Այսօր՝ 27 սեպտեմբերի 2020թ., 00:00
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը Ինչ իրավիճակ է արցախա-ադրբեջանական շփման գծում․ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ուղիղ ՀՀ գործող և նախորդ պատերազմի վետերան օդաչուները և ավիացիոն մասնագետները հանդես են եկել հայտարարությամբ Այս պահին ես բոլորին կոչ եմ անում հանգիստ լինել, պատրաստ լինել յուրաքանչյուրն իր առջև դրած խնդիրը մեր երկիրի պաշտպանության առումով կատարելու Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր կարողությունները զինադադար հաստատելու ուղղությամբ Մինուս մեկ ադրբեջանական շարասյուն Ալիևին պետք է ոչ թե Ղարաբաղը, այլ հայերի և Հայաստանի տեսքով թշնամու կերպարը, որպեսզի շեղի իր ժողովրդի ուշադրությունը Իտալացի պատգամավորն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրակն ու խաղաղ բնակչության թիրախավորումը «Բոսֆորի խելագարն ու իր ադրբեջանցի հենակ Ալիևը իրենց տարածաշրջանի վերջին ժողովրդավար երկրներից մեկն արմատախիլ անելու գործընթացի մեջ են». Եվրախորհրդարանի պատգամավոր «Կոչ ենք անում լիցքաթափել իրավիճակը և վերադառնալ երկխոսության առկա ձևաչափերին». Մոլդովա Փաշինյանը զանգահարել է Պուտինին. Կրակը պետք է անհապաղ դադարեցվի ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները. Գերմանիայի ԱԳ նախարար Արթուր Ալեքսանյան․ Բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու Հակառակորդի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանի ասուլիսը Ես կնախաձեռնեմ հավաք եւ կմեկնենք սահման. Արթուր Վանեցյան Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը. Ռոբերտ Քոչարյան Լավրովը պնդել է՝ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի Հրապարակվեց Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը Մինչև ռազմական դրության ավարտը ֆուտբոլային հանդիպումները հետաձգվում են Տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում». ԵԽ պատգամավոր Միխաել Գալեր Ես միշտ ազգիս կողքին եմ. Հենրիխ Մխիթարյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ ԵԱՀԿ Մինսկի խումբ. Անհապաղ դադարեցրեք կրակը, խնդիրը ռազմական լուծում չունի «Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի հարցով». Զախարովա Լավրովը Մնացականյանի հետ հեռախոսազրույցում լուրջ մտահոգություն է հայտնել Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հակամարտության սրումը Հայոց ազգային գաղափարախոսությունը մեր ժողովրդի ինքնապահպանման բնազդն է Ադրբեջանի ռազմական ագրեսիան համարում ենք Արցախի բնակչության դեմ մասսայական հարձակումների շղթայի հերթական օղակը Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է լինեն մեր ընդհանուր գործը Ադրբեջանի գործողությունները խախտում են Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերը ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին Հայրենիքի հարցում տարաձայնություններ լինել չեն կարող Այս պահին մենք բոլորս զինվոր ենք Արցախում վիճակը վերջին ժամերին․ ճեպազրույց Սամվել Բաբայանի հետ Ազգային ժողովում հատուկ նիստ է հրավիրվել Մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները. մենք միասնական ենք․ Վ․ Գասպարյան ՀԱՊԿ-ում հանդես են գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսը Առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք. Դավիթ Տոնոյանի ուղերձը Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք. Փաշինյան Այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին․ մեր ուժը մեր միասնությունն է․ Գագիկ Ծառուկյան ՌԴ ԱԳՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել «Կառավարությունը կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը»․ Նիկոլ Փաշինյան Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար. Պարգև Սրբազան ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ Ադրբեջանը հարձակման հող է նախապատրաստում. Եգիպտացի վերլուծաբանն այդտեղ տեսնում է Թուրքիայի ձեռագիրը ՌԴ Դաշնային խորհուրդը ԼՂ հակամարտության կողմերին բանակցություններ սկսելու կոչ է արել Այս պահին համախմբված ենք Հայաստանի և Արցախի շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու ենք հաղթանակին Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում Հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք. Արցախի նախագահ Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը (տեսանյութ) Գարեգին Բ-ն ընդհատում է Հռոմի Պապի հետ հանդիպումը եւ անհապաղ վերադառնում է հայրենիք Մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են. Արայիկ Հարությունյան Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու․ ԱՀ նախագահ (Տեսանյութ) Տավուշի սահմանամերձ բնակավայրերում եւ դիրքերում իրավիճակը կայուն եւ վերահսկելի է Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր. Արցախի ՊԲ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները ՀՀ ԱԳ նախարարը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ Արցախի խաղաղ բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել ու փողոց դուրս չգալ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ Մեր նպատակն է ջախջախել հակառակորդին. Ջալալ Հարությունյան Հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ և 3 ԱԹՍ․ ՊՆ Պահեք ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգության զգոնություն Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը Թոքի քաղցկեղ. Ի՞նչ է պետք հաշվի առնել արդյունավետ բուժման համար Աճպարարություն կորոնավիրուսի թվերի հետ․ ինչո՞ւ է ուսուցիչների վարակվածության թիվը 10 անգամ փոքր վարակվածության ընդհանուր ցուցանիշից Ռաֆիկ Մաշադյանի որդին՝ Հարություն Մաշադյանը, նոր պաշտոն ունի Զոռբայությամբ իշխանության եկածը դատապարտում է զոռբայությամբ իշխանության գալը «Ատալանտան» մեկնարկեց հաղթանակով «Արարատը» Գյումրիում պարտության մատնեց «Շիրակին» Ֆրանսիան կանգնած է Լիբանանի թիկունքին Նախագահի և վարչապետի հետ հանդիպումներում Արցախի դրոշը չէր լինելու Տարեդարձներ, երեխայի ծնունդ ու մի քիչ սկանդալ. աստղային Instagram Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Փաշինյանն այսօր երեկոյան երկրորդ փորձը կկատարի մանիպուլյացիոն կռուտիտներով սվաղելու իր դավաճանությունները.Աշոտյան Կարապետյանը ծնկի վնասվածք ունի եւ կարող է չհասցնել վերականգնվել մինչեւ հավաքականի հանդիպումները
Հարցում

Արարատ Միրզոյանը թիմի ներսում լրիվ հակառակ տեսակետ է պաշտպանել. այդ մասին Փաշինյանն իմացել է անակնկալ ձեւով

«168 ժամ» թերթը գրում է. «Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկի օրերին օրենսդիր մարմնի իշխող ուժի ներկայացուցիչների նեղ շրջանակում լիկբեզ է անցկացվել:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) վարչության երկու անդամներ երիտպատգամավորներին վերստին հիշեցրել են իրենց օրենսդրի պարտականություների մասին, եւ ոմանց տրվել են, այսպես ասած՝ վարքականոնների որոշակի դասեր՝ հիշելու, որ օդում լինեն, թե ջրում՝ բոլորը պարտավոր են մի մարդու պես հետեւել թիմ լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններին:

Հանձնարարվել է նաեւ վարչապետի ուղերձները մեկնաբանելուց առաջ չշրջանցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, ավելորդ ակտիվություն չդրսեւորել ցանկացած լրագրողի միացրած ձայնագրիչի, տեսախցիկի առաջ, որպեսզի քաղաքական հակառակորդ թիմին ամեն ելույթի առիթով հրճվանք չպարգեւեն, որ իրար հակասող տեսակետներից հետո հները ՔՊ-ի պառակտման մասին չխոսեն:

Ասում են՝ ամենադաժան դասն այդ օրվա համար տրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Վարչապետը նրան մեղադրել է խորհրդարանի ներսում իրավիճակին չտիրապետելու, խմբակցության հետ պարբերաբար չաշխատելու, աշխատանքները պատշաճ չկազմակերպելու մեջ: Հատուկ ընդգծվել է, որ խորհրդարանական ամբիոնից վերեւ նստածների կուրացիայի վրա Մակունցը հույս չդնի:

Ի դեպ, այս կոչը Մակունցին ուղվել է, հավանաբար, այն բանի համար, որ Ամուլսարի շահագործման շուրջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թիմի ներսում լրիվ հակառակ տեսակետն է իրականում պաշտպանել, եւ այս մասին Փաշինյանը տեղեկացել էր անակնկալ ձեւով:

Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ Ամուլսարի շահագործման դեմ ընդվզումների ամենաթեժ օրերին, երբ իշխող ուժի ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր Ծաղկաձորում ներկուսակցական հանդիպում անցկացնել՝ օրակարգային հարցերի շուրջ ընդհանուր տեսակետ ձեւավորելու համար, հանկարծ թիմակիցներից մեկից տեղեկանում է, որ Արարատ Միրզոյանը չսպասելով կուսակցության ղեկավարի տեսակետին՝ արձակուրդից վերադառնալուց հետո արդեն իսկ հանդիպած է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, այսպես կոչված՝ «Սորոս»-ական թեւին եւ առանց վարանելու հայտնել, որ ինքն անձամբ դեմ է հանքի շահագործման գաղափարին: Թիմակիցների խոսքով՝ այս տհաճ անակնկալն իրականում լուրջ նստվածք է թողել Փաշինյանի մոտ:

Խոսվում է ընդհուպ լարված հարաբերությունների մասին, ասում են՝ օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարների միջեւ տեւական ժամանակ ուղիղ կոնտակտ պարզապես չկար, շփվում էին միջնորդավորված՝ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հեռախոսից գնացող զանգերի միջոցով:

Ավելին, Արցախի անկախության օրվա միջոցառումներին մասնակցելու համար, ասում են, խորհրդարանի ղեկավարն իր հետ մեկնող պատվիրակության մասնակցության համար «դաբրոն» կառավարության ղեկավարից գրավոր է ստացել:

Մի ուշագրավ տեղեկություն եւս. հիշատակվող աշխատակարգային «ռեստարտ- ժողովից» հետո խմբակցության ներսում գրեթե բոլոր թիմակիցներին «Իմ քայլական» երկու լիդերներ ակնարկել են զգուշանալ լրագրողներից, չտրվել սադրանքներին եւ որեւէ դեպքում չմեկնաբանել Փաշինյանի ընտանիքին վերաբերող որեւէ հարցադրում՝ լինի դա Մարիամ Փաշինյանի հերթական ֆեյսբուքյան գրառման մասին, զինծառայող որդու եւ հատկապես տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գործունեության եւ հայտարարություների մասին… Եվ սա ընդունվել է Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan