Բեյրութի կենտրոնում անհայտ անձինք ծեծի են ենթարկել ցուցարարներին և լրագրողներին
Այս թեմայով
- Բախումներ Բեյրութում. Պահանջում են կառավարության հրաժարականը
- Լիբանանի բնակիչները, անտեսելով կորոնավիրուսի վտանգը, ցույցեր են կազմակերպել՝ բողոքելով երկրի տնտեսական վատ վիճակից (լուսանկարներ)
- Լիբանանի եւ Իրաքի ժողովուրդները խելամիտ պահանջներ են ներկայացնում. Խամենեի
- Պոմպեոն Լիբանանին կոչ է արել «շտապ ձեւավորել նոր կառավարություն»
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տասնյակ անհայտ մարդիկ փայտերով զինված հարձակվել են ցուցարարների վրա և քանդել են վրանները: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն: Տուժածների մեջ ցուցարարներ և լրագրողներ կան:
Քաղաքացիական համազգեստով տասնյակ տղամարդիկ փորձել են ապաշրջափակել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, որի արդյունքում սկսվել է ծեծկռտուք ցուցարարների և իրենց հակառակորդների միջև, որոնք շիիտական «Հարաքեթ Ամալ» կուսակցության առաջնորդ Նաբիհա Բերրիին աջակցող կարգախոսներ էին գոչում:
Ոստիկանները չեն կարողացել կանգնեցնել ծեծկռտուքը, ինչի արդյունքում անհրաժեշտ է եղել ոստիկանական և բանակային լրացուցիչ ստորաբաժանումների օգնությունը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին: