«Մոնա Լիզա» կտավն այլևս այլ երկրներ չի տեղափոխվի, քանի որ շատ փխրուն է դարձել. Լուվրի ներկայացուցիչներ
Լեոնարդո դա Վինչիի աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կամ «Ջոկոնդա» կտավն այլևս այլ երկրներ չի տեղափոխվի: Այս մասին հայտնում է The Art Newspaper-ը՝ թանգարանի ներկայացուցիչներին հղումով:
Նրանց խոսքով՝ նկարն այևս այլ երկրներ չի տեղափոխվի, քանի որ շատ փխրուն է դարձել, և Լուվրը կսահմանափակի դրա տեղափոխումը:
«Փոխադրման ժամանակ այն կարող է երկու մասի բաժանվել»,- հայտնել է թանգարանի ներկայացուցիչը:
Պատասխանատուները նշել են, որ ներկայում «Մոնա Լիզայի» ճակատին ճեղք կա, որն անցնում է կտավի ամբողջ մակերեսով: