Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան
Հարցում

«Ուզում են շախմատիստներին բաժանել սևերի ու սպիտակների». Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արտաշես Մինասյան

«Գիտեք, շախմատում այսպիսի բան չի եղել: Մենք միշտ միասնական ենք եղել, տարաձայնություններ եղել են, բայց մենք հարցերը լուծել ենք միասնական ձևով: Շատ վատ միտումներ եմ տեսնում այստեղ: Ուզում են շախմատը քաղաքականացնել: Ուզում են այնպես անել, որ շախմատիստներն էլ բաժանվեն տարբեր մասերի: Ուզում են այստեղ էլ մարդկանց տարանջատել սև ու սպիտակների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Օլիմպիական երկակի չեմպիոն, Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ ու նաև Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Արտաշես Մինասյանը՝ խոսելով Երևանի շախմատի ֆեդերացիայում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ու նորանշանակ նախագահի մասին:

Ինչպես հայտնի է՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Նա այդ պաշտոնում փոխարինել է Ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Տարոն Մարգարյանին, ում պաշտոնավարումը ավարտվելու էր 2020 թվականի մարտին:

Բայց հանկարծ որոշվել է հոկտեմբերի 17-ին անցկացնել նախագահի արտահերթ ընտրություն: Ըստ Արտաշես Մինասյանի՝ նման շտապողական ու գաղտնի գործողություններում ինչ-որ անազնիվ բան կա:

Մինասյանի խոսքով՝ ինքը դեռ ամիսներ առաջ՝ Հնդկաստանում շախմատի պատանեկան հավաքականի հոկտեմբերի մրցումների ժամանակ է նման խոսակցություններ լսել, սակայն չի հավատացել:

«Եկա ու իմացա, որ այսպիսի բաներ են կատարվում, կատարվելու, մի քիչ լուրջ չընդունեցի, մտածեցի՝ այդքան էլ իրական չի: Եթե այդպիսի բան լիներ, ես մտածում էի՝ մեզ կհրավիրեին հոկտեմբերի 17-ի նիստին: Հետո իմացա, որ նախագահության ոչ մի անդամ հրավիրված չի եղել այդ նիստին: Զարմացա, մանավանդ, որ Երևանի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը բավականին մեծ աշխատանք է կատարել Երևանի շախմատիստների և ընդհանրապես շախմատի համար, մի շարք դպրոցներ են բացվել Երևանում, աշխատատեղեր են ստեղծվել, ինչ հարց եղել է երեխաների հետ, մենք դպրոցների տնօրենների հետ միասին լուծել ենք: Եվ ինձ համար շատ զարմանալի էր, որ Տարոն Մարգարյանին կարծես թե ուզում են արտահերթ ընտրություններով հանել: Դա շատ զարմանալի էր, ու կարող եմ ասել, շատ անբարոյական քայլ էր, իսկապես անբարոյական քայլ էր»,- ասաց Արտաշես Մինասյանը:

Պարզվում է՝ Մինասյանին ու նախագահության ևս 20 անդամի չեն հրավիրել հոկտեմբերի 17-ին կայացած նիստին, բայց նրանց փոխարեն՝ նիստին ներկա են եղել մարդիկ, ովքեր ինչ-որ անհասկանալի ու արագ ճանապարհով դարձել են նախագահության անդամ:

«Երևի ամաչում են մեզ զանգել, չեն զանգում, տեղյակ չեն պահում: Լսել եմ, որ 42 հոգի են մասնակից եղել: Բայց ովքեր որ նախագահության անդամներ են եղել, նրանց չեն զգուշացրել: Ստացվում է՝ նոր նախագահության անդամներ են, իսկ մենք ավտոմատ դուրս ենք մնացել»,- ստեղծված իրավիճակից բարկացած ու վիրավորված ասաց Հայաստանի 6-ակի չեմպիոնը:

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունները սովորոբար անցկացվում են որևէ արժանահավատ, էական հիմքով: Այս արտահերթ ընտրություններում, սակայն, Մինասյանը որևէ հիմք չի տեսնում: Զարմանում է, ինչպե՞ս կարելի է շահարկել ֆեդերացիայի նախկին նախագահ Տարոն Մարգարյանի Հայաստանում չլինելու հանգամանքը, երբ վերջինս, անգամ երկրից դուրս գտնվելով, կատարել է իր պարտականությունները:

«Վերջին 5-7 տարվա հաջողություններն ակնառու են: Երևանի ֆեդերացիայում էլ ոչ մի խնդիր չեմ տեսել: Ի՞նչ կարող էր լինել: Նորմալ գործում էր: Այստեղ քաղաքական հարցեր են: Ես չեմ ուզում մտնել քաղաքականության մեջ, բայց էստեղ կարող է և քաղաքական հարցեր լինեն: Զգում եմ, որ սա անազնիվ է, համոզված եմ, որ սա անազնիվ քայլ էր: Իմ մոտ տպավորություն է, ասես շախմատային մեր ընտանիքը ուզենան քայքայեն»,- շախմատային ամուր ընտանիքի մասին մտահոգվում էր Մինասյանը:

«Մի անազնիվ բան են ուզում անեն, բայց չգիտեմ՝ ինչ: Չնայած ասում են, որ ամեն ինչ շախմատի համար ենք անում, բայց հետագա նպատակներն իմ մոտ շատ մեծ կասկած են առաջացնում: Ինձ թվում է, ուզում են քանդել շախմատային մեր ընտանիքը», -ասաց նա:

«Ուզում են լավ բան անեն շախմատի համար, կարող են այդ լավն անել՝ առանց մեջը մտնելու ու առանց նման գաղտնի բաներ կազմակերպելու,- ավելացրեց Մինասյանը,- Այդ դեպքում մենք կնկատեինք իրենց արածն ու իրենց կհրավիրեինք ֆեդերացիա»:

Արտաշես Մինասյանի համար այս ամենի մեջ մյուս զարմանալի կետը ընկերոջ՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Նորայր Քալանթարյանի գործելաոճն է եղել: Հենց նա է առանց նախագահությանը տեղեկացնելու՝ կազմակերպել արտահերթ նիստը:

«Նիստից հետո ես ոչ մի բառ դեռ չեմ խոսել իր հետ: Մի քիչ էլ նեղացած եմ: Գիտեք, շախմատն իսկապես ազնիվ խաղ է, և գոնե շախմատում պետք է լինի ազնվություն: Գոնե շախմատում ազնվություն պետք է լինի: Մենք, որ օլիմպիական չեմպիոն ենք դարձել, այնպես չէ, որ ամենաուժեղ թիմն ենք եղել հավաքականների մեջ, բայց մենք այդ պահին միասնական ենք եղել, միասնական ոգի է եղել թիմում, և գործը առաջ է գնացել, դարձել ենք օլիմյպիական չեմպիոն: Իսկ այստեղ ես տեսնում եմ տարանջատում շախմատիստների մեջ, որը շատ վատ բաների է հանգեցնելու, շատ վատ բաների: Դրա համար ես գտնում եմ, որ սա անօրինական է, և պահանջում եմ նոր ընտրություններ»,- ասաց Մինասյանը:

Ազնիվ խաղի վարպետները սովորաբար քաղաքականությունից չեն խոսում, չեն խառնվում քաղաքական իրադարձություններին, բայց այս իրադարձությունները ազնիվ խաղի գիտակներին ստիպել են քաղաքականություն բառն ավելի շատ գործածել:

Այս ամենից խիստ վրդովված են նաև նիստին մասնակցության հրավեր չստացած նախագահության մյուս անդամները:

«Բոլորի համար շատ ցավալի էր: Մենք նախագահության անդամներով նիստի կազմակերպիչներին նամակ ենք ուղարկել՝ հարցնելով, թե ինչո՞ւ մեզ չեն հրավիրել ֆեդերացիայի նիստին: Եվ խնդրել էինք, որ այդ նամակը կարդան նիստում, բայց գործադիր տնօրենը չի ուզել ընդհանրապես կարդա նամակը: Այնտեղ եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են լսել մեր կարծիքը, բայց գործադիր տնօրենն ասել է, որ «այստեղ այդ նամակը կարդալու տեղը չէ»,- 168.am-ին պատմեց Արտաշես Մինասյանը:

Նա անգամ մտածում է, որ ընկերոջը ստիպել են նման քայլի գնալ, բայց դեռ չի շտապում այդ մասին խոսել Նորայր Քալանթարյանի հետ:

«Դեռ չեմ պատրաստվում խոսել: Ինձ համար շատ ցավալի էր, մտքովս չէր անցնում, որ նա կարող է այդպիսի քայլի գնալ: Չգիտեմ՝ դրդապատճառներն ինչ են: Պետք է մոմ վառեին, որ Տարոն Մարգարյանը հետո էլ շախմատի ֆեդերացիայում աշխատեր, ոչ թե նման քայլի գնային: Ես մտածում եմ, միգուցե ստիպե՞լ են ընկերոջս: Դա էլ է հնարավոր, չեմ կարող ասել»,- ասաց Արտաշես Մինասյնաը:

Արտահերթ, շտապ ընտրություններում Մինասյանին մեկ այլ բան էլ է զարմացրել: Պարզվում է՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Մխիթար Հայրապետյանը մինչև ընտրություններն անգամ չի հանդիպել ու իր տեսլականի մասին չի պատմել նախագահության անդամներին, հայտնի ու փորձառու շախմատիստներին:

«Ֆեդերացիայի նոր նախագահը կարող էր մի քանի բառով ներկայացնել իր տեսլականը, ասեր՝ ի՞նչ պլաններ ունի, ի՞նչ ունի անելու, իմ կարծիքը հասկանար: Էլի եմ ասում, մենք իր դեմ բան չունենք, բայց պետք է մենք հասկանանք՝ ում ենք ընտրում: Միգուցե Տարոն Մարգարյանը պետք է շարունակի՞ ֆեդերացիայի աշխատանքները: Ի՞նչն էր խանգարում իրենց 3-4 ամիս սպասել, և ընտրություններին ամեն մեկը կասեր իր կարծիքը, մենք էլ կընտրեինք»,- ասաց Մինասյանը:

Նա միայն լսել է, որ Մխիթար Հայրապետյանը խոսել է մի քանի շախմատիստի հետ, բայց ոչ ոք չգիտի, թե ինչի մասին:

Օրինական ընտրությունների ձգտող Արտաշես Մինասյանը վստահ է, եթե Մխիթար Հայրապետյանն իսկապես շախմատը բարելավելու լավ տեսլական ունենար, կսպասեր մարտ ամսին կայանալիք ընտրություններին: Կամ հիմա կգար ու կփորձեր ապացուցել, որ նա ֆեդերացիայի արժանի նախագահ է:

Անհիմն ու շտապ արտահերթ ընտրություններով մտահոգ Մինասյանը, առանց անուններ հնչեցնելու, մի քանիսին ուզում է հստակ հասկացնել՝ պետք չէ քաղաքականությունը շախմատ բերել ու այս ամուր ընտանիքը քայքայել:

«Որոշ մարդկանց ուզում եմ ասել, թող իրենց ձեռքերով չմտնեն մեր շախմատային ընտանիք և չքանդեն այն, չկիսեն շախմատիստներին տարբեր մասերի: Շախմատիստները պետք է միասնական լինեն: Շախմատիստներն արժանի են միասնական լինելուն: Եթե ուզում ենք, որ շախմատում էլի հաղթանակներ ունենանք, պետք է միասնական լինենք»,- ավելացրեց օլիմպիական չեմպիոնը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan