Մի հատ մեքենա ներմուծելով ես աշխատող դարձա՞. Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանի նոր աշխատատեղերի ստեղծման մասին (տեսանյութ)
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 տոկոս է, ՀՀ իշխանություններն իրենք էին ասում, որ տարին կփակենք 6.3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով։ Ըստ էության՝ այն իշխանությունը, որոնց այդ իշխանությունները հայհոյում էին ու շատ ժամանակ տեղին էին հայհոյում, բայց իրենց տնտեսական աճը ավելի ցածր է, քան նրանցը։ AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում այս մասին ասաց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ 2017 թ-ին այդ ցուցանիշը 7.5 տոկոս էր, իսկ 1992 թ-ին, երբ 6 ամիս պատերազմ ենք ունեցել՝ եղել է 6.9 տոկոս տնտեսական աճ։
«Եթե գոնե 6.3 տոկոս լիներ՝ կասեի ոչինչ, 6.3 տոկոսի մոտ կեսը՝ 3.5 տոկոսը ռեալ տնտեսական աճն է, մնացածը տոքսիկ տնտեսական աճ է։ Լիքը խաղեր են բացվել, մեքենաներ են ներմուծվել 1000 ներմուծել են, 10 000 գրել են, մնացածն էլ սուտ է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ առաջին եռամսյակում ունեցել ենք 6.7 տոկոս գործազրկության աճ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 50 հազար նոր աշխատատեղ է բացվել։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե սեպտեմբերին հայտարարել էր, որ նախորդ տարվա մայիսի համեմատությամբ Հայաստանում գոյացել է 65 հազար 37 նոր աշխատատեղ, իսկ երեկվա դրությամբ 2018 թվականի մայիսի համեմատությամբ ավել աշխատատեղերի թիվը կազմել է արդեն 74 հազար 969՝ Բագրատյանն ասաց, որ նման բան չկա։ «Իրականում մարդիկ մեքենա են բերում, գրանցվում են որպես հարկատու ու դա ներկայացվում է, որպես նոր աշխատատեղ։ Ոչ ոք չի ստուգում՝ ով է գործատուն, մինչև 1-2 ամիս առաջ գործազրկությունն անընդհատ աճում էր, հետո երևի ինչ–որ մեկը տեղակալներից կամ գուցե հենց վարչապետը վարչության պետին ասել է, որ էդ մարդիկ բերում գրանցվում են՝ ավելացրու որպես աշխատատեղ։ Արդյունքում, միանգամից ունեցանք 47 հազար նոր աշխատատեղ, մինչդեռ նման բան չկա։ Մի հատ մեքենա ներմուծելով ես աշխատող դարձա՞։
Աշխատատեղերի բացվածքը իրականում չեն տրամադրում, որ հասկականք, թե ընդհանրապես քանի մարդ աշխատանք ունի, որ ոլորտներում, 2-3 անգամ մեքենա ներմուծելը աշխատատեղ չէ։ Ավելին սա հաղորդում է դատախազության համար, թող գնան ստուգեն, թե ես ինչ թվեր եմ հրապարակում։ Ինչպես կարող է ԱՄՆ-ի նման երկրում 1 ամսում ստեղծվել 130 հազար աշխատատեղ, այն դեպքում, երբ 300 մլն բնակչություն ունեցող զարգացած պետություն է, իսկ Հայաստանում հանկարծ 60 հազարով ավելացնում է աշխատատեղերի քանակը։ Եկեք ստուգենք մակրոտնտեսական ցուցանիշները։ Ես չեմ ասում, որ այդ 6 տոկոսը աճը շատ դժբախտ թիվ է, բայց ես չէի սպասում այդ թվին, ես սպասում է 5-5.5 տոկոսի՝ խաբելով։ Կուզեի որ հրապարակեն թիվը՝ այդ որ 6.3 տոկոս են գրում, դրանից ավտոմեքենաների ներմուծման թիվը հանած, այդ աճը որքան է կազմում, կամ որ Վիվառո են բացում՝ մենք դա աշխատատե՞ղ ենք համարում»,-ասաց Բագրատյանը։