Գիտնականները 12 շիշ ֆրանսիական գինի կուղարկեն Միջազգային տիեզերակայան
Միկրոձգողականության պայմաններում կենսաբանական ուսումնասիրություններ իրականացնող Space Cargo Unlimited ընկերությունը, 12 շիշ գինի կուղարկի Միջազգային տիեզերակայան:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, գիտնականները ցանկանում են հասկանալ, թե ինչ ազդեցություն կթողնեն միկրոձգողականությունը և բարձր ճառագայթումն ալկոհոլի վրա: Համարվում է, որ դրանք կլինեն առաջին ապակյա շշերը, որոնք կուղարկվեն ուղեծրային լաբորատորիա:
«Կարծում ենք, որ այդ նմուշների պահպանումը Միջազգային տիեզերակայանում որոշ ժամանակ անց կարող է դրական ազդեցություն ունենալ գինու մեջ առկա բակտերիաների վրա»,- ընդգծել է Բորդոյի համալսարանի գինու հետազոտական ինստիտուդի տնօրեն Ֆիլիպ Դարիետը: Երկիր վերադառնալուց հետո գինին ուսումնասիրության կենթարկեն հենց այդ ինստիտուտում: