1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 11 նոյեմբերի 2019թ., 00:00
Կինը երկու երեխաների հետ նետվել է շենքի 9-րդ հարկի պատուհանից Ուկրաինայի առաջին տիկինը` Vogue UA ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկին (լուսանկարներ, տեսանյութ) Փոխվարչապետի խորհրդականը դեռ շանս ունի հրաժարական տալ. եթե սկսեմ հանրայնացնել մեր «ջերմ» խոսակցությունները, ապա նրա վիճակը շատ ավելի ծանր կլինի. Սարհատ Պետրոսյան ՇՊՀ ՈւԽ-ը սատարում է յուրաքանչյուր ուսանողի կամքի ազատ արտահայտմանը Ռոբոտ շները «զբոսնել» են այգում և «ֆուտբոլ խաղացել» (լուսանկարներ, տեսանյութ) Այն մասին, թե ովքեր, ինչպես եւ ինչի համար ստեղծեցին 4 միլիարդի բլեֆը. Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել «Չենք ուզում Գյումրի գնալ». ավտոներկրողները փակել են Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը (տեսանյութ) Հավաքականի մարզչական շտաբը հայտնի է․ ովքեր են օգնելու Խաշմանյանին «Վալերիան չի ցանկանում ինձանից երեխաներ ունենալ». Իոսիֆ Պրիգոժին Այն, ինչ կատարվում է քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ, դրանք կրպակներ են՝ անիվների կամ քարերի վրա. քաղաքը սա չի կարող թույլ տալ. Հայկ Մարության Ինչո՞ւ է անհրաժեշտ վճարել հարկերը․ ՊԵԿ հիշեցումը Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը. Լավրով Եվրոպական դատարանին ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի դիրքորոշումները Դմիտրի Մեդվեդեւի որդին հանդիպում է հայուհու հետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ Ադրբեջանը կանցկացնի հերթական զորավարժությունները Հզոր մարզիկի մասին լալահառաչ տեքստերը հավաքեք, փաթաթեք ու գցեք աղբարկղը. Նաիրա Զոհրաբյանը՝ Մել Դալուզյանի մասին Արցախին բանակցային սեղանից դուրս թողնելն առաջին նախագահի օրոք է եղել. Անդրանիկ Թևանյան Երեւանի կենդանաբանական այգու վագրերի ազատավանդակի ժայռը փլվել է «Նախկինների» և «նորերի» մասին Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը (տեսանյութ) Պուտինը կառավարության անդամներին հորդորել է հետևել իր օրինակին և գրիպի դեմ պատվաստվել ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել «Ուշադրությանդ կենտրոնում պահիր այն մարդկանց, որոնք չեն ծափահարում, երբ դու հաղթում ես». Լեոնարդո Դի Կապրիոն նշում է 45-ամյակը Արսեն Թորոսյանի մասին հոդվածները մեծամասամբ բացասական են. «Մեդիա պաշտպան» Եթե ուզում ես հիշվել, ապա հաղթիր. Լևոն Արոնյան Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է Վլադիմիր Կարապետյան. Վարչապետը հրապարակային է հայտնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի մասին իր դիրքորոշումը Ազգ, հայրենիք, մենք բառերը համարվում են անհանդուրժողական դրսևորում. Կարինե Տոնոյան Հոկտեմբերին բռնագանձումների ծավալը կազմել է շուրջ 3,867 մլրդ դրամ. ԴԱՀԿ Հայաստան-Ջիբրալթար 4-0. Վարդան Թովմասյանի շքեղ տուգանայինը 35 մետրից (տեսանյութ) «Ռոմա»-ի մարզիչն ասել է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը Գործադուլ եմ հայտարարում նույն հիմքով, որոնցով գործող նախարարը հայտարարել էր 2018-ի ապրիլ-մայիսին․ ԵՊՀ աշխատակից Վահագն Թեւոսյանը հեռանում է ԱԺ բարեկամական խմբերից. Նա նշել է իր որոշման պատճառները Ավետիք Էլոյանի անպատասխանատու պահվածքը հարվածի տակ է դնում Տիգրան Ավինյանին. Սարհատ Պետրոսյան Կմշակվի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ՝ ողջ Երեւանի համար. ե՞րբ է կատարվում խորը էտ Ի տարբերություն ՀՀ այսօրվա ղեկավարների՝ Լավրովը բարձրաձայնեց Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին. Աշոտյան ԱԺ-ն հանցավոր անգործություն է ցուցաբերում. աչք փակել չի կարելի. Ռոբերտ Հայրապետյան «Դուք ձախողակ եք, պարոն նախարար»․ ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության անդամները դատարկ ճամպրուկ էին բերել ԱԳՆ Ռուսաստանը պատրաստ է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով Լավրովի հետ համակարծիք ենք` խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. Զոհրաբ Մնացականյան 42-ամյա մայրը 15-ամյա աղջկան ծեծի է ենթարկել, դանակի սպառնալիքի տակ ստիպել, որ նա մարմնավաճառությամբ զբաղվի Փաշինյանը թյուրիմացության մեջ է. սա կոնկրետ կարմիր քարտ է Արայիկ Հարությունյանին. Արծվիկ Մինասյան Նիկոլ Փաշինյանը դանդաղում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու և Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցերում Հայաստանում խստացվում են զորակոչիկների հավաքագրման պահանջները. վստահեցում Առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն. Լավրով Հիմա խաղողի դեֆիցիտ է. չկան բերքի ապահովագրման մեխանիզմներ. Ավագ Հարությունյան ԿԳՄՍ նախարարն ու ԱԺ նախագահը՝ արհամարհելով դուրս են եկել ԵՊՀ 100-ամյակի նիստից․ Դավիթ Ափոյան «Անհնար է, որ ինչ-որ բան զավթեմ ու դնեմ գրպանս»․ Կարեն Աղամյանը՝ 50 մլն դրամ հափշտակության մասին Հնդկաստանում գրասենյակային աշխատակիցները սաղավարտներ են կրում՝ աշխատավայրի տանիքի փլուզումից խուսափելու նպատակով (տեսանյութ) Instagram-ի «արքայից» մինչև ԱՄՆ նախագահ. Դեն Բիլզերյանը հայտնել է 2024թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Բերմուդյան եռանկյունու առեղծվածը ՀՀ և ՌԴ արտգործնախարարների մամուլի ասուլիսը՝ ուղիղ Պանդայի փափլիկ ձագը վազում է տեսախցիկի ետևից Հայտնի է ամենաշատ ալկոհոլն օգտագործող երկրների ցանկը. Ռուսաստանն առաջատար հնգյակում չէ ՀՀ նախագահը 4 նոր դատավոր է նշանակել Ասադը խոսել է տարիներ շարունակ հարցազրույց չտալու պատճառների մասին Լուկաշենկոն վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ Եվրամիության անդամ երկիր կայցելի Այսօրվա թալանը կատարվում է բացահայտ՝ բոլորիս աչքի առաջ, անխնա կերպով ու ամենակարևորը՝ ԺՈՂՈՎՐԴԻ անունից Բժիշկները բացահայտել են լյարդի քաղցկեղի նախանշանները Ինքներս շոկի մեջ ենք Ռոնալդուն դժգոհ է մնացել փոխարինվելու որոշումից և լքել է ստադիոնը Դավթաշենի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել ԲԴԽ անդամը հրաժարական տվեց Նոր մշակույթ՝ հայկական խմիչքներով. Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա կոկտեյլի փառատոն Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին (տեսանյութ) 50 մլն դրամի հափշտակության փաստեր՝ Հայաստանի նկարիչների միությունում. հարուցվել է քրգործ Արմեն Գևորգյան. Արդիականացում, կամ ինչպե՞ս սկսել փոխվել Նիկոլ Փաշինյանը խոսել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին Հին իրավապաշտպանության վախճանը «Ուսանող, միացիր». ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջով բողոքի ակցիան անցնում է բուհերի մոտով Փաշինյանի տանգոն դստեր հետ՝ Արմեն Գրիգորյանի հարսանիքին Բաքվում դանակահարել են Ադրբեջանում հայտնի հեռուստահաղորդավարի Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները երթով շարժվում են այլ բուհեր. ուղիղ 3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների եւ աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել երկկողմ օրակարգը Անգոլայի հետ. Արմեն Սարգսյանը՝ Անգոլայի նախագահին Մարգարիտա Սիմոնյանն Էվո Մորալեսին հաղորդավարի աշխատանք է առաջարկել RT հեռուստաալիքում Աղն, այնուամենայնիվ, նպաստում է գիրանալուն. հետազոտություն Հայաստանում թանկացել է հնդկաձավարը, թանկանալու է նաեւ հաճարը. փորձագետ «Ինչու է աղմկում Արայիկ Հարությունյանը». Ավետիք Չալաբյանի գրառումը
Հարցում

Գաբրիել Սարգսյան․ Շատ բարդ էր Ադրբեջանի հետ պայքարը, բայց մեզ հաջողվեց հաղթել

Ռուսաստանի հետ խաղում ծանր պարտություն կրելուց հետո կորցրեցինք չեմպիոն դառնալու հույսը: Կարծում եմ՝ արժանի էինք մրցանակային տեղ զբաղեցնել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակից հետ զրույցում Բաթումիից ասաց գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը՝ մեկնաբանելով ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունը:

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 2-ը Բաթումիում տեղի ունեցած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում տղամարդկանց Հայաստանի հավաքականը գրավեց չորրորդ տեղը՝ 18 հնարավորից վաստակելով 13 միավոր։

«Ընդհանուր արդյունքը նորմալ էր: Եվրոպայի առաջնությունից առաջ ես, Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը ծանր մրցաշար անցկացրինք FIDE Chess.com Grand Swiss-ում: Հոգնածություն կար: Պայքարեցինք, բայց մի քանի կարեւոր խաղեր հաջող չստացվեցին: Մեր հնարավորությունները չօգտագործեցինք:

Ռուսաստանին չպետք է պարտվեինք: Ուկրաինայի հետ շատ լավ հնարավորություններ ունեինք հաղթելու, ոչ ոքի արեցինք: Անգլիայի հետ խաղում էլ լավ հնարավորություններ ունեինք, բայց պարտվեցինք: Այս երեք թիմերի հետ պայքարում միավորներ կորցրինք եւ նրանք մեզնից առաջ հայտնվեցին:

Վերջին տուրում Հունաստանին հաղթելուց հետո էլ հնարավորություն ունեինք երրորդ մրցանակային տեղ զբաղեցնել, բայց դա արդեն մեզնից կախված չէր: Ամեն դեպքում թիմը, տղաներն ամեն ինչ արեցին իրենց ուժերի սահմաններում: Կարծում եմ՝ արժանի էինք մրցանակակիր դառնալ, բայց չստացվեց: Հետեւություններ կանենք եւ հաջորդ անգամ ավելի հաջող հանդես կգանք»,- ասաց Գաբրիել Սարգսյանը:

Գրոսմայստերի խոսքով՝ Եվրոպայի առաջնությունում ամենաբարդ մրցախաղը ստացվեց Ադրբեջանի հետ, իսկ ամենածանր պարտությունը Ռուսաստանից կրածն էր:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը ԵԱ-ի 8-րդ տուրում 2.5 : 1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանին: Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը սպիտակներով հաղթել էր Էլտաջ Սաֆարլիին, իսկ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ ոքի էին խաղացել:

«Ամենակարեւոր հաղթանակը Ադրբեջանի հետ խաղում էր: Մեզ համար, կարծում եմ, նաեւ նրանց համար սովորաբար հոգեբանական առումով ամենաբարդ խաղն է ստացվում: Այստեղ մենք նրանց հետ խաղացինք պարտությունից հետո, ինչը կրկնակի դժվարացրեց խաղը: Սովորաբար, պարտությունից հետո ցանկալի է մի քիչ ավելի թեթեւ մրցակցի հետ խաղալ: Շատ բարդ էր Ադրբեջանի հետ պայքարը, բայց մեզ հաջողվեց հաղթել: Ու միշտ է այդպես բարդ ու նյարդային լինում նրանց հետ խաղալը: Այդ հաղթանակը հոգեբանական առումով շատ կարեւոր էր մեզ համար:

Ռուսաստանի հետ շատ կարեւոր տուրում պարտվեցինք բարդ խաղում: Ռուսաստանի հետ խաղերը միշտ շատ սկզբունքային են լինում: Ռուսաստանի թիմը շատ ուժեղ է, բայց մեզ հետ միշտ վատ են խաղում: Բազմիցս հաղթել ենք նրանց: Այս մրցաշարում էլ էինք մոտ հաղթանակի սկզբում, հետո բաց թողեցինք, վերջում էլ ոչ ոքի կարող էինք անել: Ես հաղթած դիրք ունեի, ուղղակի խաղի 7-րդ ժամին՝ վերջում վրիպեցի: Շատ ծանր պարտություն էր մեզ համար: Այդ պարտությունից հետո կորցրեցինք վստահությունը, որ կարող ենք չեմպիոն դառնալ»,- նշեց գրոսմայստերը:

Գաբրիել Սարգսյանը նաեւ առանձնացրեց Հայաստանի հավաքականի թիմային աշխատանը, թիմում տիրող մթնոլորտը: Հայաստանի հավաքականի անդամը հույս հայտնեց, որ այս կազմով թիմը կարող է մեծ հաջողությունների հասնել:

«Բաթումիում տղամարդկանց Հայաստանի թիմը փայլուն աշխատանք տարավ: Մեր թիմը շատ լավ վիճակում է, մթնոլորտն էլ շատ լավ է: Այդ առումով դրական է, երբ նոր խաղացողներ են հայտնվում, միանգամից մերվում են թիմի անդամների հետ, մեկ ընտանիք ենք դառնում: Սա պարզապես խոսքեր չեմ ասում. հիմա թիմում շատ լավ մթնոլորտ է, իրար նվիրված: Հուսադրող է. մենք ապագայում կարող ենք այս թիմով մեծ հաջողությունների հասնել»,- ասաց Գաբրիել Սարգսյանը:

Հայաստանի հավաքականի կազմում Բաթումիում խաղացին Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյան, Հայկ Մ․ Մարտիրոսյան, Արման Փաշիկյանը:

Տղամարդկանց Հայաստանի թիմը Եվրոպայի թիմային առաջնությունում հաղթեց Ադրբեջանին, Հունաստանին, Սլովենիային, Չեխիային, Խորվաթիային եւ Նորվեգիային, ոչ ոքի խաղաց Ուկրաինայի թիմի հետ, պարտվեց Ռուսաստանին եւ Անգլիային:

Լուսինե Շահբազյան

NEWS.am SPORT

website by Sargssyan