Այսօր՝ 25 սեպտեմբերի 2020թ., 00:00
Ռամզան Կադիրովը հրապարակել է իր մանկության լուսանկարը Օպերատորը եթերի ժամանակ այնքան է տարվել, որ ցուցադրել է հաղորդավարուհու մարմնի իր սիրելի հատվածը (տեսանյութ) Բնակարան ՌԴ-ում, ավտոմեքենա, հողամաս. ՔՊ-ական թաղապետերի ճոխ ձեռքբերումները Ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել. Հրայր Թովմասյան Պետական բյուջեում գումար չկա, բայց պարգևավճարների, ինքնաթիռ ներկելու և իրենց ճանապարհորդությունների համար գումար կա. Վարդան Բոստանջյան Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք. պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադարձության նոր ալիքի նկատմամբ. հայրենադարձ (տեսանյութ) 2018 թվին խաբելով եկել են իշխանության, հիմա խաբկանքից են խոսում. քաղաքացի Բանկային համակարգում անհրաժեշտ է ավելի ուժեղացնել իրազեկումը, պարզեցնել պայմանագրերը. Արման Թաթոյան ՀՀ քաղաքացիները գտնվում են վարկային գերության, ստրկության մեջ. Արման Աբովյան (տեսանյութ) Չի կարելի անտեսել հեռակա համակարգում սովորողներին Պաշտոնեական կեղծիքի հիմքով քրգործ հարուցվելու է, որքան էլ դիմադրեք և ցուցաբերեք անգործություն․ Արթուր Ղազինյանը՝ ՀՔԾ-ին ՔՊ վարչությունը փակ նիստ է հրավիրել (տեսանյութ) Հայ պարարվեստի մոսկովյան նվիրյալների անակնկալը՝ Հայաստանի անկախության կապակցությամբ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ փլեյ-օֆֆ Երբ մնացել է 1 թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը. Հրայր Թովմասյան ՍԴ նախագահի միակ թեկնածուն Խունդկարյանն է. Աշոտ Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել Չափորոշիչների պատճառով փոխնախարարը հրաժարական տվեց NBA. «Մայամիին» մեկ հաղթանակ է բաժանում եզրափակիչից Ինչպես դադարել հայուհի լինել, եւ ինչ առնչություն ունի դրան Քանյե Ուեսթը. նոր սթենդափ Կարինա Մեյխանջանյանից (տեսանյութ) Կատու կինը, կալանավորվել է հանցագործությունների շարքի պատճառով Իլոն Մասկը հայտարարել է 25000 դոլար արժողությամբ Tesla էլեկտրամոբիլ ստեղծելու մտադրության մասին Իլինոյսի բնակիչը 60 տարի պահել է Ռիչարդ Նիքսոնի լրիվ չկերած բրդուճը ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարական է տալի՞ս Դիմակ չկրելու համար տուգանք նշանակելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում. Արևիկ Պետրոսյան (տեսանյութ) Սա քաղաքական ընտրություն և քաղաքական հայացքների պայքար չէ, փոքր ընթացակարգ է. Հրայր Թովմասյանը` ՍԴ նախագահի ընտրության մասին (տեսանյութ) Ռոնալդուն չարաճճիություն է արել փոքրիկ դստեր հետ Կատարել են կրճատումներ սոցիալական և առողջապահական ոլորտում, ավելացրել գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործման և սպասարկման ծախսերը Մերկացրել է հարեւանուհուն, ծեծել եւ դուրս շպրտել փողոց ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի զեկույցն անդրադարձել է Հայաստանում լրատվական դաշտի սահմանափակումներին Հայ-ամերիկյան բանակցություններից առաջ կառավարությունը լոբբիստական ընկերություն է վարձել. արժեքը 10 հազար դոլար Բայդենի որդին միլիոնավոր դոլարներ է ստացել ռուս միլիարդատիրուհուց. ԱՄՆ Սենատում աղմկահարույց զեկույց է հրապարակվել Թրամփի որդուն կհարցաքննեն խարդախության գործով Բարսելոնան Ատլետիկո տեղափոխված Սուարեսից շնորհակալություն է հայտնել Սթոուն. «Ամենալավը համբուրվում էր դե Նիրոն» Նաստյա Կամենսկիխը կրկին մերկացել է եւ լուսանկարվել «Մանկապիղծ մոլագար» Սուարեսն արտասվել է «Բարսելոնայից» հեռանալուց (տեսանյութ) Գիտնականները բնական հակաբիոտիկ են հայտնաբերել Կորոնավիրուսը Հայաստանի կառավարությանը եւս 30 միլիոն եվրո նվիրեց Վրիպումները չկրկնելու ժամանակը. Արարատ-Արմենիա – Ցելյե հանդիպմանն ընդառաջ «Սա ձեզ համար Ադրբեջանը չէ». ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել Արցախի դրոշի պատճառով իրեն սպառնացած ադրբեջանցիներին Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել խստացնել կարանտինը Հաց չեն ուտում, միայն թե հասնեն Ռուսաստան Գարեջրի ապրանքանիշը պատրաստ է 50 000 դոլար վճարել՝ գարեջրով զբոսայգիներ ուսումնասիրելու համար Թուրքիայում հատկապես վտանգավոր մոծակների տեսակ է հայտնվել Թրամփը խոստացել է «հաղթել կոմունիզմին» Զբոսայգում աղբ թափածներն այն կստանան փոստով՝ տանը Նիկոլ Փաշինյանի Ծուռ հայելիների թագավորությունը Նոր iPhone-ները հավանաբար կներկայացվեն հոկտեմբերի 13-ին․ Apple Insider Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային 25-րդ միջոցառման ծրագիրը․ այն ուղղված է տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցությանը Իշխանության են եկել ագահ եւ բոլշեւիկյան մտածողությամբ տղաներ ու աղջիկներ Վարչապետի դատաիրավական էմոցիաները 21-րդ դար, Հայաստան. պատգամներից՝ իրականություն․ Արմեն Գևորգյան Քննարկումները ցույց են տալիս, որ կլինեն մի քանի թեկնածուներ. Հրայր Թովմասյան Փաշինյանն ապրում է այլ երկրում, իսկ մնացածը՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է մարդկանց «շարժողունակության ավելացումը» ԱԳՆ աթոռը զբաղեցնող անձը կբացատրի՞, թե ինչ նկատի ունի «միջնադարյան շրջափակում» ասելով․ Գագիկ Համբարյան Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից 25-ը չի զեկուցվում (տեսանյութ) Կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք մեկ օրում 31 մլն դրամ կառավարությունից՝ խիստ վիճահարույց արդյունավետությամբ գովազդային արշավի համար Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյան Որ աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Նոր որոշում Ամերիկուհին ամուսնուն թունավորել է թունավոր սնկերով․ Նրան մատնել է Google-ում որոնումը ՄԱԿ-ը դրամաշնորհներ է տալիս Ազգային ժողովին. որ պատգամավորները կօգտվեն դրանից Ես ինձ շատ լավ եմ զգում ՍԴ դատավորի պաշտոնում, հուսով եմ՝ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել. Դիլանյան Թրամփը հրաժարվել է իշխանության խաղաղ փոխանցման խոստում տալ ընտրություններում պարտվելու դեպքում Իշխանության ներքին խոհանոցը դուրս հանողներին պահում են ԱԱԾ «պադվալներում» Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրգործ՝ պաշտոնեական կեղծիքով Արտակ Դավթյանի հեռանալուց հետո կրքերը չեն հանդարտվում. Օնիկ Գասպարյանը՝ խնդրի առջեւ Դեռեւս ինքաառաջադրման որոշում չեմ կայացրել. Խունդկարյանը ժամանեց ՍԴ Բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքնե՞րն են Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանի վերաբերյալ տեսանյութ ունի, որը խնամքով պահում է Երվանդ Խունդկարյանը միայնակ է մնացել ՍԴ-ում Հիմա էլ ծխախոտի հետ կապված օրենքի առումով «հետողորմյա» կանեն Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են Նիկոլ Փաշինյանը դատարանում պաշտպանվում է պետության գումարներով. Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները զարմացած են Պայթյունի սպառնալիքի պատճառով Էյֆելյան աշտարակը փակվել է Թուրքիան զինյալների 50 հոգանոց խումբ է ուղարկել Ադրբեջան (լուսանկարներ)
Հարցում

