Էրդողանը բողոք է ներկայացրել դատախազություն՝ ընդդեմ ֆրանսիական Le Point ամսագրի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բողոք է ներկայացրել դատախազություն՝ ընդդեմ ֆրանսիական Le Point ամսագրի խմբագիր Էթյեն Գերնելի և լրագրող Ռոմեն Աբերտի: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվականը:
Էրդողանի փաստաբան Հուսեյին Այդընը 11 էջանոց հայց է ներկայացրել Անկարայի դատախազություն՝ Թուրքիայի սահմանադրության 299-րդ հոդվածի հիման վրա, այն է՝ «վիրավորանք նախագահի նկատմամբ»:
Թուրքիայի նախագահին բարկացրել է ամսագրի հոկտեմբերի 24-ի համարի շապիկը: Ամսագրի շապիկին պատկերված է Էրդողանի պատկերը, որի կողքին գրված է «Արմատախիլ անող» (ֆր.՝ Léradicateur) արտահայտությունը:
Իրականում ամսագիրը ձևափոխել է բռնակալ («Dictateur») բառը, որով Էրդողանին բնութագրել էր ավելի վաղ:
Վերնագրի վերևում և ներքևում ավելի մանր տառերով գրված է. «Էթնիկ զտումներն Էրդողանի մեթոդն են: Պե՞տք է, որ մենք թույլ տանք, որ նա սպառնա Եվրոպային»:
Էրդողանի փաստաբանը նշել է, որ նման արարքը ոչ մի ընդհանուր բան չունի խոսքի ազատության գաղափարի հետ: