Սիրիայում պայթյուն է որոտացել թուրքական բանակի վերհսկողության տակ գտնվող քաղաքում. 10 մարդ մահացել է
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Պայթյուն է որոտացել սիրիական Թել Աբյադ քաղաքում, որը ներկա պահին գտնվում է թուրքական բանակի և «Սիրիական ազատ բանակի» ուժայինների վերահսկողության տակ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել:
Աղբյուրի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել քաղաքային շուկաներից մեկի տարածքում, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ քրդական ուժերը դուրս են եկել Թել Աբյադ և Ռաս էլ Այն սահմանամերձ քաղաքներից, որտեղ այժմ համատեղ հերթապահություն են իրականացնում ռուս-թուրքական ուժերը: