Այսօր՝ 18 փետրվարի 2020թ., 00:00
Հրաժարական չեմ պատրաստվում տալ. Արտակ Դավթյան Ֆուտբոլը կարող է տեսողությունը վնասել. հետազոտություն Լոնդոնը մտադիր է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները կառուցել միայն իրավահավասարության հիմունքներով Շիրակի մարզում 40 տոկոսով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների, 6 անգամ՝ դրանցով պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշը Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել Ryanair-ն իր հաճախորդներին է ներկայացրել Երեւանի զբոսաշրջային հնարավորությունները Անխուսափելի պաշտոնանկություն Կասկածելի ուղևորուհի՝ Երևան-Կիև չվերթում (տեսանյութ) «Սպայկա»-ն պետբյուջե է վճարել 1 միլիարդ դրամ Ռուզաննա Զաքարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից Հասարակությանը պետք է հաշտեցնել. մարդիկ խելագար չեն, որ իրար վրա կրակեն Ոչ մեկն իրավունք չունի այդ թեզն առաջ տանել՝ դա անբարոյականություն է. Հարցազրույց «էլիտարի» համարում ունեցող Հայկազովի զորամասի նախկին հրամանատարի հետ Արցախի ԱԺ ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Դավիթ Իշխանյանը Ի՞նչ է սպասվում ազատ մամուլին «այո»-ի դեպքում ՊԵԿ-ի մաքսային բլոկը՝ Սերժ Սարգսյանի փեսայի շենքում Անձամբ ես չեմ պլանավորում ակտիվ քարոզարշավ իրականացնել Հերիք է ադրբեջանահաճո հայտարարություններ անել. բանակում մահացության դեպքերի աճը բոլորիս ողբերգությունն է.(տեսանյութ) Մենք խոչընդոտ չենք ստեղծում, մենք հանուն ՀՀ-ի գործընթաց ենք սկսել (տեսանյութ) Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները. Նոր հրաժարական ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել Արտառոց դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. Խուցը եղել է տակունուվրա արված. Հայտնաբերվել են արնանման հետքեր Աննյութ մարմին՝ դպրոցում Մենք չենք կարող լեգիտիմացնել կամ ապալեգիտիմացնել որեւէ բան. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի կողմ լինելու մասին Բաքվում այրվում է խոշոր առեւտրի կենտրոն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյա է պաշտոնանկ արվել Թուրքիայում պղծել են ռուսների գերեզմանները Արա­րատի կոկորդիլոսասեր մարզպետը ագիտացիա է սկսել՝ ուղղված սահմանադրական փոփոխու­թյուններին Հնդկաստանը Թուրքիայի դեմ կտրուկ դեմարշով է հանդես եկել Առողջապահության տեսչական մարմնում կրքերը չեն հանդարտվում. հավանաբար աշխատանքից ազատման դիմումներ կլինեն Բոլոր թաղապետերը զբաղվելու են քարոզարշավով, բացի Դավիթ Կարապետյանից. Ինչո՞ւ են նրան մեկուսացրել Կոստանյանի իրավական ապտակը Ալիեւին. բացառիկ մանրամասներ «Ազգային օրակարգը» կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց Ինչու այս անգամ Փաշինյանը չհանդիպեց հայ համայնքի հետ. պատճառը օնկոհիվանդների հարցն է, որոնց դեպորտ են անում Աջափնյակի թաղապետի պաշտոնանկության պատճառը «Մարդիկ ուզում են մեր մոտ գալ, բայց արգելված է, խիստ հրահանգավորված են, որ չգան». Հարություն Հարությունյան (Տեսանյութ) Արցախի ՊԲ-ում ռազմական խորհրդի նիստը տեւել է 4 ժամ. Մանրամասներ են հայտնի Քթի տակ աղբավայր են կառուցում, բայց անտեղյակ է Խաղաղ պայմաններում զոհերի հարցով Արտակ Դավթյանին հրավիրել են ԱԺ. փակ քննարկում է լինելու Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար. ռուսական կողմում բեռնատարների կուտակում կա «Միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է». Տարասով Ուղղակի պետք էր մեկը տասին պատասխան տալ. ադրբեջանագետը՝ Փաշինյան-Ալիեւ մյունխենյան հանդիպման մասին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը Քարոզչությունն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու Գերմանական մեսիջը՝ Փաշինյանի՞ն Չկա բանակ-հասարակություն բաժանում․կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը. Փաշինյան Խորհրդարանական ընդդիմություն «տակից» աշխատում է իշխանության օգտին Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի հարցո՞վ Արեւիկ Անափիոսյանի հրաժարականի հիմնական պատճառը նրա տան գողոնն է եղել Ընտրողներին պետք է բացատրեն՝ «սա Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելու հանրաքվեն է» Մարդկանց տուր իշխանություն, բայց ճիպոտը ձեռքդ պահիր. Ստեփան Դանիելյան Ո՞վ կլինի ՊՆ-ի քավության նոխազը․Մանրամասներ ուժային կառույցների ղեկավարների և Փաշինյանի հանդիպումից Արդեն ձևավորվել է 61 իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբ. Ռուբեն Մելիքյան Մհեր Գրիգորյանը՝ ԿԲ նախագահ. Իսկ ո՞վ կփոխարինի նրան Ծառուկյանն օրերս հանդիպել է Վանեցյանին. ԲՀԿ առաջնորդը հայտնվել է անհարմար իրավիճակում Մյունխենյան հանդիպման վտանգավոր հետեւանքները Պարտապանի աշխատավարձի մինչև 75%-ը կարող է բռնագանձվել․ ԴԱՀԿ Սիրիան կշարունակի ահաբեկիչներից ազատագրել Հալեպն ու Իդլիբը․ Բաշար Ասադ Իտալական հերթական քաղաքը փորձում է նոր բնակիչների գրավել՝ առաջարկելով նրանց փոխարեն վճարել տան վարձը կամ գնել այն Ես չեմ հեռանա Սիթիից. Գվարդիոլա Բաքվի ոստիկանությունը ցրել է ԿԸՀ շենքի մոտ կազմակերպված հերթական ցույցը Արդյո՞ք լրագրողական էթիկայի սահմաններում է, երբ լրագրողը հարցի տեսքով քաղաքական գնահատականներ է տալիս. Ռուբեն Մելիքյանն ակնկալում է Հանրային հեռուստաընկերության արձագանքը Ավիաղետներից փրկված ուղեւորները փրկության խորհուրդներ են տվել Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում Անցած երկու տարիների ընթացքում կառավարություն(ներ)ը մեզ համոզում էին, որ պետական ապարատն ուռճացված է ու իրենք գնում են կրճատումների (լուսանկարներ) 50 տոննա ձյուն. Ֆրանսիայում տաք եղանակի պատճառով լեռնադահուկային հանգստյան գոտի ուղղաթիռով ձյուն է բերվել ԱԺ պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել. ԿԸՀ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին Վանեցյանի առաջին քննությունը «Ֆեյքերի ֆաբրիկայում» 131.602.325 դրամ պարգևավճար են բաժանել (լուսանկար) Սիրուշոն 5-ամյա որդու՝ Ռոբերտի հետ տեսանյութ է հրապարակել 24 ժամում հայտնաբերեք զորամասերի «ավտարիտետներին», դրանցից դիսբատ ստեղծեք ու ուղարկեք -35 -50 «մառոզին» Օմարի դիրքերը պաշտպանելու Պեկինում 6 օրում կկառուցեն բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա Արմեն Սարգսյանի խոսքը Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ «Նոր քրեական քաղաքականություն կա, որը գալիս է երկրում տիրող ընդհանուր իրավիճակից». Արա Ղազարյան «Միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է». Տարասով Ինչպիսի՞ տեսք ունի կորոնավիրուսը մանրադիտակի տակ (լուսանկարներ) Ստամբուլ․ Լեւոն Աղասյանն ու Ալեքս Դոնիկյանը՝ մեդալակիրներ Շուշիում` Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում այծյամ է հայտնաբերվել (լուսանկարներ) Հավի կրծքամսում խոնավության զանգվածային մասը կազմել է 80%
Հարցում

Հայկական ուշացած նիհիլիզմը․ մաս 3-րդ

Նիհիլիզմը տարբեր դարաշրջաններում կարող է տարբեր դրսևորումներ ունենալ։ 20-րդ դարի նիհիլիստները հիպիներն ու պանկերն էին։ Նրանք ապստամբում էին ոչ միայն իշխող կարգերի, այլև հանրային հարաբերությունների, «կեղծ արժեքների», կապիտալիզմի ու փողի պաշտամունքի դեմ։ Սակայն հիպիներն ու պանկերը իշխանության չէին ձգտում, նրանք ընդամենը ցանկանում էին իրենց կյանքով ապրել՝ մեկուսանալով հասարակությունից։ Նրանք ստեղծեցին մերժման մշակույթ, որն արտահայտվեց երաժշտության, գրականության, նկարչության, ֆիլմերի միջոցով։ Դա եղած իրականության մերժումն էր։

«Մերժողները», որպես կանոն, երկու խմբերից են բաղկացած լինում։ Առաջին խումբը բացկացած է լինում ինտելեկտուալներից, որոնք գիտակցում, վերլուծում են իրականությունը և փորձում են մերժումը արժևորել։ Մյուս խումբը կյանքից «մերժվածներն» են, մերժվածները մերժում են այն հասարակությունը, որովհետև չեն կորողացել կամ չեն ցանկացել սոցիալականացվել, այսինքն՝ ինտեգրվել իրականությանը։

Ցանկացած ապստամբություն, անհնազանդություն, հեղափոխություն, անգամ երիտասարդական շարժում իր մեջ մերժելու տարրեր ունի, դա հնի մերժումն է, սակայն խնդիրն այն է, որ միայն մերժելը բավական չէ առաջընթաց ապահովելու համար։ Եթե մերժելը ինքնանպատակ չէ, այն պետք է իր մեջ նաև ինչ-որ առաջարկ պարունակի։ Ամերիկյան, ֆրանսիական, ռուսական, իրանական հեղափոխությունները բացի մերժելուց ունեին նաև «առաջարկ»՝ անկախ նրանից, թե ով ինչպես է այդ «առաջարկին» վերաբերվում։ Բայց, օրինակ, ուկրաինական հեղափոխությունները նույնպես հիմնված էին մերժման գաղափարի վրա, սակայն «առաջարկ» մինչ այժմ չեն ձևակերպել՝ դեպի Եվրոպա «գնալը» առաջարկ չէ, այլ փախուստ է իրենց իրականությունից, իրենց մշակույթից, դա ավելի շուտ ինքնամերժում է։

Հայկական «մերժումը»՝ իշխանափոխությունը, որին մոտ 30 տարի ձգտում էր հասարակությունը, իրականացավ, սակայն պարզվեց, որ այդ մերժումը ընդամենը իրականությունից փախուստ էր, դա ինքնամերժում էր՝ առանց ապագայի նախագծի, որովհետև մերժման դեպքում պետք է զարգացման ճանապարհի մասին պատկերացում ունենալ։

Պատահական չէր, որ մերժողները արցախյան պատերազմը ստորադասում են իրենց «հեղափոխությանը», արհամարհում են սովետական անցյալը (իր դրական ու բացասական կողմերով), որովհետև դա Հայաստանի ողջ պատմության մերժումն է, և եթե Ավարայրի ճակատամարտը հանրության գիտակցության համար ակտուալ լիներ, դա էլ կմերժեին։ Մերժումը չի կարող սահմաններ ճանաչել։

Պատահական չէր, որ 19-րդ դարի երկրորդ կեսին եվրոպական նիհիլիզմը զուգորդվեց արվեստի մեջ առաջացած նոր երևույթով՝ դեկադանսով։ Դեկադանսը ֆրանսերեն բառացի նշանակում էր ավերում, անկում։ Դա նախին արվեստի ու մշակույթի ժխտումն էր, դա Հին Ֆրանսիայի, Հին Անգլիայի, Հին Ռուսաստանի մերժումն է, իր բոլոր դրսևորումներով՝ «կեղծ բարոյականությամբ», «կեղծ էսթետիզմով», «կեղծ արժեքներով»։ Սակայն այդ երկրներում դեկադանսը սահմանափակվեց մշակութային դրսևորումով ու դեկադանսական քաղաքականություն չստեղծեց։ Հայաստանում դեկադանսը մտավ քաղաքականություն։ Քաղաքացու օրը «քաղաքացիական խորովածի» վերածելը դեկադանսի ամենագռեհիկ դրսևորումներից մեկն էր։ Հայ գրականության ու պատմության դասերի սահմանափակումը նույնպես այդ «անպետք», «Հին Հայաստանից» ժառանգված առարկաների ժխտում է, բայց քանի-որ այդ մերժումը ապագայի նախագիծ չի առաջարկում, մերժումը վերածվում է ինքնամերժումի, որովհետև այլընտրանք չի առաջարկվում։

Հայկական դեկանդասը, մտնելով քաղաքականություն, շրջանցել է մշակույթն ու գիտությունը։ Արդյունքում, դեկադանսը զուգորդվում է դիլետանտիզմով, որն իտալերեն dilettante բառից է առաջացել, որը նշանակում է զվարճանք։ Այսինքն մասնագիտական կարողությունները նույնպես ժխտվում են, ցանկացած աշխատանք, պետական ու քաղաքական պաշտոն կարելի է զբաղեցնել առանց մասնագիտական կարողությունների ու փորձի։

Պատմության պարույրի ցանկացած նոր փուլում առաջանում է պահանջ վերաիմաստավորել անցյալը և իմաստավորել ներկան։ Դա բնական գործընթաց է, սակայն «հայկական մերժումը» չի զուգորդվում անցյալի ու ներկայի վերաիմաստավորմամբ, մշակութային նոր մոտեցումներով ու նոր բովանդակություն չի ծնվում, հեռուստատեսություններում համապատասխան քննարկումներ չեն ընթանում։ Դեկադանսը մտել է քաղաքականություն՝ շրջանցելով մշակույթը։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

website by Sargssyan