ՀՀ իրավական մարտահրավերները. քննարկում «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնությամբ

Այսօր՝ հոկտեմեբերի 18-ին տեղի ունեցավ «Այլընտրանքային նախագծեր» խումբ» ՀԿ-ի եւ «Իմ Ձայնը» ՀԿ համատեղ նախաձեռնած «ՀՀ իրավական մարտահրավերները» թեմայով քննարկումը, որի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում ստեղծված իրավական ներկա վիճակին, մեր երկրին նետված մարտահրավերներին եւ հնարավոր լուծումներին:

Բազմաթիվ լրատվամիջոցների ներկայությամբ քննարկումը բացեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, որն ընդգծեց, որ ավելի քան մեկ տարի է, ինչ քաղաքական իշխող մեծամասնության ներկայացուցիչները խոսում են դատական համակարգի հանդեպ հասարակական վստահության ամրապնդման եւ դատական համակարգի բարեփոխման մասին, բայց այս ոլորտում խնդիրներն ու աղաղակող խախտումները միայն աճում են, ինչի վկայությունը Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող գործողություններն են, դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշումները, գործադիր իշխանության հրահանգները չկատարող դատավորների դեմ իրականացվող գործողությունները, եւ իհարկե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսված արշավը, որն արդեն վտանգավոր միտումներ է ստանում:

Էլինար Վարդանյանը շեշտեց, որ այսօրվա քննարկամն նպատակներից մեկն էլ առկա իրավիճակից դուրս գալու լուծումների փնտրտուքն է:

«Ամեն հաջորդ օրը վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում իրավական ռեպրեսիվ գործընթացներ։ Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են»,- նշեց նա։

Վարդանյանի խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում խորացել են ճնշումները դատարանների նկատմամբ՝ եղած դատական ոչ այնքան անկատար համակարգը սեփական իշխանությանը ծառայեցնելու միտումներով, շատացել են գործեր «հորինելու» գործընթացները։

«Ընտրվում է անձը, և այնուհետև կարելի է որոշել, թե ինչպիսի քրեական գործ կարելի է հարուցել, այդ գործի շրջանակներում որոշել, թե ինչպիսի վկաների կարելի է կանչել, այսինքն իրենց սեփական վարկածը ապացուցելու համար բոլոր միջոցառումները հնարավոր է իրականացանել: Սա շատ մտահոգիչ է, և եթե իրավական համայնքը լռի այս բոլոր հարցերի վերաբերյալ, գնալով ավելի ենք խորանալու այն իրավական կամայականությունների փուլում, որ մինչ այժմ եղել է»,- ասաց Էլինար Վարդանյանը։

Նա տեղեկացրեց, որ «Այլընտրանքային նախագծեր» խումը «Իմ ձայնը» ծրագրի է իրականացնում, գործարկում է «My voice.am» կայքը, որի նպաակն է դառանալ իրավաբանների հարթակ՝ կիսվելու իրավական համայնքում առկա խնդիրներով:

Այնուհետեւ զեկույցով հանդես եկավ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը ցավով ընդգծեց, որ Հայաստանում գնալով բանավեճը վերածվում է վիրավորանքների եւ հայհոյանքների եւ իշխող խմբակցությանը կոչ արեց հանդես գալ նախաձեռնությամբ՝ հայոհյանքներին եւ անեծքների տարափին վերջ տալու համար:

«Դիմում եմ ԱԺ բոլոր պատգամավորներին, որ օր առաջ հրապարակայնորեն արտահայտվեն, կոչ անեն վերջ դնել այդ իրավունքների ոտնահարման երևույթները: Որպես կյանքի ճանապարհ անցած մարդ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հորդորում եմ՝ չսպասել մինչև դա կանի առաջնորդը»,- նշեց նա:

Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև դատարանների հանդեպ տեղի ունեցող զարգացումներն: «Դիցուք, Սահմանադրությունն այն չէ, միջազգային իրավունքի որևէ նորմեր պե՞տք է պահպանվեն, թե՞ մենք իրավունք ունենք դրա ոտնահարմանը գնալ ցուցադրաբար: Խոսքը գնում է Փարիզյան սկզբունքների մասին, որոնք վերաբերում են բոլոր դատարաններին և բոլոր դատավորներին: Եթե մենք ապրում ենք այլ մոլորակի վրա, և մեզ համար դա ընդունելի չէ, ապա պետք է դուրս գանք Եվրոպայի խորհրդից: Ոչ ոք չի ստիպում մեզ մնալ այնտեղ, բայց եթե մենք ընդունվել ենք, ապա ուղղակի կան ընդունված միջազգային իրավունքի այնպիսի նորմեր, որոնցով քիչ թե շատ քաղաքակիրթ երկրները պետք է ղեկավարվեն»,- շեշտեց նա եւ ավելացրեց. «Եթե մենք չկարողանանք դիմադրել այս, պետք է ասեմ՝ հաճույքով արվող ցանկացած իրավունքների ոտնահարումներին, պետք է փաստորեն խոստովանենք, որ 30 տարիների մեր արածը, ինքներս չենք կարողանում արժեւորել եւ գնահատել»,- շեշտեց տիկին Ալավերդյանը, ավելացնելով, որ այն ինչ ուզում է անել Փաշինյանն ու իր թիմը դատապարտված է ձախողման:

Այնուհետեւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր կարծիքը եւ տեսակետները ներկայացրեց Զարուհի Փոստանջյանը, որը շեշտեց, թե Փաշինյանին հետո դժվար է լինելու պաշտպանել նրանցից, որոնց նա խոստումներ է տվել եւ որոնց ձեռքերի վրա եկել իշխանության:

Այսօր իրավապահ մարմիններն ավելի բռնապետական են, քան դատարանները, եւ իշխանությունն օգտվում է այդ բռնապետությունից: Այս համոզմանն է Զարուհի Փոստանջյանը: Խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը եւ դուստրերին ԱԱԾ հրավիրելուն, նա նշեց, որ դա իրեն հիշեցնում է իր մանկությունը, երբ 1930-ականներին՝ ստալինյան ժամանակներում, աքսորել էին իր իր հղի եւ մանկահասակ երեխա ունեցող տատին. «Հիմա այսօր տեսնում ենք, որ մի բռնապետ, որ բղավում էր, որ դատավորները վնգստում են, թե կա՞ այդպիսի մի դատավոր, իր ասածները չանի: Հիմա ժողովրդի անունից, «թավշյա հեղափոխության» անունից մարդիկ ցանկանում են իրենց քաղաքական նպատակներն իրականացնել՝ դա հանրությանը մատուցելով որպես անհրաժեշտ միջոց հեղափոխության շարունակության համար»,- ասաց Փոստանջյանը՝ հավելելով. «Եթե մենք պետք է նախկինների հանդեպ վերաբերվենք էմոցիաներով, վրեժով, ապա չենք ունենալու առաջընթաց, ավելի է խորանալու ճգնաժամը»:

Ավետիք Իշխանյանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ նախագահը ելույթի սկզբում շեշտեց, թե երկար ժամանակ խուսափել է հանրային քննարկումներից եւ ասուլիսներից, եւ որ «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած միջոցառումն առաջինն է, որին համաձայնել է մասնակցել, քանի որ իրավիճակն արդեն դուրս է գալիս ամեն տեսակ տրամաբանությունից եւ վտանգավոր ընթացք է ձեռք բերում:

«Մեր հանրության մեջ թյուր պատկերացում կա, թե ինչ է նշանակում անկախ դատարան»,- ընդգծեց բանախոսը եւավելացրեց. «ՀՀ սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ հաճախ այս նախադասությունը վերագրվում է նաեւ իշխանությանը: Ես կուզեի, որ Սահմանադրության մեջ ոչ թե այդպես գրված լիներ, այլ գրված լիներ՝ ՀՀ-ում գործադիր իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով, քվեարկությամբ մեծամասնություն ստացած ուժի կողմից:

Երկրորդ, շատերը նշում են, որ դատարանները ժողովրդի կարծիքը չեն արտահայտում: Եթե մենք խոսում ենք անկախ դատական իշխանության մասին, ապա դատարանները չպետք է պատկանեն ոչ փոքրամասնությանը, ոչ մեծամասնությանը, ոչ էլ նույնիսկ պատկերացնենք 100 տոկոսանոց ժողովրդին: Եթե մենք համարում ենք, որ դատարանները պետք է լինեն մեծամասնությանը, ապա այդ դեպքում դատարան պետք չի, կարելի է Լինչի դատաստան իրականացնել եւ վերջ»,-հայտարարեց Ավետիք Իշխանյանը:

Նա նկատեց, որ միշտ էլ Հայաստանում դատարանները, որպես ամբողջ շղթայի մի մաս, օգտագործվել են որպես իշխանությունը պահելու գործիք:

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործի հարուցմանը և նրա հարազատներին հարցաքննության կանչելու թեմային՝ իրավապաշտպանը նկատեց, որ սա զուտ Հրայր Թովմասյանի անձին վերաբերող հարց չէ։

«Եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր, հպատակվեր նոր իշխանւթյուններին և նրանց հաճո որոշումներ կայացներ, արդյոք այս հետապնդումները կլինեի՞ն։ Միանշանակ՝ ոչ։ Սա է մեր իրականությունը, արդեն լռել չեմ կարող։ Սա բացարձակապես անընդունելի է, շատ վտանգավորև իրավիճակ է ստեղծվում։ 37 թիվը սարսափելի է եղել։ Հրայր Թովմասյանի նկատմամբ գավառական, անձնական տեռոր է», - ասաց Ավետիք Իշխանյանը։

 Քննարկման երկրորդ հատվածում զեկույցով հանդես եկան «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ, փաստաբան, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաեւ փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Արփինե Հովհաննիսյանը համոզված է, որ իրավական լուծումները շատ արագ ընթացք չեն կարող ունենալ, որպեսզի մենք կարողանանք կասեցնել իրավունքի գերակայության սկզբունքի գահավիժող ընթացքը:

«Եթե մեկ բառով նկարագրելու լինեի այն, թե ինչ այսօր տեղի է ունենում իրավունքի տեսանկյունից, կանվանեի գռեհիկ կամ վուլգար երկակի ստանդարտների կիրառության քաղաքականություն: Երկակի ստանդրատները միշտ էլ եղել են, դրանք կան միջազգային կառույցների գնահատականներում: Դրանք լեգիտիմացված են, մտած են առօրյա: Բայց այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, ոչ թե երկակի ստանդարտի կիրառում է հանուն ինչ-որ շահի, հանուն պետության, գաղափարի: Այս դեպքում՝ երկակի ստանդարտի հիմքում դրված է շատ պարզ մենցաղային բանաձեւ. Ինչ է ուզում իշխանությունը եւ ինչ չի ուզում իշխանությունը:

Եթե դու անում ես այն, ինչ ուզում է իշխանությունը, ապա դու համապատասխանում ես բոլոր չափանիշներին: Դու լավագույն իրավաբանն ես, դու փայլուն իրավապաշտպան ես, դու ամենահանճարեղ քաղաքական գործիչն ես, դու տաղանդավոր անձ ես: Իսկ երբ դու դա չես կատարում, դու ամենավատն ես, ռեժիմի ստրուկ ես, կոռումպացված ես, թալանչի ես եւ այլն»,-ասաց Արփնիե Հովհաննիսյանը:

Նա բերեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրինակը՝ նշելով. «Նա լավն է, որովհետեւ չի շեղվում իշխանության կամքից: Հաջորդը՝ լա՞վն է ԲԴԽ-ի ղեկավարը, ով նախկինում համարվում էր ամենակոռումպացվածը հին իշխանության պաշտոնյաներից: Իհարկե լավն է, որովհետեւ ԲԴԽ-ն անում է այն հայտարարությունները, որն ուզում է իշխանությունը: Լա՞վն է ՍԴ այս կամ այն անդամը: Այս անդամը լավն է, որովհետեւ դեմ է քվեարկում, իսկ այն բոլոր անդամները Հրայր Թովմասյանի գլխավորությամբ սարսափելի են, որովհետեւ ճգնաժամ են ստեղծում»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Պրոֆեսիոնալ լինելը մեր երկրում գնալով արժեզրկվում է։ Այս հանգամանքն ամենակարևորներից է, որ պետք է փորձենք ատամներով պահել, քննարկման ժամանակ ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Պրոֆեսիոնալիզմի մակարդակը հատկապես կորցնում ենք իրավաբնության մեջ՝ ողջամտությունից կիլոմետրերով հեռու մեկնաբանությունների տեսքով։ Մեր երկրում այսօր ծավալված իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ պրոֆեսիոնալիզմը պահող ուժն այնքան էլ զորեղ չէր», - ասաց բանախոսը։

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործ հարուցելու թեմային՝ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ բարոյական հարթությունում Հայաստանի կրած կորուստները հետագայում շատ դժվար է լինելու հետ բերել։

Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը կիսագրագետ էքսպերտի գրած մի թուղթ է, որը ես կգնահատեի այսպես՝ ամեն ինչ լավ է, միայն էլեկտրոնային փոստ է պետք տալ դատարաններին, իր հերթին պնդեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Ընդամենը 20 իրավաբան կա, որ իրենց կարծիքն են ուզում արտահայտել, բայց 2 հազար փաստաբան կա Հայաստանում, ուր են նրանք: Ուր են դատավորներն ու դատախազները, որոնք իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու: Ոչ մի ռեֆորմ չկա՝ մասնագիտացված դատարաններ, երդվյալ ատենակալների դատարաններ, արբիտրաժային դատարանների զարգացում, կոլեգիալ դատարաններ, ոչինչ չկա: Այսօր դատական համակարգը ֆինանսական հոսքեր կառավարելու համակարգ է: Այսինքն մի դատավորը կարող է քննել եւ գրպանահատություն, եւ սահմանադրական կարգի տապալում»,- ասաց նա՝ հավելելով, որ հանրային պաշտպանի գրասենյակը պետք չի զարգացնել, որովհետեւ հանրային պաշտպանը լավ պաշտպան չէ:

Նրա խոսքով, քանի դեռ մենք չունենք կայացած իրավաբանական կաստա, մարդիկ, որոնք չունեն քաղաքական առօրյա պահանջ, եւ նրանց միտքը իրավունքն է, սահմանադրականությունը, ժողովրդավարությունը, մենք միշտ ունենալու ենք նման վայրիվերումներ, օրվա իշխանությունների քմահաճույքներին դիմագրավելու ունակություն չունեցող հասարակություն:

 «ՀՀ իրավական մարտահրավերներ» խորագրով քննարկման մասնակիցներն աշխատանքների ավարտից հետո շարժվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք՝ միանալու «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի նախաձեռնած բողոքի ակցիային։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan