Google-ը մշակել է հավելված սմարթֆոններից կախվածությունը նվազեցնելու համար
Google Play-ում հայտնվել է հավելվածների փաթեթ՝ ուղղված սմարթֆոններից կախվածությունը նվազեցնելուն, հաղորդում է MIGnews-ը:
Այդ քայլին կորպորացիան դիմել է «Թվային բարեկեցություն» գիտափորձի շրջանակում:
Փորձագետների կարծիքով՝ ամենաարդյունավետը Unlock Clock հավելվածն է, որը տեղադրելու դեպքում ֆոնային նկարը վերածվում է սեւ էկրանի: Դրա վրա երեւում են խոշոր թվեր, որոնք ծանուցում են գաջեթի տիրոջը, թե քանի անգամ է օրական նա վերցրել այն:
We Flip հավելվածը թույլ կտա ընկերախմբի սմարթֆոնները կարգավորել «Չանհանգստացնել» ռեժիմում:
Desert Island-ը կանջատի ավելորդ կարգավորումները եւ կթողնի միայն ամենակարեւորները, որոնք կաշխատեն օրվա ընթացքում:
Post Box-ը կորոշի, թե օրական քանի անգամ է սմարթֆոնի տերը ծանուցում ստացել ուրիշ հավելվածներից: Այն կարգելափակի հաղորդագրությունների տեսանելիությունը էկրանին նշված ժամից սկսած:
Լուրեր Հայաստանից - NEWS.am