Նիկոլ Փաշինյանին գցում են փոսը.Գեղամ Նազարյան (Տեսանյութ)
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանի խոսքով ՀՀ իշխանություններն իրենց առջև խնդիրներ են դրել և հերթով փորձում են այդ խնդիրները լուծել.
«Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է իր հիմնական հակառակորդներին և փորձում է գրոհով վերցնել այդ բարձունքները: Թիրախում նախ Սահմանադրական դատարանն էր, այնուհետև Վազգեն Մանուկյանին թիրախավորելը»,- hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նազարյանի խոսքով՝ ՀՀ պատմության ամոթալի էջերից է, որ Արման Բաբաջանյանի նման մարդը, ով ժամանակին բանակից խուսափել ու դրա համար պատիժ է կրել, այսօր անում է հայտարարություններ, որոնց հիման վրա քրեական գործեր են հարուցում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.