Մանկապարտեզի սաները ծեծի են ենթարկել աղջնակին (տեսանյութ)
ՌԴ Յարոսլավլում №236 մանկապարտեզի սաները ծեծի են ենթարկել խմբակից աղջնակին խաղահրապարակում: Միջադեպը նկարահանել է հարևան տան բնակչուհին:
Կնոջ խոսքով՝ երեխաները ծեծել են աղջնակին դայակի ներկայությամբ, ով որևէ քայլ չի ձեռնարկել երեխային օգնելու համար:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են երեխաները քայլում գետնին ընկած աղջկա վրայով, ձեռքով հարվածում են նրա դեմքին և քաշքշում:
«Ես սպասում էին դայակի արձագանքին: Բայց նա մոտեցավ միայն այն ժամանակ, երբ ինձ նկատեց: Երեխան լացում էր, վերջում դայակը մոտեցավ նրան և գոռաց նրա վրա գետնին պառկելու համար»,- պատմել է տեսանյութի հեղինակ Նիկիտա Մակարինը: