Սա «Մարտի 1»-ի գործ չէ, այլ ԼՂՀ առաջին, ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք. (տեսանյութ)
Նոյեմբերի 10-ին «Հաղթանակ» շարժումը ստորագրահավաք անցկացրեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում, ինչպես նաև Սևան քաղաքում՝ հաջակցություն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։
«Ցավով արձանագրում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իշխող քաղաքական ուժը, հայտարարելով ժողովրդական արժեքներին հավատարմության, դատաիրավական համակարգի անկախության ապահովման, երկրում քաղաքական հետապնդումները բացառելու մասին, իրականում առաջնորդվում են այլ շարժառիթներով: Ազգային, պետական շահերը հակադրվում են անձնական նպատակներին: Սա «Մարտի 1-ի» գործ չէ, այլ ԼՂՀ առաջին, ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք»,-նշեց փաստաբան, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վահե Եփրիկյանը:
Շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ «Հաղթանակ» շարժման մասնակիցները նշում են` իրենք այցելում են մարզեր՝ քաղաքացիներին իրազեկելու այն գործընթացների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում: Նրանք կոչ են անում քաղաքացիներին միանալ շարժմանը:
Նշենք, որ նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան և Աբովյան քաղաքներում։