Կինը 40 կատուներին ու շանը թողել է վարձակալած 1-սենյականոց բնակարանում և հեռացել (տեսանյութ)
Կիևում կինը 40 կատուներին ու շանը թողել է վարձակալած 1-սենյականոց բնակարանում և հեռացել, հայտնում է korrespondent.net-ը:
Ամիսներ շարունակ իրենց բոլոր բնական կարիքները կենդանիները հոգացել են բնակարանի հատակին և շարունակել նոր ձագեր լույս աշխարհ բերել:
Երբ բնակարանի սեփականատերը որոշել է ստուգել բնակարանի վիճակը, սարսափահար է եղել: Նա բնակարանում տասնյակ քաղցած կատուներ ու շուն է հայտնաբերել:
Կենդանիները կամավորների հոգածությանն են հանձնվել: Վերջիններս խոստացել են զննել և բուժել նրանց: Այժմ կատուները և Յորքշիրյան տերիերն իրենց նոր հոգատար տերերին կսպասեն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կանադացու բնակարանից 300 կատու է հայտնաբերվել: Բոլոր կենդանիները բացարձակապես առողջ են եղել: