Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է․ պաշտպան
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրաքը վերաբերում է 2 հոդվածների՝ 300-րդ հոդվածը՝ իշխանության յուրացում, որը երբեւէ չի կիրառվել Հայաստանբի պատմության մեջ եւ նաեւ միջազգային փորձում էլ, մյուս 314-րդն հոդվածն է՝ պաշտոնական կեղծիքի մասով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։
«Երկու մասով էլ մեղադրանքը չենք ընդունում, գտնում ենք, որ այն անհիմն է։ Մեղադրանքը նաեւ իրավական տեսանկյունից մի շարք խնդիրներ է առաջացնում»,-նշեց նա։
Վարդեւանյանը վստահեցրեց, որ պատշաճ վարքագծի հնարավոր ամենաբարձր մակարդակը․ «Կասկածյալն էլ վկան էլ իրավունք ունեն ցուցմունք չտալ, բայց Արա Բաբլոյանը ցուցմունք տվել է, նրա կողմից դրսեւորել է պատշաճ վարքագծի հնարավոր ամենաբարձր մակարդակը»։
Նա նաեւ ասաց, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած հաղորդման մի մասով կա արդարացում․
«Արման Բաբաջանյանը հաղորդում էր ներկայացրել, որը վերաբերում էր Սահմանադրության 95-րդ հոդվածին, որով պատգամավորի լիազորությունները դադարեցվում են։ Հաղորդման մեջ նշվում էր, որ Արա Բաբլոյանի որոշմամբ Հրայր Թովմասյանը շարունակել է պաշտոնավարել, այդ մասով մեղադրանք չի առաջադրվել եւ կարելիէ պնդել, որ կա արդարացում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել։
Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա երեկ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: