1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 նոյեմբերի 2019թ., 00:00
ՀՀ Արտաքին գործերի նախարարության արձագանքը` Էրդողանի հայտարարություններին Իրաքը փակել է Իրանի հետ սահմանը երկու երկրներում բողոքի ակցիաների պատճառով. ԶԼՄ-ներ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է ԵՄ-ը դարձնել ավելի անկախ ՆԱՏՕ-ից. ԶԼՄ-ներ Սիրուշոյի շքեղ բեմական կերպարները Կիեւում երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավարին Իրանում վարորդները բողոքում են բենզինի գների բարձրացումից Արյունազեղման պատճառով կորցրել է ձայնը․ Շակիրան պատմել է հիվանդության մասին Շումախերի կինը բացատրել է, թե ինչու է գաղտնի պահում ամուսնու առողջական վիճակի մասին տեղեկությունները Ադրբեջանական ընդդիմությունը դիմել է միջազգային հանրությանը զանգվածային բռնության եւ կտտանքների առիթով «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը Ցխինվալիին կոչ է արել անհապաղ ազատ արձակել վրացի բժշկին Իրանն սկսել է լազերային զենք արտադրել ՀՕՊ-ի համար «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությունը հայ զինվորի լավագույն ուղեկիցն է.Փաշինյանը՝ Ռոբերտ Ամրիխանյանին «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը Բիլ Գեյթսը կրկին գլխավորել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը Անվանվել են աշխարհի ամենավատ քաղաքները վարորդների համար Երեւանում նորոգվում են ստորգետնյա անցումները Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին իրենց ժամանակակից զենք չմատակարարելու համար Կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ը՝ որպես Փաշինյանի դռանը կանգնած ցերբեր «Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից գնված C-400 համակարգերը՝ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին». Իսմայիլ Դեմիր Երեւանում տուրքերի բարձրացումը կվնասի փոքր եւ միջին բիզնեսին.Խաժակյան «Իմ քայլի» տրոհումից կստեղծվի «Անհավատ» խմբակցությունը Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սեւան, եթե դու լողալ չգիտես. Աշոտյան Սարդարապատի թանգարանը նոր տնօրեն ունի ՀՀ-ում օրենքի գերակայություն լինելու է.որևէ պաշտոնյայի մտքում չի պտտվելու «պատերով ծեփելու» սպառնալիքները.Արսեն Բաբայան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Մոնրեալի համալսարանի հայ ուսանողական միությունը միացել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին Մետրոյի նոր կայարանի եւ ճոպանուղու միֆը. Ավարտը նշեք. Ավագանու անդամ Վիետնամում երաժշտության դասատուն 11 տարվա ազատազրկման է դատապարտվել Facebook-ում գրառման համար Գերմանական ձեռնարկությունները խնայում են աշխատուժի վրա 9-ամյա երեխան համալսարանը ավարտելուց հետո հավակնում է դառնալ Օքսֆորդի համալասարանի ամենակրտսեր ուսանողը (լուսանկարներ) Իտալիայում հայտարարել են, որ ջրհեղեղից հետո պետք է վերականգնել Վենետիկի Սուրբ Մարկի տաճարը Հնագետները հայտնաբերել են Հիտլերի «Գայլի որջ» անվանումով պարտեզը, որում աճեցված բանջարեղենից էր օգտվում նացիստական առաջնորդը (Photo) «Իմքայլականներն առանձնապես թևեր-ոտքեր չունեն». ինչու ընդամենը 20 հոգի ստորագրեց հայտարարության տակ «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ իրական փոփոխություն առաջարկո՞ղը, թե՞ հերթական հույս վաճառող» «Լուսավոր Հայաստանի» «տունը կռիվ է ընկնում». «ձեզ ընդդիմադիրի պես պահեք» «Տարոն Ավիան» հեռանում է. նա Աֆրիկան գերադասել է Հայաստանից ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունները ծանր կացության մեջ են հայտնվել Տավարի, ոչխարի եւ խոզի մսի գինը կրկին կբարձրանա Բա ո՞րն է առաջարկը, ֆիզիկապե՞ս հանենք. Ստանդարտ վիճակ չէ Շատերը ցանկանում են, որ մենք մտնենք եւ ասենք որոշ մարդկանց՝ «դուրս կորեք այս շենքից». Մակունց Ուշագրավ բացահայտում. Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առանչվել Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը երգում են հայկական հայրենասիրական երգեր (տեսանյութ) Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ օրենքի ընդունումը. թիրախում կլինի իշխանություններին անհաճո անձանց գույքը Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը արգելափակած սենատորը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնացել 15 տարվա աշխատանքի ընթացքում ալգորիթմները կվերացնեն մոտ 800 մլն աշխատատեղ Իշխանությունն ամեն ինչ անում է «Լուսավոր Հայաստանի» քվեն ստանալու համար «Դանոսներ» Փաշինյանին՝ Վիճակագրական կոմիտեի պետի վերաբերյալ. Վարչապետը պատասխանը տվել է ԲՀԿ-ից ակնարկել են, որ իրենց քայլը Գեւորգ Պետրոսյանի վրա «Իմ քայլի» «մատյան գնդի հարձակման» պատասխանն էր Սարկիսովն ազատվել է պաշտոնից. Ուկրաինայի ոստիկանությունը նրան է որոնում Փաշինյանի հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին Ինչու է ԲՀԿ-ն հրաժարվել «սեւերի» ակումբում մասնակցությունից Դատարանը որոշեց կալանավորել «ՄԱՊ–ի Ալիկին» «Վերնատան» համաժողովը եւ իշխանությունների վախերը Ֆուտբոլը եւ մեր արտաֆուտբոլային խնդիրները կամ ինչու պարտվեցինք հույներին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանին ժամանակավորապես կփոխարինի Յուրի Ջավադյանը Իրանում սահմանափակել են բենզինի վաճառքը և բարձրացրել են գինը Անտառահատման դեմ Տավուշի ոստիկանների պայքարը․ տնկվել է 1000 ծառ Ամուսնություն, իսլամ, ընտանիք․ ինչպես է ապրում «Ֆաբրիկա» խմբի նախկին անդամ Մարիա Ալալիկինան (լուսանկարներ) Նախագծի նպատակը ՍԴ-ից անկառավարելի դատավորներին հեռացնելն է․ Գոհար Մելոյան Մխիթարյանն «Արսենալից» հեռանալու մեջ մեղադրել է Էմերիին Թուրքիան սկսել է Կիպրոսի ափերի մոտ անօրինական հորատումը ԲՀԿ–ն կմիանա՞ ՀՅԴ նախաձեռնությանը. պատգամավորները Կրթության նախարարության դիմաց են Թուրքական լրատվամիջոցը` Լավրովի այցի մասին. «Սա այն ռուսն է, որին մենք բարեկամ ենք համարում» Ի՞նչ անել. պարտադրել արտահերթ ընտրություններ․ Էդուարդ Շարմազանով Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ բանաձեւի թարմացված նախագծին Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. Եվրոն եւս թանկացել է Ստորագրահավաք Երևանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի Առաջին ուղևորափոխադրող տիեզերանավի շարժիչների փորձարկումները հաջողությամբ են անցել(տեսանյութ) Բակո Սահակյանն Արայիկ Գրիգորյանին նշանակել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Գիտնականները հայտնաբերել են շաքարի օգտագործման եւս մեկ վտանգ «Բարի տարեդարձ, պապիկ». արքայազն Հարին և Մեգան Մարքլը շնորհավորել են արքայազն Չարլզի 71-րդ տարեդարձը (լուսանկար) Անկանխատեսելիությունը ՆԱՏՕ գլխավոր մարտահրավերն է արդի աշխարհում. Ստոլտենբերգ Բրիտանացի անասնաբույժները հայտնել են, որ ավելորդ քաշով շների թիվը հասել է 1,7 միլիոնի Հիտլերի և Եվա Բրաունի իրերն աճուրդում վաճառքի հանելու հանգամանքը Եվրոպայի հրեաների զայրույթ է առաջացրել (լուսանկարներ) Սերյաբկինան շոկի է ենթարկել Տեմնիկովայի հետ կռվի մասին խոստովանությամբ Օլգա Բուզովան մեկնելու է «Եվրատեսիլ» Իշխանությունը հիմա էլ պակաս կոռումպացված չի. Ռուստամյան Բակո Սահակյանը Վանք գյուղում ներկա է գտնվել «Մատենադարան-Գանձասար» կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացմանը ՀՀ–ում այսօր ամենաշատ պահանջ ունեցող և շատ սպառվող «ապրանքը» ատելությունն է. (տեսանյութ)
Հարցում

Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը

«168 ժամ» թերթը գրում է.

««Հետք» էլեկտրոնային պարբերականի կատարած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ բարձրացվել են նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձերը: Ըստ տեղեկատվության, նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են՝ հասնելով 1,5 մլն դրամի, իսկ փոխնախարարների աշխատավարձը 562 հազար 160 դրամից դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ։ Նախարարությունների գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260 դրամից դարձել է 870 հազար դրամ։

Լրատվամիջոցը գրավոր դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացվել։ Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը «Հետքին» պատասխանել է.


«Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ձեր կողմից նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային եւ թափանցիկ է»։

Որքա՞ն է կազմում այս որոշման արդյունքում պետական բյուջեի հավելյալ ծախսը, չի հրապարակվում, ինչպես նաեւ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման բուն որոշումը: Խնդիրը, սակայն, նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի ավելացումը չէ, ինչը պետական կառավարման արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից կարելի է անգամ ողջունելի ու դրական համարել:

Խնդիրն այն գործելաոճն է, որով գործում է կառավարությունը՝ գաղտնի: Այն կառավարությունը, որի ղեկավարն ամեն առիթով հղում է անում իր իշխանության ժողովրդական բնույթին, ժողովրդի իշխանությանը: «…Հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է՝ որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին:

Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, եւ սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում եւ կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը, կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը: Եվ ուրեմն դուք եք Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն եւ միակ իշխանությունը»,- իր պաշտոնավարման 100-օրվան նվիրված հանրահավաքում դեռ անցյալ տարի գոչում էր Փաշինյանը։

Փաշինյանի որոշման գաղտնիությունը, թերեւս, պայմանավորված է մեկ այլ արատով, որով տառապում է գործող իշխանությունը՝ պոպուլիզմ: Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ համարձակություն չունի ոչ պոպուլյար որոշումներ կայացնելու հարցում, ու նա այնքան է կախված հանրային կարծիքից, որ իր վարկանիշը պահպանելու համար դիմում է նման օրինախախտումների:

Բանն այն է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով, եւ հենց օրենքով էլ պետք է այնտեղ փոփոխություն կատարվի: Բայց Նիկոլ Փաշինյանն այս որոշումը գաղտնի է պահել՝ քաջ գիտակցելով, որ հասարակությունը բացասաբար է ընդունելու այն, հատկապես, երբ թվով 38.000 մանկավարժների աշխատավարձն ընդամենը 10 տոկոսով էր բարձրացել, իսկ նախարարներինը՝ կրկնակի:

Ի դեպ, թեեւ իշխանություններն օր ու գիշեր թմբկահարում են, իրենք իրենց գովազդում, թե՝ տեսեք, ուսուցիչների աշխատավարձ ենք բարձրացրել, հանուն ճշմարտության՝ պետք է ասել, որ աշխատավարձի 10 տոկոսով բարձրացումը, ըստ մասնագետների, ազդելու է ընդամենը 10-15.000 ուսուցչի կյանքի որակի վրա. 25-30.000 դրամ ստացող ուսուցչի համար 2-3000 դրամով բարձրացումը որեւէ դեպքում էական չի կարող լինել։ Այն էլ այն դեպքում, երբ Հայաստանում կյանքը զգալիորեն թանկացել է։

Իսկ ընդհանրապես, գաղտնիությունը ժամանակի հետ դառնում է այս կառավարության հիմնական գործելաոճը՝ գաղտնի որոշմամբ կառավարական առանձնատուն է վերանորոգվում, գաղտնի որոշմամբ բյուջետային այլ վերաբաշխումներ են կատարվում, իրենց սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ են գնում, առանց մրցույթի հայտարարման՝ որոշումներ են կայացնում եւ բյուջեի գումարներով իրենց հետ փոխկապակցված անձանց ընկերությունների միջոցով համերգներ, միջոցառումներ են կազմակերպում, ցուցապաստառներ տպագրում… հանրային փողը գնալով ծախսվում է գաղտնի ճանապարհով: Դա, բնականաբար, որեւէ աղերս չունի ժողովրդավարության, թափանցիկության ու հաշվետվողականության հետ, ինչը վկայում է, որ Փաշինյանի իշխանությունը գնալով ավտորիտարիզմին բնորոշ հատկանիշներ է ձեռք բերում: Թավշյա հեղափոխությունից ընդամենը մեկուկես տարի անց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan