Գագիկ Հարությունյանը շարունակո՞ւմ է լինել ՍԴ նախագահ․ փաստաբան (տեսանյութ)
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դերակատարները բոլոր հրապարակային հայտնել են, թե, ի վերջո, երբ է ստորագրվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հաժարականի դիմումը, ֆիզիկապես երբ է ուղարկվել ԱԺ և, երբ է դրվել ԱԺ նախագահի սեղանին։
Այս մասին AD «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Նա նշեց, որ ուրբաթ օրը՝ մարտի 2-ին, ԱԺ նախագահը հայտարարել է հրաժարականի մասին։ «Խոսակցությունները, թե հայտարարությունից հետո է ԱԺ նախագահը ստացել դիմումը՝ ինձ համար տարօրինակ է, քանի որ դիմումը ստանալուց հետո՝ 7 օրյա ժամկետում է արձանագրություն կազմվում առ այն, որ ՍԴ նախագահի լիազորություները դադարեցվեցին, ամսի 2-ից հաշված, թե ամսի 5-ից հաշված, միևնույն է՝ արձանագրությանը ՍԴ նախագահի լրազորությունների վերջնական դադարման մասին՝ ստորագրվել է մարտի 12-ին։ Ընդ որում՝ դեռ պետք է պարզել՝ Արեն Բաբայանն այդ ժամանակահատվածում եղե՞լ է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, թե ոչ»,-ասաց փաստաբանն՝ ընդգծելով, ոչ նույնիսկ այդ ցուցմունք տվող անձը, ով ասում է, թե որքան հիշում է՝ Արսեն Բաբայանը բերեց այդ թուղթը և իրեն տվեց ամսի 5-ին՝ ասում, որ դա սովորական երևույթ է։ Քանի որ ամսի 2-ը ուրբաթ է՝ հաճախ է լինում, որ ուրբաթ օրվա դիմումները մուտք ենք անում երկուշաբթի։
«Այստեղ 2 հանգամանք կա՝ փաստ է, որ ամսի 2-ին դիմումը գտնվել է ԱԺ-ում։ Երկրորդ՝ եթե անգամ ամսի 5-ին եղած լիներ՝ դա ոչինչ չի փոխում, որովհետև, լիազորությունների արձանագրությունը ամսի 12-ին է ստորագրվել ու հրապարակվել։ Եթե ըստ ՀՔԾ-ի՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականի գործընթացը չի համապատասխանում օրենքին, ստացվում է, որ այդ մարդը շարունակո՞ւմ է լինել ՍԴ նախագահ»,-ասաց Վարոսյանը։
Նա նշեց, որ մեղադրանքի հիմում այն է, որ քանի որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել ոչ թե 6 տարով, այլ մինչև 70 տարեկան՝ դրանով մի խումբ անձինք տիրացել են ՍԴ-ի լրազորույթուններին։ «Դա էլ չի դիմանում քննադատության, քանի որ ՍԴ լիազորթյունները նշված են Սահմանադրությամբ, այդ թվում նշված է, թե ՍԴ-ն ինչպես է իր լիազորությւնները կյանքի կոչում, դա կոլեգիալ մարմին է, յուրաքանչյուր որոշում ընդունվում է քվեարկությամբ և ՍԴ նախագահն ունի նույնքան ձայն, որքան սովորական դատավորը։ Հրայր Թովմասյանը կնշանակվեր նախագահ, չէր նշանակվի, կնշանակվեր 6 տարով, թե մինչև 70 տարեկան՝ այն ձայնը, որ ինքը որպես դատավոր ուներ, նա ունի նաև այսօր»,-ընդգծեց փաստաբանը։