք, իմքայլական ավագանու քարտուղարի գլխավորությամբ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ ոչ մարդկային ձայներ են հանում, ճվում, տնքում, հետո ասում, թե մեզ ինչու լավ չեն վերաբերում։
Նախարարի պաշտոնում հայտնված Արայիկ Հարությունյանն էլ փորձելով սվաղել իրավիճակն ասում է, թե շատ հաճախ նախարարության դրամաշնորհով արած բեմադրություններից ուզում է փախչել։
Կյանքը ցանցառապետությունում շարունակվում է։
Top-News.am