Ստորագրահավաք Սևանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի․ ՈւՂԻՂ
«Հաղթանակ» շարժումը ստորագրահավաք է անցկացնում Սևան քաղաքում՝ ի աջակցություն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։
Շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ «Հաղթանակ» շարժումն այցելում է մարզեր՝ քաղաքացիներին իրազեկելու այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում: Նրանք կոչ են անում քաղաքացիներին միանալ շարժմանը:
Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Կոտայքի մարզի Չարենցավան և Աբովյան, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում:
Ստորագրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։