Դատարանը որոշել է ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Սելահեթթին Դեմիրթաշին, բայց նա դեռ չի կարող բանտից դուրս գալ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլի դատարանը որոծել է ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին փոխնախագահ Սելահաթթին Դեմիրթաշին: Այս մասին տեղեկացնում է evrensel.net կայքը:
2018 թվականին Ստամբուլի ծանր հանցագործությունների հարցերով զբաղվող դատարանը «Զինված ահաբեկչության քարոզ կատարելու» մեղադրանքով Դեմիրթաշին դատապարտել էր 4 տարի 8 ամիս ազատազրկման։ Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Դեմիրթաշը դիմել էր պայմանականորեն ազատ արձակվելու համար, սակայն դիմումը մերժվել էր։
Օրերս Թուրքիայում օրինական ուժի մեջ մտած դատաիրավական բարեփոխումների փաթեթը մինչև 5 տարի ազատազրկման դատապարտվածներին հնարավորություն է տալիս դիմելու Գերագույն դատարան: Դեմիրթաշի փաստաբանները ևս մեկ անգամ պայմանական ազատման դիմում էին ներկայացրել և այս անգամ դատարանը բավարարել է դիմումը՝ որոշելով ազատ արձակել քաղաքական գործչին։
Սակայն Դեմիրթաշը, այնուամենայնիվ, չի կարող դուրս գալ Էդիրնեի բանտից, որտեղ գտնվում է 2016թ․ նոյեմբերից, քանի որ դեռևս ուժի մեջ է մնում Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության՝ Սելահաթթին Դեմիրթաշի և ԺԴԿ մյուս նախկին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի դեմ հարուցված մեկ այլ գործով վերջիններիս կալանավորման որոշումը։
2019թ․ սեպտեմբերին Անկարայի ծանր հանցագործությունների դատարանը «Ահաբեկչական խմբավորում ղեկավարելու», «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն վարելու», «հանրության շրջանում հրապարակայնորեն ատելություն և թշնամանք հրահրելու», «ժողովրդին օրինախախտության դրդելու» մեղադրանքով Դեմիրթաշի դեմ հարուցված գործի շրջանակներում որոշում էր կայացրել վերջինիս պայմանականորեն կալանքից ազատելու մասին, սակայն Ստամբուլի դատարանի սահմանած ազատազրկման պատժի պատճառով Դեմիրթաշին կրկին չէր հաջողվել դուրս գալ բանտից։