Հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի սևծովյան բնակավայրերը
Վրաստանի սևծովյան շրջաններում արդեն 3 օր է, ինչ հորդառատ անձրևներ են տեղում, ինչի հետևանքով Բաթումի քաղաքում հեղեղվել են ինչպես փողեցներ, այնպես էլ տների նկուղներ: Այս մասին տեղեկացնում է interpressnews.ge կայքը:
Այժմ Բաթումիում ընթանում են ջրահեռացման աշխատանքներ։ Բնակիչներն օգնություն են խնդրել ինչպես պետական կազմակերպություններից, այնպես էլ մասնավոր ընկերություններից:
«Բաթումիի ջուր» ընկերությունը մոբիլիզացրել է ուժերը քաղաքի այն փողոցներում, որտեղ իրավիճակն ավելի բարդ է: Բնակիչների խոսքով՝ ջուրը մտել է տները քայքայված ջրախողովակների պատճառով:
Հորդառատ անձրևների պատճառով իրավիճակը բարդացել է նաև հարևան Քոբուլեթիում և սևծովյան այլ բնակավայրերում: