Թուրքիան ռեկորդ է սահմանել ըստ Հունաստանի օդային տարածքի խախտումների
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
2019 թվականը ռեկորդային է դարձել թուրքական օդանավերի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումների տեսակետից: Հունաստանի Գլխավոր շտաբի տվյալներով՝ 2019 թվականի առաջին 10 ամիսներին խախտումների թիվը հասել է 3954-ի, ինչը 1985 թվականից սկսած ամենաբարձր ցուցանիշն է, փոխանցում է Greek Reporter-ը:
Հունաստանի իշխանությունների տվյալներով՝ Թուրքիայի կողմից հունական օդային տարածքի խախտումների թիվը 2018 թվականին կազմել է 3705 եւ 2017 թվականին՝ 3317:
Միայն նախօրեին թուրքական F-16 կործանիչները Էգեյան ծովի հարավարեւելյան հատվածում Հունաստանի օդային տարածքը խախտել են 18 անգամ: