Իլհամ Ալիեւը ազատել է Ռամիզ Մեհթիեւին
Ադրբեջանի նախագահի հոկտեմբերի 23-ի հրամանով Ռամիզ Մեհթիեւն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համապատասխան որոշումը ստորագրել է հոկտեմբերի 23-ին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մեհթիեւի ազատումը տեղավորվում է Ադրբեջանի իշխանությունների սկսած կադրային կազմի «երիտասարդացման» ակցիայի շրջանակում: Ալիեւն ավելի վաղ կոչ էր արել «70-ն անց» բոլոր պաշտոնյաներին վաստակած հանգստի գնալ:
81-ամյա Ռամիզ Մեհթիեւը, նույնիսկ այնպիսի վաստակի դիմաց, ինչպիսին Իլհամ Ալիեւի 10-ամյա գործունեության մասին «Ադրբեջանը վերափոխած 10 տարիներ» երկն է, այլ ելք չուներ, քան ղեկավարության համառ «խնդրանքին» անսալը: