Մյասնիկյան պողոտայում կրկին լարված է լինելու
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 5-ին ժամը 21.30-ից մինչև մայիսի 6-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկությունը միակողմանի փակ կլինի:
«Որպես այլընտրանք առաջարկելով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: